Աստծո ձայնի բաղադրությունը

Պարզ թվաբանություն

Տիգրան Պասկեւիչյան
Հայաստանում կա 1.8 միլիոն չափահաս քաղաքացի, բայց Կոնգրեսից բացի ոչ մեկին չի հաջողվում համախմբել եւս 100 հազար մարդու: Անհաջողության բազմաթիվ պատճառներ կարելի է նշել, բայց հիմնականը մեկն է` հասարակության բաղադրությունը:

Յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր հասարակություն բաղկացած է հատվածներից, որոնք տարբերվում են քաղաքական ակտիվությամբ:
Հասարակության զգալի հատվածը պասիվ է եւ քաղաքական գործընթացների վրա ազդում է միայն ընտրություններին մասնակցելով, այս կամ այն քաղաքական ուժին քվե տալով: Այս հատվածի մեջ մտնում են ազնիվ, բարեխիղճ մարդիկ, բայց այստեղ են նաեւ նրանք, ովքեր 3-5 հազարական դրամներով վաճառում են իրենց ձայները:

Մյուս հատվածը պայմանականորեն կարելի է կոչել «թաքնված ակտիվիստներ»: Սրա ներկայացուցիչները, որոնք նույնպես ազնիվ, բարեխիղճ, արժանապատիվ մարդիկ են, քաղաքական գործընթացներին չեն մասնակցում: Նրանք հետեւում են ընթացքին եւ միանում այն ժամանակ, երբ հասունացած են համարում պահը:
Սա որոշիչ դերով օժտված կարեւոր մի զանգված է, որը կարող է շարժմանը ե՛ւ հաջողություն բերել, ե՛ւ ձախողել կամ ձգձգել նպատակին հասնելը: Հասարակության այս հատվածը քաղքենիության ընդլայնման ռեսուրսն է: Քաղքենիությունն ինքնին հասարակական հատված չէ, այն մտայնություն է, որը պարարտանում կամ սմքում է` կախված «թաքնված ակտիվիստների» տրամադրությունից:

Երրորդ` թվակազմով ամենափոքր հատվածում այն մարդիկ են, ովքեր ամենօրյա գործին ու հոգսերին զուգահեռ` զբաղվում են ակտիվ քաղաքականությամբ, ովքեր պարտադիր են համարում իրենց ներկայությունն ու մասնակցությունը հանրահավաքներին կամ քաղաքացիական միջոցառումներին:

Ըստ ամենայնի` կարելի է պնդել, որ վերջին երեք տարում միայն Հայ ազգային կոնգրեսին է հաջողվել համախմբել քաղաքականապես ակտիվ շուրջ 100 հազարանոց զանգվածին, բայց պետք է փաստել նաեւ, որ այդ գործում նշանակալի դերակատարություն են ունեցել թե՛ իշխանությունները, եւ թե՛ ընդդիմադրի համարում ունեցող խմբերը:

Ակտիվ զանգվածի համախմբման գործում իշխանությունների ներդրումը կեղծված ընտրություններն ու մարտի 1-ի ոճրագործությունն է: Հուսահատ այս քայլերով իշխանություններն, իհարկե, կարողացան երկարաձգել սեփական կյանքը, բայց չհասկացան, թե ինչ ական են դնում իրենց տակ: Ազատության փետրվարյան տասնօրյակին հետեւող որեւէ խելամիտ մարդ, առանց կողմնակի միջամտության, կարող էր նկատել, որ 2007-ի սեպտեմբերին սկսված շարժումն ինքնալուծարման միտում չունի: Մարտի 1-ին խաղաղ, ագրեսիվ գործողությունների չպատրաստվող ցուցարարների վրա կրակելու հրաման արձակող որեւէ պաշտոնյա պետք է հասկանար, որ 10 զոհերը, 100-ավոր վիրավորները, քաղբանտարկյալները, հայտարարված արտակարգ դրությունն ու դրանով պայմանավորված սահմանափակումները չեն հանգուցալուծում ընդդիմություն-իշխանություն հակամարտությունը, այլ` սոսկ տեղափոխում են հանգուցալուծման օրն ու ժամը:

Ակտիվ զանգվածի համախմբման գործում ընդդիմադրի համարում ունեցող խմբերի ներդրումն ապակողմնորոշումն է, որը մեծավ մասամբ կատարվում է ոչ թե չարամտորեն, այլ` սեփական կողմնորոշումները ճշգրտել չկարողանալու հետեւանքով: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ քաշած «Ձայն բազմաց, ձայն Աստծո» կարգախոսը, որը հասարակության բարոյաֆիկացիայի հայտարարված նպատակ ուներ, ըստ էության դարձավ քաղաքական մտքի այդ հատվածում տիրող խառնաշփոթի վկայությունը:

Բազմաց ձայներին հավակնողներն, անշուշտ, հասկանում են, որ ակտիվ զանգվածը Հայ ազգային կոնգրեսի հետեւորդն է, բայց հասկանում են նաեւ, որ հետեւորդների այդ կազմով Կոնգրեսը չի կարող հասնել իր նպատակին:

Բազմաց ձայներին հավակնողները ոչ թե ուզում են իրենցով անել Կոնգրեսի հետեւորդներին (դա բավական բարդ գործ է), այլ նպատակ ունեն չեզոքացնելու «թաքնված ակտիվիստներին», որպեսզի երբեւէ հնարավոր չլինի հավաքել կրիտիկական այն զանգվածը, որն իշխանություններին կստիպի կատարել ժողովրդի կամքը:

