Հայ մանուկների խնդիրների մասին գրած ԶԼՄ-ներն ու լրագրողները պարգեւատրվեցին

23/12/2016 schedule16:16

«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ հայկական լրատվամիջոցները 2016 թվականի հուլիսի 15-ից դեկտեմբերի 15-ը 500 հրապարակում են արել: Դա մոտ 2,5 անգամ ավելի է, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում (186): Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, COAF-ն ամփոփեց իրենց գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրությունների արդյունքները եւ որպես շնորհակալություն հավաստագրեր հանձնեց:

Որպես COAF-ին ամենաշատն անդրադարձած ԶԼՄ-ներ հավաստագրեր ստացան Սպուտնիկ Արմենիա, Արեւելք, Առավոտ կայքերը, Հանրային ռադիոն, Լրատվական ռադիոն, Հանրային հեռուստաընկերությունը, Երկիր մեդիա հեռուստաընկերությունը, Սիվիլնեթ առցանց հեռուստաընկերությունը, Նոյան տապան, Արմենպրես, Արցախպրես լրատվական գործակալությունները:

Բազմազան նյութեր գրելու համար պարգեւատրվեցին առանձին լրագրողներ՝ Մարիամ Խաչատրյան, («Շիրակ» հեռուստաընկերություն), Հայկարամ Նահապետյան (Հանրային հեռուստաընկերություն), Աշոտ Պողոսյան (Արմենիա հեռուստաընկերություն), Գոհար Սարգսյան (Սպուտնիկ Արմենիա), Նաիրա Հայրապետյան (Հետք), Քրիստինա Խաչատրյան (Հայկական ժամանակ/ armtimes.com), Աստղիկ Իսկանդարյան (Yerevanlife.am):

Ընդհանրապես գյուղական խնդիրներին անդրադառնալու համար պարգեւատրվեցին Արցախ հեռուստաընկերությունը, Իմպուլս ռադիոն, Slaq.am-ը եւ Arminfo.am-ը:

Ամենահուզիչ հոդվածի համար հավաստագրեր ստացան Նարե Աղաբաբյանը (17.am) եւ Լիանա Մարտիրոսյանը (Ditaket.am):

«ԱմենաCOAFական ֆոտո» անվանակարգում պարգեւատրվեցին ֆոտոլրագրողներ Ասատուր Եսայանցը (Սպուտնիկ Արմենիա), Արսեն Սարգսյանը (News.am) եւ Յուլիա Գրիգորյանցը (Mediamax.am):

Մրցանակաբաշխությունից հետո COAF-ի մեդիահարաբերությունների համակարգող Անահիտ Էբոյանն ամփոփեց նաեւ կազմակերպության անցնող տարին: Նա պատմեց, այս տարի իրենք համագործակցություն են սկսել նաեւ արցախյան ԶԼՄ-ների հետ, սակայն ընդգծեց, որ ցավոք դրա առիթը եղել է պատերազմը: Ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով ստիպված են եղել լուրջ աշխատանք տանել Արցախի մանուկների հետ:

«Քառօրյա պատերազմի բերումով հատուկ մարդասիրական ծրագիր իրականացրինք, եւ հենց առաջին օրերին մեր բժիշկների եւ հոգեբանների թիմը մեկնեց Արցախ՝ այնտեղ իրականացնելու ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական օգնության թրեյնինգներ, վերապատրաստելու բոլոր սահմանային գյուղերի բուժքույրներին, բժշկական ծառայություններ մատուցողներին: Ամռանը մեծ թիմով կրկին գնացինք եւ երեխաներին սթրեսից հանելու համար կազմակերպեցինք ամառային ճամբար: Սարսափելի բան պետք է ասեմ՝ ամառային ճամբարի ընթացքում հասկացանք, որ երեխաները չեն խաղում: Նրանց մոտ այդ շեմը հաղթահարվեց դժվար, բայց հետո մենք հրաշալի արդյունք ունեցանք»,- ասաց նա՝ ավելացնելով իրենց ծրագրերն Արցախում շարունակական են լինելու:

2017 թ. ընթացքում COAF-ը շարունակելու է իր աշխատանքները 4 ուղղությունով: Դրանք են կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ծրագրերը, տնտեսական ծրագրերը:

COAF-ը 2000 թվականին Նյու Յորքում հիմնադրել է բժիշկ Գարո Արմենը: Հայաստանի մասնաճյուղը բացվել է 2003 թվականին: Կազմակերպության առաքելություն է ապահովել հայկական աղքատ գյուղերում ապրող երեխաների բարեկեցիկ ապագան, կրթության ու առողջապահության որակը բարձրացնելու, հասարակական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությունն ապահովելու ու տնտեսական վիճակը բարելավելու միջոցով:

Տպել
1535 դիտում

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով