Վանաձորում քաղաքապետի որոշմամբ 3 մանկապարտեզ 14 օրով փակվել է. պատճառը՝ սաների ծնողների մոտ հաստատված կորոնավիրուսն է

Վանաձորում գործող թվով 20 մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը ներկայումս գտնվում է ցածր մակարդակի վրա, պատճառը երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն է: Թվով 20 մանկապարտեզներից 3-ի՝ N28-ի, N30-ի եւ N31-ի գործունեությունը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցված է, քանի որ սաներից մի քանիսի ծնողների մոտ կորոնավիրուս է հաստատվել:

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Գոռ Բադյանը հաստատեց՝ հաճախելիության ցածր ցուցանիշ ունեն: «Երբ մանկապարտազները բացվեցին, սկզբնական շրջանում մոտ 200 երեխա էր հաճախում, այսօրվա դրությամբ ունենք մանկապարտեզ հաճախած 83 երեխա: Երբ սկսեցին ավելանալ կորոնավիրուսով վարակակիրների թվերը, հաճախելիությունը սկսեց նվազել: Ունենք մանկապարտեզներ, որտեղ 0 հաճախելիություն  գրանցվել»,- ասաց Գոռ Բադյանը՝ վստահեցնելով, որ մանկապարտեզները գործելու են, անկախ հաճախող երեխաների թվից. «Նույնիսկ 2 երեխայի համար մանկապարտեզը գործելու է: Հատկապես հիմա, երբ Վանաձորում եւս վարակակիրներ կան, ու այդ մասին շատ է խոսվում, հաճախելիության թիվը մեծ արագությամբ նվազում է, ունենք մանկապարտեզներ, որտեղ հաճախում են 2, 5, 8 երեխաներ»:

Անդրադառնալով քաղաքապետի որոշմամբ փակված մանկապարտեզներին, բաժնի պետն ասաց. «Այն մանկապարտեզները, որտեղ հաճախող երեխաների ծնողը կամ ծնողները աշխատել են «Գլորիա» կարի արտադրամասում, եւ որոնք հաստատված վարակակիրներ են, այդ մանկապարտեզները քաղաքապետի կարգադրությամբ երկուշաբթի օրվանից չեն աշխատում: Եւս մեկ մանկապարտեզի հետ կապված կասկածներ ունենք, դրանք ուսումնասիրման փուլում են»:

Բաժնի պետի փոխանցմամբ՝ աշխատակիցների շրջանում, բարեբախտաբար, վարակակիրներ ու ինքնամեկուսացված անձինք չկան: Փակված մանկապարտեզները չեն գործի 14 օր:

Գոռ Բադյանը վստահեցրեց՝ թե իրենց, եւ թե տեսչական մարմինների կողմից խիստ վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում. «Պարբերաբար ստուգայցեր են իրականացվում, հեռախոսակապի միջոցով է զեկուցվում վիճակը, ես համարում եմ, որ վերահսկողությունը կատարվում է պատշաճ մակարդակի, թեպետ որոշակի խախտումներ հայտնաբերվել են, սակայն դրանց տեղում լուծումներ են տրվել»:

Վանաձորում գործող թվով 20 մանկապարտեզներ մինչեւ վերջերս հաճախում էին 2400-ից ավել երեխա, այսօր սակայն, այդ թիվը չի անցնում 100-ը:

Տպել
4532 դիտում

Ցուցարարները բողոքում են բրինձների քանակից, տվեք ոնց պայմանավորվել եք․ Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Երևան-Արմավիր-ՀՀ սահման ճանապարհի երեք հատվածներում հիմնանորոգման աշխատանքներ են

Եթե դուք անկեղծ սրտով աղոթեք, ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձի տեքստը. Կոնջորյան

Սնանկության նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը ներկայացվել է պետական մարմիններին և փորձագետներին. ինչ է նախատեսված

Ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը

Բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար մեքենան

Ուկրաինայում նշանակվել է անօդաչու թռչող սարքերի հրամանատար

«Հայբուսակ»-ի ռեկտորը վարձավճարներ է վերցրել նշված համալսարան ընդունելու պատրվակով. 15 մլն դրամը վերականգնվել է

Հյուսիսային Օսիայի լեռներում կործանվել է ռուսական Սու-34 ինքնաթիռ. անձնակազմը մահացել է

Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել

Արամ Ա-ն կմեկնի Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմի պապի հետ

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ

Սելավային հոսք Ալավերդի-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու մեքենա

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածի վիճակը ծանր է, կան տարհանվածներ

Փորձում են Հայաստանը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ, մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել․ Գալուզին

Կայծակը հարվածել է Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռին

Հայտնի են ԵՊՀ ուսխորհրդի հայտարարած մրցույթում հաղթողները

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիլիկոնյան հովիտ», ներկայացրել ԲՏԱ նախարարության ընթացիկ և առաջիկա ծրագրերը

Գալստանյանի այս քայլը լինելու է վերջինը, որից հետո շարժումը առանց արդյունքի վերջնականապես կհայտարարվի ավարտված. Ղևոնդյան

Արցախը «պահածները» եկել են Հայաստանն են «փրկում». ում նկատի ունի Ստյոպա Սաֆարյանը

Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Լոռվա լեռներից

Մալավիի փոխնախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից․ Սաուլոս Չիլիմայից բացի օդանավում ևս 9 անձ կա

Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի

Բեռնատարը խանութի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում ավելի է հիմնավորվում. նրանք շենքեր են կառուցում, թույլտվությունը քաղաքապետն է տվել

Գալստանյանի աջակիցներ «Artur Brothers»-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել (տեսանյութ)

Գործ ունենք 6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարվածի հետ, օրինակ է՝ ինչպիսին չպիտի լինի հոգևորականը․ Չախոյան

Որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է․ Գալուզինը՝ Հայաստանից Մոսկվա կանչված ՌԴ դեսպանի վերադարձի մասին

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ է քննարկվել

Անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքով մեր նպատակներին հասնելուն․ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին

Մեր համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի․ ԿԳՄՍ նախարարը՝ Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրենին

Արսեն Սողոմոնյանը Վերդիի «Օթելլոյի» կատարմանը տպավորիչ ելույթ է ունեցել. միջազգային լրատվամիջոցները անդրադարձել են նրան

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել Քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակվել է

Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրն ու այլ հարցեր

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի․ օրակարգը հայտնի է

Հայաստանը Ուկրաինայի հարցով Բեռլինի համաժողովին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով․ ԱԳՆ խոսնակ

Մոսկվայում կայացել են Ֆիդան-Շոյգու բանակցությունները

Վստահ եմ՝ Ձեր փորձը կշարունակեք ներդնել Հնդկաստանի պաշտպանության ամրապնդման գործում․ Պապիկյանը՝ Ռաջնաթ Սինկհին

Ինքնահռչակվեք վարչապետ, ձեր կողքի քրեական տարրերին հռչակեք օրենսդիր մարմին և երջանիկ ապրեք․ Ղազարյանը՝ Գալստանյանին