Սա է քաղաքացիական ներուժի իրական դասավորությունը: Իսկ 17-18 ուժեր ստեղծելու` Տեր-Պետրոսյանի խորհուրդ-հորդորն, իմ կարծիքով, ընդամենը կատակ էր: Կատակ, որը կարող են լուրջ ընդունել միայն հասարակագիտական տարրական գիտելիքից զուրկ, բայց հասարակությանն առաջնորդելու հավակնություն ունեցող ինքնավստահները:

Կարծիքներ

#1

- Հակոբ, 2 years 5 շաբաթ առաջ

Հարգելի Տիգրան,

100,000 թիվը, որտեղից է վերցված: Իմ գնահատականով /որի ապացուցները կարող եմ ներկայացնել բավականին մանրամասն եւ համոզիչ/ ՀԱԿ-ի միտինգներին հավաքվում է 15,000 մարդուց ոչ ավել: Սա նույնպես շատ մեծ թիվ է, մանավանդ մեր երկրի նման փոքր երկրում սա շատ մեծ թիվ է: Ձեր վերոգրյալ տեսության տրամաբանությունը չէր տուժի եթե դուք ձեր հաշվարկը կառուցեիք 15,000 թվի վրա: Տեսությունը հաստատ պակաս խոցելի կլիներ, քանի որ ձեր տեսության հիմքում դրված 100,000 ակտիվ մասայի գաղափարը, ցավոք սրտի չի համապատասխանում իրականությանը: Վերջին 10 տարիների ամենաբազմամարդ հավաքը հավանաբար 2008 մարտի 1-ին էր: Բայց 2008-ի մարտի 1-ին էլ 100,000 մարդ չկար, իսկ այդ օրը հաստատ հավաքվել էր ոչ միայն ամենաակտիվ մասը այլեւ, ինչպես դուք եք անվանում, "թաքնված" ակտիվիստները, եւ նույնիսկ հավանաբար շատ խիստ պասիվներ: Մարդկանց թիվը 2008-ի մարտի 1-ին Մյասնիկյանի հրապարակում հաստատ չէր անցոնւմ 50,000-ից (խոսքը միաժամանակ գտնվող մարդկանց մասին է, այն մարդկանց ոքեր գալիս են տեսենեն թե ինչ է կատարվում ու հեռանում են բերեք չհաշվենք):

Այնպես որ ՀԱԿ-ին հավանաբար հաջողվել է համախմբել մի 15,000-20,000 ակտիվ բնակչություն:

Հայաստանի հիմնական պրոբլեմներից մեկն է սա: Ժողովրդի իներտությունը: Մարդկանց ճնշող մեծամասնությւոնը չի ուզում քաղաքականապես ակտիվ լինել: Մեր, ավելի լավ Հայաստան ունենալու պայքարը պետք է սկսել հենց մարդկանց ակտիվացնելով:

Մարդկանց ակտիվացնելու շատ տարբերակներ կարող են լինել: Կարելի է երկար բարակ քննարկել այդ տարբերակները: Իմ կարծիքով մարդիկ խիստ պասիվացան երբ հասկացան որ չունեն իրական ընտորթւայն հնարավորթյուն: սա ոչ միայն ընտրակեղծիքների իմաստով, այլեւ թեկնածուների իմաստով: 1989-1991 թվականների ընտրության հնարավորությունից եւ թարմությունից ի վեր մեր ժողովուրդը անընդհատ ընտրում է հնի ու ավելի հնի միջեւ: Պատկերացրեք, գնում եք խանութ եւ ձեզ առաջարկում են ընտրություն կատարել 5 շաբաթ հնության եւ 10 շաբաթ հնաության հացերի միջեւ: Հետո էլ խանութպանը նեղանում է, աչքերի մեջ կրակ չկա, ընտրության հարցում դուք ակտիվ չեք: Իսկ որտեղից պետք է ակտիվություն լինի, ինչ տարբերության, մեծ հաշվով այդ երկու կտոր հացի մեջ: Երկուսն էլ են չի ինչ ես կուզի ուտել: Սա ընտրություն չի կարելի անվանել:

Իսկ քաղաքական դաշտի ակտիվացման միակ արդյունավետ ճանապարհը, իմ կարծիքով, ԼՏՊ-ի հեռացումն է քաղաքական ասպարեզից: Մարդկանց իներտությունը, պայմանավորված է մարդկանց հուսահատությամբ: Ազատ մտածող մարդկանց մեծ մասը, հուսահատվում է, երբ նրանց ասում են կամ մեզ հետ ես կամ մեզ դեմ, եթե մեզ դեմ ես ուրեմն իշխանական պրոյեկտ ես եւ այլն, երբ ասում են 5 շաբաթվա հացը ընտիր բան է, իսկ 10 շաբաթվանը աղբ (կամ հակառակը):

ԼՏՊ-ին պետք է հեռանա, հանուն Հայաստանի ապագայի: Նույնիսկ եթե, նրա մղուները ազնիվ են, եւ նա այս անգամ լավ նախագահ է լինելու, ի տարբերություն նախորդ երկու անգամների, միեւնույն է, այն բացասական էներգիան որը ԼՏՊ-ն բերեց իր հետ (կամա թե ակամա) բզկտում է մեր քաղաքական դաշտը: ԼՏՊ-ն պետք է զիճի իր տեղը ավելի երիդասարդ, ավելի ազնիվ, ավելի մաքուր մարդկանց, ավել գրագետ եւ ավելի ունակ մարդկանց: Այն որ մեր ժողովրդի մեջ կան այդսիսիները կասկածից վեր է: Մարդկանց որնք կկարողանան համախմբել 100,000-ներ եւ կբացեն Հայաստանի լկուսավոր ապագայի ճանապարհը: Այդ մարդիկ չեն հայտնվի այնքան ժամանակ քանի դեռ մեր քաղաքական դաշտը աշխատում է, ԼՏՊ-ի կողմից 2008-ին առաջաքրկված եւ իշխանության կողմից վերջիվերջո ընդունված երկբեվեռ քաղաքական դաշտի կոնցեպցիայով (չնայած այդ երկբեվեռությունը սկսեց 1998-ի ընտրություններից, բայց կատարելության հասավ ի հարկե 2008-ին): Երրորդ ուժը որի մասին այնքան խոսվում է, համարյա թե անհնար է երկբեւեռ այս դաշտում (իսկ որ նոր ուժ անհրաժեշտ է, լինի դա երրորդ, չորրորդ թե որեւէ այլ, դա նույնպես կասկածից վեր է, քանի որ ոչ իշխանությունը եւ ոչ էլ ՀԱԿ-ը ի վիճակի չեն, դիմակայել այն փորձություններին որոնք բերում է եւ դեռ բերելու է 21-րդ դարը): ԼՏՊ-ի դուրս գալը (մեկ ընդ միշտ) կստեղծի քաղաքական առողջացման հույս: Նույնին, գուցե կարելի հասնել նաեւ եթե իշխանությունները հեռանան: Սակայն իշխանությունները շատ են ԼՏՊ-ն մեկը: ԼՏՊ-ն ավելի իմաստուն է եւ հայրենասեր եւ ավելի ուժեղ առաջնորդ է (համաձայն ձեր հրապարակումների): Իսկ հեռանալը, երբ որ ավելնորդ ես, հեռանալը երբ որ վնասում ես, առաջնորդի ամենակարեւոր հատկություններից մեկն է (ի հարկե ավելի լավ կլիներ որ նորից չմտներ դաշտ 2008-ին, բայց դե արդեն մտել է, իսկ ճիշտ քայլ անելու համար, նույնիսկ բազմաթիվ սխալներից հետո, երբեք ուշ չէ): Ճիշտ ժամանակը անցել է, մնում է ծեր առաջնորդը հեռանա, եւ շնչելու տեղ տա մյուսներին: Մենք մի անգամից չենք որբանա մի վախեցեք, վերջիվերջո ԼՏՊ-ն ինչ-որ աստվածատուր մեսիա չէ:

Հայաստանի լուսավոր նոր էջը բացելու համար, մենք պետք է ամուր փակենք մի քանի հին էջեր: Այդ էջերից մեկը ԼՏՊ-ն է:

#2

- +1, 2 years 5 շաբաթ առաջ

10 տարի չկար, դե շնչեիք: Ով էր ձեզ խանգարում?
Մոռացել եք աճող հուսահատությունը, իսկ վերջին խորհրդարանական ընտրությունները չեք հիշում? "Կարող ուժերին է խանգարում" կարգախոսը արհեստական է: Եթե կա ուժ, և այդ ուժը իսկապես կարող է, ապա այն կդրսևորի իրեն անկախ այն բանից կա Լեվոն, թե չկա:

#3

- Հակոբ, 2 years 5 շաբաթ առաջ

Ի հարկե, եթե “կարող ուժ” ասելով ի նկատի ունենք օրինակ Սասունցի Դավիթի պես մի ուժ, ապա համաձայն եմ, որ այդ ուժին դժվար է խանգարել, եւ այդպիսի ուժ համաձայն եմ ձեր հետ, որ չկա: Իմ ասած ուժը, սովորական մահկանացուների կողմից ստեղծված ուժի մասին է: Այդ ուժը չկա, որովհետեւ ոչ մի ուժ ինքնաբերաբար գոյություն չունի: Այդ ուժը պետք է ձեւավորվի, առաջանա, համախմբվի, թափ հավաքի: Ձեւավորման շրջանում այդ ուժը գուցե այդքան էլ ուժեղ չլինի, այդ ուժին ժամանակ եւ տեղ է պետք ուժ հավաքելու համար (կներեք կալամբուռի համար): Իմ ասածը այն էր, որ ԼՏՊ-ի թեւթեւ ձեռքով "երրորդ ուժ" բառակապակցությունը դարձել է այսօր համարյա հայհոյանքի նման մի բան, եւ ցանկացած նոր ուժ դատապարտված է ոչնչացման կամ մարգինալացման հենց սաղմնային վիճակում: Որովհետեւ դու կամ պետք է լինես “մեզ” հետ կամ “մեզ” դեմ (հիշեք, ԼՏՊ-ի լոզունգների զարգացումը 1988-2008 թվականերին “ով մեզ հետ չէ նա հայ չէ” կամաց կամաց դարձավ “ով մեզ հետ չէ նա տականք է” շատ վելի հստակ եւ ուղիղ): ԼՏՊ-ն որ հեռանա այդ երկբեւեռությունը կվերանա, իմ կարծիքով: Շատ մարդիկ կուրախանան, որ կարելի է ԼՏՊ-ի հետ չլինել, բայց միեւնույն ժամանակ նաեւ տականք չլինել: Քանի դեռ ԼՏՊ-ն զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, եւ քանի դեռ նա դա անում է այնպես ինչպես որ տեսնում ենք (իսկ որ մարդիկ այդ տարիքում էլ չեն փոխվում, գոնե դեպի լավը, ինձ համար նույնպես պարզ է) ցանկացած մեկը ով կուզի ակտիվորեն քննադատել իշխանությանը, պետք է, իր մտքում ունենա այն հանգամանքը, որ մի օր կանգնելու է ծանրագույն ընտրության առջեւ կամ միանալ ԼՏՊ-ին, կամ պիտակավորվել "դավաճան" եւ "իշխանական պրոյեկտ": Այս չափազան անցանկալի երկընտրանքն է, որ խանգարում է:

