Խորհրդարանում երեկ պետք է քվեարկության դրվեր Մարտի 1-ի ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, առաջարկեց քվեարկությունը հետաձգել մինչեւ հաջորդ քառօրյա: ՀՀԿ-ն 7 նոր առաջարկություններ էր ներկայացրել, որոնք, ինչպես ԱԺ ամբիոնից ասաց Գալուստ Սահակյանը, նախօրեին քննարկել են նաեւ հարցով հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանի հետ: «Կարծում եմ, որ այն թյուր կարծիքը, որ այս ընթացքում անընդհատ խոսակցություններ էին գնում, թե Հանրապետականը չի ուզում, որ նախագիծը անցնի, դա թվացյալ է: Հանրապետականը ոչինչ չունի թաքցնելու, եւ բնականաբար, քննարկումներն էլ հենց դրանից են բխում, բազմաթիվ անգամներ քննարկել ենք Ազգային ժողովի նախագահի մոտ, եւ կարծում ենք, դեռ քննարկման խնդիրներ ունենք, մինչեւ օրինագիծը բոլոր կողմերից ընդունելի դառնա»,- ասաց Գալուստ Սահակյանը: Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի ներկայացրած առաջարկներին, հայտարարեց, որ դրանք բոլորն ընդունելի են, բացառությամբ մի կետի: Բանն այն է, որ ՀՀԿ-ն առաջարկում է նախագծում ավելացնել, որ քրեական գործի վարույթին մասնակցած կամ մասնակցող քննիչները, հետաքննիչները ժամանակավոր հանձնաժողովին կարող են պարզաբանումներ տալ միայն սեփական նախաձեռնությամբ: «Սա արդեն բոլորովին ընդունելի չէ, որովհետեւ դուք շատ լավ հասկանում եք, որ այդ բոլոր քննիչները եւ հատկապես հետաքննիչները, օպերատիվ աշխատողները եւ այլն, բոլորը միասնական ենթակայության տակ գտնվող ծառայության մեջ են, կամ ոստիկաններ են, կամ ՀՔԾ-ի քննիչներ են, կամ՝ անվտանգության եւ այլն:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!