Որևէ աշխատակից քաղաքական դրդապատճառով չի ազատվել աշխատանքից․ ՀՊՏՀ նախկին դասախոսը ահազանգում է, ռեկտորը՝ պարզաբանում

«Հայկական ժամանակի» խմբագրություն է դիմել ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախկին դասախոս, դոցենտ Արփենիկ Մուրադյանը՝ ահազանգելով, որ իրեն քաղաքական հայացքների պատճառով ազատել են համալսարանում աշխատանքից:

Ըստ Մուրադյանի՝ Տնտեսագիտական համալսարանում դասավանդել է 44 տարի։ 2019թ-ին մասնակցել է նախկին ռեկտոր Ռ. Հայրապետյանի կազմակերպած մրցույթին և հաջողությամբ անցել՝ հավաքելով համապատասխան միավորները, որն էլ իրեն հնարավորություն է տվել շարունակել աշխատանքը ՀՊՏՀ-ում: 2021թ-ին ևս մասնակցել է մրցույթի, սակայն, ըստ նրա, այս անգամ կազմակերպված ձևով, այսպես կոչված, «փակ, գաղտնի քվեարկությամբ» մերժել են իր դիմումը: Վերջինիս պնդմամբ՝ պատճառն այն է եղել, որ ինքը չի ստորագրել բուհի ներկայիս ռեկտոր Դիանա Գալոյանին աջակցելու նպատակով՝ ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի ներքո:

«2022թ. հունիս-հուլիս ամիսներին բազմիցս դիմել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կ. Գրիգորյանին՝ խնդրելով ներկայացնել, թե 2022-2023 ուս.տարվա ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսել և մշտապես ստացել եմ անորոշ պատասխան՝ «աշխատում ենք ծանրաբեռնվածության վրա և շուտով կտեղեկացնենք»։ Իսկ արդեն հուլիս ամսվա վերջին օրերին նշել է, որ այդ մասին կտեղեկացնեն արձակուրդից հետո (մեր արձակուրդն ավարտվում էր օգոստոսի 24-ին): Մինչդեռ այդ տեղեկատվությունն ինձ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ՝ հետագա անելիքներս և ծրագրերս պլանավորելու համար»,- մեզ հետ զրույցում ասում է նախկին դասախոսը։

Մուրադյանի փոխանցմամբ՝ օգոստոսի 22-ին աշխատանքային պայմանագիրը լուծարելու մասին ՀՊՏՀ-ից ստացել է ծանուցագիր: Վերջինիս կարծիքով՝ իր նկատմամբ կայացված որոշումը խիստ սուբյեկտիվ է և բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիայի դրսևորումներից է:

«Ես այլ պատճառ չեմ տեսնում ինձ աշխատանքից ազատելու համար։ Դա է վկայում նաև մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կ. Գրիգորյանի քայլը, երբ ամբիոնի ծանրաբեռնվածությունը բաշխել է սեփական հայեցողությամբ՝ ըստ էության՝ հաշվի չառնելով որևէ գիտականորեն հիմնավորված չափորոշիչ։ Մինչև վերջին պահը ես տեղեկացված չեմ եղել, որ դասաժամեր չեն նախատեսել ինձ համար, մինչդեռ ինձ՝ որպես հիմնական աշխատողի, նրանք պարտավոր էին այդ մասին տեղեկացնել երկու ամիս շուտ»,- ասում է նա:

Ըստ Մուրադյանի՝ բուհում կան դասախոսներ, որոնք պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք ժամերից՝ 0,25 դրույքի չափով, սակայն ամբիոնի վարիչը դարձյալ մերժում է իրեն ժամեր տրամադրել՝ պատճառաբանելով, որ, ռեկտորի հրամանով, ինքն աշխատանքից ազատվել է:

Հարցի առնչությամբ կապ հաստատեցինք նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ի՞նչ հիմքով է լուծարվել Արփենիկ Մուրադյանի հետ ունեցած աշխատանքային պայմանագիրը։ Ռեկտորի խոսքով՝ Արփենիկ Մուրադյանի աշխատանքային պայմանագիրը լուծարվել է ժամկետը լրանալու հիմքով: 

«ՀՊՏՀ-ում 2021թ. Կենտրոնական բանկի հետ համատեղ ամբողջությամբ վերանայվել և արդիականացվել են մի շարք կրթական ծրագրեր, այդ թվում՝ մակրոտնտեսական վերլուծություն կրթական ծրագիրը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նշված ամբիոնի ակադեմիական կազմում ներգրավել պետական քաղաքականության ոլորտում աշխատող մասնագետներ: Արդյունքում մասնագետներ են ներգրավվել ֆինանսների նախարարության մակրոնտնտեսական քաղաքականության վարչությունից»,- պարզաբանում է Գալոյանը:

