Անցած շաբաթ ՀՀ ֆինանսական շուկայում դրամը մերթընդմերթ արժեզրկման դրսեւորումներ էր ունենում: Կասկածներ կային, որ դրա պատճառը ՀՀ կենտրոնական բանկի միջամտությունն է շուկայում: Այսինքն, ԿԲ-ն շուկայից արտարժույթ է հավաքում, որպեսզի կանխի դրամի արժեվորումը: ԿԲ-ն, սակայն, հրապարակեց իր անցած շաբաթվա գործունեությունը, եւ պարզ դարձավ, որ ԿԲ-ն ընդամենը 1.2 միլիոն դոլարի արտարժույթ է գնել շուկայից, այն դեպքում, երբ բորսայում տասնյակ միլիոնավոր դոլարների գործարք է կատարվել: Իսկ սա նշանակում է, որ դեկտեմբերի կեսերին բնորոշ միտումներն այս տարի չեն պահպանվել: Այսինքն, դեկտեմբերի կեսերից Հայաստանի շուկա էր մտնում ահռելի քանակությամբ արտարժույթ, ինչի արդյունքում դրամը արժեվորվում էր: Անցած շաբաթվա ցուցանիշներից պետք է ենթադրել, որ կամ արտարժույթի մուտքն է սովորականից պակաս եղել, կամ` արձանագրվել է արտարժույթի հզոր արտահոսք:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!