#4

- +1, 2 years 5 շաբաթ առաջ

Հարգելի Հակոբ, 2007 թվականի աշնանը, երբ որ սկսվեցին Լեվոնի միտինգները, ամբողջ իշխանական քարոզչամեքենան լծվեց սաղմնային փուլում շարժումը խեղդելու գործին, սկսած հեռուստատեսությունից, վերջացած Գեղամյանով: Բան չստացվեց չէ? Դեռ հակառակը, այդ "խեղդելը" օգնեց ՀԱԿ-ին կայանալ: Կարճ ասած, եթե երրորդ ուժը իսկապես ունի ներուժ, հայհոյանքները իր հասցեին կկարողանա օգտագործել ի շահ իրեն:

#5

- Հակոբ, 2 years 5 շաբաթ առաջ

Հարգելի -+1, իմ ասածը եւ ձեր ասածը իրար չեն հակասում: Իշխանության "խեխտելը" կարող էր այդ պահին միայն հեղինակություն ավելացնել: Իմ ասածը հիմիկվա երկբեվեռ իրավիճակի մասին է:

#6

- Հակոբ, 2 years 5 շաբաթ առաջ

Հարգելի -+1, իմ ասածը եւ ձեր ասածը իրար չեն հակասում: Իշխանության "խեխտելը" կարող էր այդ պահին միայն հեղինակություն ավելացնել: Իմ ասածը հիմիկվա երկբեվեռ իրավիճակի մասին է:

#7

- Երևանցի, 2 years 5 շաբաթ առաջ

10 տարի...Իսկ դրանից առաջ քանի անգամ եք գոռացել՝՝ Լևոն հեռացիր....Լևոն դավաճան....Կարող է շատ երիտասարդ ես չհիշես, բայց եղել է ժամանակ որ ժողովուրդը, այն նույն ժողովուրդը որ հիմա մասնակցում է հանրահավաքներին մեղմ ասած ատում եր Լևոնին։ Իսկ ինչ եղավ ??? Եղավ այն , որ ոնց ժողովուրդը ասում է « աստված էլ բեթարից ազատի» հայերեն չեր բայց հասկանալի է։ Ժողովրդին լրիվ հունից հանեցին ռօբիկն ու սերժիկը և դարձյալ ժողովուրդը պիտի ընտրի վատագույներից ամենաքիչ վատագույնին, մեզ հիմա տրված չի ընտրել լավագույներից լավագույնին !!!!!!! Այնպես որ հերիք է միտինգ պապիին այդպես պաշտպանեք, մտածեք որ հանկարծ ժողովուրդը դարձյալ մի տաս տար ել ՄԱՆՏՌԱՇԻ մեջ չհայտնվի։ Լևոնը հա Լևոնը...այդ տարիքում մարդիք չէն փոխվում, դրա համար էլ ԼՏՊ–ն հույսը դրել է ջահելության վրա։....Աստված տա ամեն ինչ լավ լինի և ես սխալվեմ։

#8

- +1, 2 years 5 շաբաթ առաջ

Չնայած երիտասարդ եմ, բայց լավ հիշում եմ, թե Լեվոնի հրաժարականի ելույթից հետո, նույն իրեն նախկինում իդեալականացնող ծնողներս ինչպես էին ուրախացել: Նրա ժամանակ մի կողմից եղան կեղծված ընտրություններ, մյուս կողմից եղավ հաղթանակ Ղարաբաղյան պատերազմում: Չգիտեմ, փոխվել է նա թե ոչ, բայց արդեն երեք տարի է, որ հասարակության ակտիվացման հարցում Լեվոնը կարևոր ու օգտակար դեր է խաղում: Եվ եթե անգամ հակված եմ հավատալու նրան, ապա տասնապատիկ ավել հակված եմ հավատալու, որ մեր երկրի զարգացման համար շատ ավելի կարևոր է ժողովրդի ազատ, արդար ընտրություն կատարելու հնարավորությունը, քան թե ով կլինի ՀՀ նախագահ:

#9

- hay, 2 years 5 շաբաթ առաջ

@ntir verlucutyner Hakob, vonc vor es grac linei, et @nddimadir oligarx-monopolisto mianchanak petqa herana vor menq irakan anbic arajnord unenanq, kecces

#10

- Sonia, 2 years 5 շաբաթ առաջ

Qo aselov, ete LTP@ herana, aveli xelaci u yeritasard mard kdni ir teknacutyun@, chisht e? Ayo, miangamayn iravaci es, bayc petq e nayev gitakceyr ev hashvi arneyr, vor ayd mek@ evs mek ISHXANAKAN PARAZIT e linelu, voroncic, i dep menq pordzum enq azatvel. Aysinqn LTP@ heranum e, ir tegh@ zijelov hertakan robikaserjadodakan avazakaxmbi andami.... Apres du, vonc cheynq mtacel dra masin. Isk miguce aydpes el ani Levon@? Inch ka vor? Aysinqn, menq petq e @ntrenq voske mijin@- qo aselov 6-7 shapatva hac@. De ekeq @ntrenq...