Վերջինս վստահեցնում է՝ ՀՊՏՀ-ում որևէ աշխատակից քաղաքական, անձնական կամ այլ՝ ոչ աշխատանքային գործոններով պայմանավորված՝ աշխատանքից չի ազատվել և չի ազատվում: Ինչ վերաբերում է Մուրադյանի հիշատակած նամակին, ըստ որի՝ դա իրեն աշխատանքից ազատելու պատճառներից մեկն է, ռեկտորը ասում է՝․ «ՀՊՏՀ աշխատակիցները ԿԳՄՍ նախարարին նամակ են ուղղվել 2020թ-ին, որից հետո Ա. Մուրադյանը անխոչընդոտ աշխատել է ՀՊՏՀ-ում 2 ուսումնական տարի շարունակ և աշխատանքից ազատվել է բացառապես վերևում բերված հիմքերով: Իսկ ինչ վերաբերում է նշված մրցույթներին, ապա թե՛ 2019թ-ին և թե՛ 2021թ-ին գիտական խորհուրդը դեմ է քվեարկել Ա. Մուրադյանի՝ դոցենտի պաշտոնում ընտրվելուն»:

Տպել
3496 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված քանի անձի է արդեն շնորհվել ՀՀ քաղաքացիություն․ Սարգսյանը մանրամասնում է

Շնորհակալություն ՆԳՆ-ին՝ սրբազան ծառայության համար, կարող եք խաչակնքվել. Անդրանիկ Քոչարյանը՝ Արփինե Սարգսյանին

Երևանում մի քանի աղբամանի տեղաշարժմամբ կարճ ժամանակով փակվել են փողոցներ (լուսանկարներ)

«Մատդ... եկել ես խանգարե՞ս». ԱԺ-ում վիճաբանություն տեղի ունեցավ Աղվան Վարդանյանի ու Անդրանիկ Քոչարյանի միջև

Բացահայտվել են ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

Մայր Աթոռում մտածում են եկեղեցական արարողություններ անելու համար բաժանարար գծե՞ր սահմանել. ինչ է հայտարարել դիվանապետը

Նոյեմբերյանի քննչական բաժինը նոր ղեկավար ունի

Վազգեն Գալստանյանը չի ըմբռնում սալջարդի և կոտրվածքի տարբերությունը (տեսանյութ)

Վթարի է ենթարկվել Վայքի փոխքաղաքապետը. կան վիրավորներ

Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի

Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը (լուսանկարներ)

Սպառնալիքի փուլը հաղթահարել ենք. Փաշինյանը՝ պետության գոյությունը երկարաժամկետ կտրվածքով ապահովելու մասին

Արսեն Գրիգորյանի ոտքը ոչ թե կոտրվել է, այլ նա սալջարդ է ստացել. Վազգեն Գալստանյանը և աջակիցները կրկին մանիպուլացնում են

Վերանորոգվել է առողջապահության նախարարության «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ի ևս մեկ բաժանմունք

Բանակը Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե որպես պատերազմի, այլ խաղաղության գործիք․ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ 29.743 քառակուսի կիլոմետր, և այն անձեռնմխելի է․ վարչապետ

Պապիկյանը Բորելի հրավերով մասնակցել է աշխատանքային ընթրիքի, քննարկվել են անվտանգային հարցեր

Կառավարության մեղքը չէ, որ որոշ մարդիկ վարկաբեկում են իրենց ինստիտուտը․ վարչապետ

Եթե ծնողներին չբավարարի մեր որոշումը, Կիրանցում նոր դպրոց կկառուցենք․ վարչապետ

Կոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համար

Ով ցանկանում է, կարող է հերթագրվել. վարչապետը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջոցառման գլխավոր շահառուները եղել են զոհված զինծառայողների ծնողները. վարչապետ

Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ կաթողիկոսի մուտքը Սարդարապատ արգելելու մասին

Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում՝ հասել ենք վերջնագծին, ու մնում է պայմանագրի ստորագրումը․ վարչապետ

Լոռու և Տավուշի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի լուսաբանման նպատակով ստեղծվել է միասնական տեղեկատվական կենտրոն

Եկեղեցու դեմ արշավ չկա, դա պետք է փնտրեք ուրիշ տեղ, որը կապ չունի ՀՀ կառավարության հետ. վարչապետ

Հանրապետությունում գետերի ջրի մակարդակը նվազել է. ՇՄՆ

Գագարին բնակավայրի մոտ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է երեկ Սարդարապատում կաթողիկոսի հետ կապված միջադեպին

Հեղափոխությունից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 200 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան

Կիևի համար սկսվել է ուկրաինական հակամարտության ամենադժվար շրջանը. Ստոլտենբերգ

Պետությունը պետք է ընկալենք որպես լավ ապրելը ապահովելուն միտված գործիք. վարչապետ

Ախթալան ջրամատակարարող խողովակը գոյություն չունի, քաղաք է հասցվել 4 տոննա տարողությամբ ջրատար մեքենա

Ի՞նչ է տեղի ունենում այսօր․ կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում, ասում՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել․ վարչապետ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Հետևում ենք Հայաստանի վերջին իրադարձություններին և տեսնում, որ փորձեր են արվում տարածքային պահանջներ ներկայացնելու. Ալիև

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Հովհաննես Շահինյանը սանիկի հետ կատարել է կեղծիքներ, փողերի լվացում, յուրացում. օրինականացվել է մի քանի հարյուր մլն դրամ

Ազգի «փրկիչները» նախապես մտածել են սեփական կաշիների փրկության մասին, մեկը՝ ԱՄՆ-ի, մյուսը՝ Կանադայի քաղաքացի է. Արշակյան