#11

- Հակոբ, 2 years 5 շաբաթ առաջ

Ես ոսկե միջին չեմ առաջարկում: Մեր ժողովրի եւ մեր երկրի համար ոսկե միջինը անթույլատրելի շռայլություն է, մեզ պետք է լավը, եթե չկա լավագույնը, այլ ոչ թե չարիաց փոքրագույնը: Չարիաց փոքրագուներով երկար ճանապարհ չես անցնի:
Իսկ ձեր մտավախությունը որ “երիտասարդ եւ ավելի խելացի” առաջնորդը իշխանական պարազիտ է, գալիս են, իմ կարծիքով, ապացուցելու իմ այն միտքը, որ քանի դեռ ԼՏՊ-ն քաղաքականությամբ է զբաղվում, մենք այդ երիտասարդ առաջնորդին չենք ունենա: Դուք դեռ չգիտեք ով է այդ երիտասարդ առաջնորդը, չեք պատկերացնում թե ինչ է նա ասելու եւ անելու, բայց արդեն վստահ եք որ նա իշխանական պարազիտ է: Դուք այդ առաջնորդին խեղտեցիք ձեր մտքում, առանց նրան նույնիսկ ճանաչելու եւ լսելու ցանկության: Դուք վստահ եք որ նա ծախված է, էլ ինչ իմաստ կա նրան հանդիպելու եւ լսելու: Այ սա է ԼՏՊ-ի կողմից հիվանդության աստիճան հասցրած երկբեռության հետեւանքը: Սրա մասին էի ես խոսում նախորդ պոստերումս:

#12

- Երևանցի, 2 years 5 շաբաթ առաջ

Հիմա ցանկանում ես մի իրական վերլուծություն կամ մեկնաբանություն տաս իսկույն ԼՏՊ– ի պատժիչ ապարատը վրա է տալիս և անվանում է քեզ դավաժան , ծախու հոգի..Ել ուր մնաց մեկը ամբիոն բարձրանա և խոսի ժողովրդի հետ։ Իսկույն ժողովուրդը մեկը մեկին դուր գալու և ավելի հայրենասեր երևալու, ինչու ոչ ԼՏՊ–ի և նրա ՀԼՈՒ–ՀՆԱԶԱՆԴ ծառայողների աչքին ԵՐևԱԼՈՒ համար ՎՐԱ կտա և կսուլի այդ մեկին։ Հիշում եմ միտինգներից մեկի ժամանակ մի անկյունում ինչ որ ԽԼՐՏՈՑ սկսեց, երբ հարցնում էիր ինչ է պատահել պատասխանում էին՝՝«...ԱԳԵՆՏ էինք բռնել Լևոնի ասածների դեմ եր խոսում..տեղը դրեցինք»։ Իսկ այդ «ագենտի» մեղքը երըի նրանում եր որ ինչ որ բանում ԲԱՐՁՐԱՁԱՅՆ միտինգ պապիի հետ չէր համաձայնվել։ Ինչ է Լևոնին թվում է որ միտինգներում ներկա բազմահազար մարդիք էլ նրան վստահում և հավատում են ??? Իհարկե ոչ և դրա համար էլ որպեսզի հանգարծ ոչ մեկը չբարձրաձայնի և ինչ որ բանում դժգոհություն չհայտնի, ամեն միտինգի ժամանակ ՀԱԿ–ի «հատուկ ջոկատայինները» քամու նման վազում են մի կողմից մյուսը ՇՊԻՕՆՆԵՐ որոնելով։

#13

- Sonia, 2 years 5 շաբաթ առաջ

Giteq inchi voch mi bani chenq hasni? Ayn parz patcharov, vor sksum eq meghadrel ayn mardkanc, ovqer dzez het hamadzayn chen. Giteq inch hargeliner@s,ete duq meghadrum eq Levoni koghmnakicnerin myusneri karciq@ chhargelu mej, asem, duq el nuynn eq anum, meghadrum eq ayn mardkanc, ovqer vstahum en nran ev havatum. Petq che mardkanc roboti tegh dnel, kam el yerkeresanu. Yes amenaskzbic el asel em, vor minchev verj chem karogh LTPin vstahel, bayc ev chem asel, nranq ovqer havatum en, himar en. Inchqan asem? menq ayntegh Levoni hamar chenq gnum, ayl mer boloris. Isk ayn, vor asum eq Levon@ togh aj qashvi ev xeloq kangni, arden sxal e. Amen mard petq e @ntrutyan hnaravorutyun unena. Inchu henc Levon@, ayl voch mek urish@? Ayd menq chenq vstahum, bayc shat shater@ vstahum en nran. Yes chey cankana, vor Levon@ haner ir teknacutyun@, na petq e mna. Isk dzer asac yeritasardner@ togh cuyc tan, te inchi en unak, nranc votqic voch voq chi brnel.

#14

- Անանուն, 2 years 5 շաբաթ առաջ

Ճիշտ բաներ կան քո ասածների մեջ, բայց այստեղ ԼՏՊ–ին քննադատողները երբեք չեն հայհոյում նրա կողմնակիցներին, այլ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ...եթե ուշադիր կարդաս բոլոր մեկնաբանությունները ապա կհամոզվես որ բոլոր նրանց օվքեր քննադատել են Լևոնին անմիջապես նրա կողմնակիցնեի կողմից որակվել են՝՝, բառացի մեջբերեմ՝ ԿԳԲ–ի շնիկ...ծախու հոգի...դավաճան...և այլն, և երբ այդ մարդկանց պատասխանում են արդեն ՀԱՅՀՈՅՎԱԾ մարդիք, չգիտեմ ինչու միայն այդ դեպքում մարդիք ասում են ՝՝ ամոթ է, կամ էլ դրանով ինչպես ենք խոչևնդոտում որ լևոնականները կարծիք հայտնեն ???? Այդ նրանք են խոչընդոտում որ մարդիք կարծիք հայտնեն !!!!!! Կրկնում եմ եթե ինչ որ մեկը կոպիտ է պատասխանում իրեն վիրավորած ԼՏՊ–ի կողմնակիցներին դա բնական է, քանի որ նրանք միայն պատասխանում են իրենց հասցեին հնչաց վիրավորական խոսքերին!!!! Մի անգամ էլ կարդա մեկնաբանությունների ընթացքը և համոզվի !!! Իսկ ընդհանուր առմամբ իմացեք որ եթե քննադատում են լևոնին դա չի նշանակում որ քննադատողները ավելի քիչ են ցանկանում ազատվել այս իշխանություններից !!!!!!!!!!!!!

#15

- Անանուն, 2 years 5 շաբաթ առաջ

мы говорим Сталин, подразумеваем -партия, мы говорим партия , подразумеваем Сталин.............................Ասում ենք ՀԱԿ հասկանում ենք ԼՏՊ, ասում ենք ԼՏՊ հասկանում ենք ՀԱԿ. !!!!! Փաստորեն բացի Լևոնից ուրիշ ՄԱՐԴ չկա... Ալիկ Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը տո հենց Սեֆիլյանը դարձել են «ազգի դավաճան» –եր , որովհետև քննադատում են Լևոնին...և այս ցուցակը գնալով կավելանա, երևի Լևոնականներից կմնա Բագրատյանը։ Չզարմանաք որ այդ «դավաճանների» ցուցակը համալրեն բանտերում գտնվող մեր ընկերները։ Հաջորդ միտինգները ցույց կտան օվ է ճիշտ և օվ սխալ, և մի մտածեք որ ամսի 28–ի հանրահաքը կարող է շատ վճռորոշ լինել, ...դեռ շատ հանրահավաքներ են լինելու և նրանք շարունակվելու են մինջև հաջորդ տարվա ընտրությունների նախաշեմ։ Դա է հիմնական նպատակակետը։ !!!!!!

#16

- Երևանցի, 2 years 4 շաբաթ առաջ

Դարձյալ համակարգչիս հետ խնդիրներ կար, վերի երկու մեկնաբանությունները իմն են..... եթե ցանկանաք «հայհոյել» ինձ ասեք...խեղճ Անանունին հանգիստ թողեք :)))))))))))))))))))))

#17

- Անանուն, 2 years 5 շաբաթ առաջ

հիմնականում համաձայն եմ նշված մտքերի հետ բայց, պետք չի էլի մարդկանց անվանարկել: այդ որ գրել եք "Հասարակության այս հատվածը քաղքենիության ընդլայնման ռեսուրսն է:" Հիմա ով ձեր հետ ակտիվ չի կռվում ուրեմն "աշկիս" քաղքենի է հա: Մենք ել որ նայում ենք ՀԱԿ-ի մեջ այնքան մարդ կա որ ակտիվ պայքարում է նորից իշխանության գալու համար, և նախկինում էլ, բավական հիմնավոր կասկածներ կան, այսպես ասենք."անբիծ անցյալ չեն ունեցել": Հիմա որ սկսենք պիտակ կպցնել, ես էլ կարող եմ ասել, որ "ՀԱԿ-ի մի հատվածն էլ ապագա կաշառակերների ու երկիր թալանողների ընդլայնման ռեսուրսն է": լավ կլնի?

#18

- Կարապետ Ռուբինյան, 2 years 5 շաբաթ առաջ

Պարոն Պասկեւիչյան, լավ ե՞ք մտածել: Գուցե ամբողջ ելույթն էր կատակ: Չե՞ք նկատում, որ շեֆին ամեն գնով արդարացնելու ձեր մոլուցքը, արդեն որերրորդ անգամ, ծիծաղելի դրության մեջ է ձեզ գցում: Տարրական գիտելիքներից եւ հավակնություններից խոսելուց առաջ լավ կլինի տարրական բարոյականության մասին խորհեք:

#19

- Վանո, 2 years 5 շաբաթ առաջ

Այ տղա,քեզ ի՞նչ էղավ...

#20

- Տիգրան, 2 years 5 շաբաթ առաջ

Բարոյականության մասին, սովորաբար, խոսում են այլ ասելիք չունեցող մարդիկ։

#21

- Mleh Ishkhanian (Arevmdahye, Beirut), 2 years 5 շաբաթ առաջ

Garabed jan, dzer chef@ Asdvadz che, payts krete mishd jishd e inchbes strategiagan, aynbes al taktikagan hartserou mech. Aynbes vor hamayn liberalner jan Hayots Ashkharhi, pokhanag HAK-i yertvyal tshnamineroun` Monghol-tatarakanneroun, "@nddimadir" dimak hakadz ex-dashnak yev ayl akannerou jaghatsqin vra jour tapeq tser manr-mounr gzvrtotsnerov, gourr prountsq tartseq ou miahamourr ouzherov dabaletseq regim@. Heriq yeghav-bol yeghav, jamardagutyunnerou zhamanag@ vaghouts antsel e!

#22

- Mleh Ishkhanian (Arevmdahye, Beirut), 2 years 5 շաբաթ առաջ

Հակոբ, dou HH Vostikanutyunic es? Tvert shat mot en nrants tverin...

#23

- Հակոբ, 2 years 5 շաբաթ առաջ

Mleh, ոստիկանությունից չեմ: Իսկ թվերս ոստիկանության թվերից տարբերվում են մի 2 անգամով, եթե չեմ սխալվում: Պետք չէ ամեն տեղ, ամեն ինչի մեջ փնտրել իշխանական շպիոններ: Եթե ինչ որ մեկը համաձայն չէ ԼՏՊ-ի հնչեցրած մտքերի կամ տված գնահատակներին, դա դեռ չպետք է ինքնաբերաբար նշանակի որ այդ մեկը իշխանության կողմնակից է, կամ առավել եւս իշխանության համար է աշխատում: Ես հենց դա ի նկատի ունեի երբ խոսում էի մեզ պարտադրված երկբեւեռության մասին: Պետք չէ բացառել հնարավորությունը որ մարդ կարող է դեմ լինել, ընդ որում հավասարապես դեմ լինել, թե գործող իշխանություններին եւ թե ԼՏՊ-ին:

#24

- Արամ Մաթևոսյան, 2 years 5 շաբաթ առաջ

Թվաբանությունը այնքան էլ պարզ չէ ինչպես ներկայացնում եք Դուք բարեկամս: Միտինգի գնացողներին թողնենք մի կողմ, որոնց թիվն ի դեպ տարբեր հաշվարկներով տատանվում է 7000-ից 12 000-ի մեջ: Թողնենք Ձեր ասած ակտիվ զանգվածին մի կողմ: Լինելով հումանիտար Դուք դեպքերն անընդհատ ներկայացնում եք հումանիտար դաշտում: Կան կենսական շատ այլ կարևոր հարցեր, որոնք համարյա չեն առնչվում հումանիտար պրոբլեմների հետ: Զբաղված մարդը միջավայրը դիտարկում է որպես միջավայր, կլինի բռնապետական, կլինի ժողովրդավարական, կլինի մարդասիրական թե ոչ, չունի նշանակություն, միջավայրը մնում է միջավայր: Գործարար մարդու համար, արհեստավոր մարդու համար չկա նպաստավոր կամ աննպաստ վիճակ: Կա վիճակ: Հացթուխը հաց թխում ու վաճառում է նաև պատերազմի ժամանակ: Հումանիտար խնդիրներով թող զբաղվի էլիտան, ազգի որակով թող զբաղվի ունևորը: Աշխատանքով զբաղված շարքային մարդուց ոչինչ մի պահանջեք: Շարքային մարդը համազգային պարտավորություններ չունի: Սա մեկընդմիշտ ընդունեք: Շարքային մարդը կարող է ընտրության էլ չգնալ, առավել ևս նա ազատագրված է միտինգում մարդագլուխ լրացնելու պարտականությունից: Համոզել աշխատող մարդուն , որ թողնի իր գործը ու դուրս գա փողոց կոնգրեսական առաջնորդակազմին չի հաջողվում պարզ մի պատճառով: Շարքային մարդը համոզված չէ, որ Դավիթ Շահնազարյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի իշխանության գալով միջավայրում կամ իր կենսակերպի մեջ բան է փոխվելու: Վերոնշյալ անձանց պաշտոնների բերելու համար նա իր աշխատանքն ու օրահացը կորցնել չի ուզում: Ընդամենը:

#25

- Տիգրան, 2 years 5 շաբաթ առաջ

Հարգելի Արամ

Տեքստ գրող մարդ եք, պետք է որ տեքստ ընկալող էլ լինեիք։ Էդ ո՞ր նախադասության մեջ եք տեսել համոզելու մասին որեւէ միտք։ Ո՞վ ասաց, որ այս հոդվածն ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու մասին է։ Եթե խմբերի դասակարգումը սխալ եք համարում, ճիշտը գրեք՝ կարդանք։

#26

- Արամ Մաթևոսյան, 2 years 5 շաբաթ առաջ

Հեղինակին
Բացեք “ Սփյուռ” տեղեկատվական կենտրոնի գիրքը: Ու փորձեք 7700 տնտեսավարող սուբյեկտներից ու կառույցներից գտնել նրանց, որոնք մասնակցում են միտինգի: Այդ տեղեկագրում գրանցվածները կոնգրեսական, րաֆֆիական, կարապետիչական և այլն ական չեն: Գործարար մարդը ընդհանրապես “որևէական” չէ: Ճիշտ եք նկատել, որ առանց այդ գործարար տեսակի ակտիվացման Հայաստանում տիրող կարգը չի փոխվելու: Այս մասին ես էլ եմ գրում սիստեմատիկ, ցավոք, կոնգրեսականության կողմից համարյա չլսված, չընթերցված: Եկեք մի բանում գանք համաձայնության, որ եթե Սիլ գրուպն է գերիշխող դառնալու Մուլտի գրուպի փոխարեն, ապա միջին դասի մարդը մատը մատին չի տալու: Եթե Հրանտ Բագրատյանն է գալու Տիգրան Սարգսյանի փոխարեն, ապա միջին դասի մարդը ոտքը կես քայլ էլ առաջ չի դնելու: Բարեկամս: Մեր ակտիվությունը քիչ է: Դուք, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Տեր Աբրահամյանը անձնազոհության աստիճանի ակտիվ եք: Դա ես անձնապես գնահատում եմ բարձր: Ինքս էլ փորձում եմ օգտակար լինել շաժմանը: Գուցե մեզ համար կապ չունի, թե ով է առաջնորդը, կամ հետո ինչ կարգ կհաստատվի, կարևորը իրերի վիճակը փոխելն է, կարևորը սահմանադրական կարգը վերականգնելն է: Ճիշտ, առողջ մոտեցում է, առարկություն չունեմ: Բայց մի մոռացեք, որ միջին դասը քաղաքականապես ծույլ է, կոմֆորմիստ է, առանց որի էլ բարենորոգել վիճակը չի ստացվել ու չի ստացվելու: Իրավիճակը պետք է ներկայացվի ռեալ: Իրերը պետք է ներկայացվեն ու դրվեն իրենց տեղը ըստ իրենց պատկանելության: Իրերի վիճակը ես, դուք վատ ենք պատկերում: Միտինգին մասնակցում է տասը հազար մարդ, ասում ենք մասնակցել է հարյուր հազար մարդ: ԼՏՊ-ն 33 տոկոս ձայն հավաքեց 2008 –ի փետրվարին, հայտարարեցինք, թե հավաքել է 60 տոկոս: Մեր թվաբանությունն անհավաստի է: Եվ նեղանալ էլ ոչ մեկից պետք չէ: Պետք է ամեն ինչ անել հաղորդակից, համբերատար: Մեր այս հաղորդակցումն էլ պակաս կարևոր չէ: 2008 թվականին “Հետքի” ֆորումի շնորհիվ էր նաև, որ շարժումը հզոր թափ ստացավ: Մի լրացում էլ: “Հայկական ժամանակ” թերթը չի տպագրում մի քիչ այլախոհ հեղինակների գրվածքները: Բան չունեմ ասելու, շատ շնորհալի հրապարակախոսներ են ընդգրկված հեղինակային կազմում, բայց մտքի երանգապնակը ավելի գունագեղ է:

#27

- hay, 2 years 5 շաբաթ առաջ

Hakobi verlucutyno irakanutyano aveli mota, levono darela @nddimutyan oligarx-monopolisto

#28

- Gayane, 2 years 5 շաբաթ առաջ

Կարապետ Ռուբինյան in... isk duq cheq zgum, vor zer amen mi grac toxic ABIJNIKUTYAN hot e pchum.....

#29

- Երևանցի, 2 years 5 շաբաթ առաջ

Բայց հո չասեցիր... ԼՏՊ–ից եք սովորել այդ «դասական» ԼԵԿՍԻԿՈՆԸ ??հասարակ մարդը դեմ է խոսում Լևոնին դավաճան եք անվանում, նախկին լևոնականը դեմ է խոսում ԱԲԻԺՆԻԿ եք անվանում, ինքներտ Ռաֆֆիին բարև չեք տալիս հետո նրան ԱԲԻԺՆԻԿ և ծախված եք համարում....???? Դարձրեցիք լևոնինն Ստալին և 1937 թվականը։ Սրանից հետո էլ իբր թէ պայքարում եք ԱԶԱՏՈՒԹՅԱՆ համար , ԱԶԱՏ խոսքի համար ???? Չեմ հասկանում ինչու համար պեք է ԱԲԻԺՆԻԿ լինել միտինգ պապիից ???Գուցե նրա համար որ 1998թվականին շատ անվճռական եղավ ??? Գուցե նրա համար որ 2008թվականին անվճռական և վախկոտ եղավ ??? Գուցե 2011 թվականի համար որ դարցյալ անվճռական է և փոխանակ իշխանափոխություն անի ՇԱԽՄԱՏ Է խաղում սերժիկի հետ և պետք եղած ժամանակ ՆԻՉՅԱ կանի!!!!!!!!! Պարզ երևում է որ Լևոնը ինչու ակտիվ չեր վերջին երեք տարում, նա սպսում եր որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակը մոտենա և հետո ոտքի հանի ծաղովրդին և ԲԱԶԱՐ անի իշխանությունների հետ։

#30

- Sonia, 2 years 5 շաբաթ առաջ

Vonc em hognel arden dzer animast "bazarneric". Arden chem el uzum mtnem aystegh. Duq vor hima eq irar mis utum, ba heto inch kaneq? Duq dzer xghjin heteveq, ete gtnum eq, vor petq e masnakcel hanrahavaqin, uremn araj@ isk ete voch, Astvac dzer het-voch voq dzez chi hamozum. Mi ban lav hisheq: MENQ LEVONI HAMAR CHENQ PAYQARUM, AYL MER YERKRI U MER @NTANIQNERI HAMAR!!! Minchev aydqan@ haskanaq, miguce ev hnaravorutyun chunenaq el @ntaniq kazmelu.

#31

- Alex, 2 years 5 շաբաթ առաջ

Տիգրան֊ չեմ հասկանում թե քեզ ինչու ես Դարվինի տեղը դրել եւ մարդկանց հա դասակարգում ու դասակարգում։ Էսօր հասարակությանն ես դասակարգել֊ մի քանի օր առաջ քո բլոգում Լեւոնին ատողներին էիր դասակարգել֊ դրանից առաջ քաղքենիներին էիր դասակարգել։ Դու ուրիշ զբաղմունք չունե՞ս։ Լավ կլիներ՝ երեք նախագահներին դասակարգեիր՝ հին֊ ավելի հին եւ ամենահին։ Ու հիմա ինչքան էլ ամենահնին աստվածածնես֊ միեւնույն ա նա էն քառթու հացից ա֊ որ հացամանում իր բորբոսը տարածում ա թարմ հացերի վրա։

#32

- Տիգրան, 2 years 5 շաբաթ առաջ

Այո, Ալեքս, շատ դիպուկ եւ շատ հետաքրքիր դիտարկումներ եք անում, բայց, կարծեմ, արգելված չէ դասակարգումներ անելը։ Շնորհակալ եմ, որ չեք շոշափում «տականքի» թեման։ Դա չի դասակարգվում։

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter