Կմրցակցեն բյուջեի հաշվին. երկու կառույց, երկուսն էլ մի բոյի

24/12/2016 schedule17:15

Ընդամենը երեք շաբաթվա ընթացքում ՀՀ կառավարությունը ստեղծեց երկու հիմնադրամ, որոնց լիազորությունները ու նպատակները, մեղմ ասած, ընդարձակ են:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում կառավարությունը հաստատեց «Հայաստանի իրավազորություն» անվանումը կրող հիմնադրամը, իսկ այս շաբաթ` դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած նիստում հաստատվեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը: Տարատեսակ ու տարաբնույթ հիմնադրամներով մեր հանրությանը զարմացնել հնարավոր չէ: Բայց այս երկու հիմնադրամների ստեղծման ետեւում մի հետաքրքիր ինտրիգ կա:

Այն, որ ստեղծվելու է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն», վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր դեռ վաղուց: Վերջին երկու ամիսներին մի քանի անգամ անդրադարձել է այդ ծրագրին, մոտավոր նկարագրել, թե դա իրենից ինչ է ներկայացնելու: Իսկ ահա «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի մասին երբեւէ որեւէ հայտարարություն չի հնչել, եւ դեկտեմբերի 8-ին այդ հիմնադրամի ստեղծման մասին հարցի հայտնվելը կառավարության նիստի օրակարգում իսկական անակնկալ էր:

Եվ ուրեմն, ինչ է տեղի ունեցել: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ստեղծվելիք «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ մեծ հույսեր է կապում: Ակնհայտ է, որ իր հիմնական ջանքերը վարչապետը դնելու է հենց այս կառույցի վրա, կենտրոնացնելու է այստեղ տարատեսակ ծրագրեր ու փորձելու է այդ ծրագրերի համար ֆինանսավորում գտնել: «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» կարող է դառնալ մի հզոր կառույց եւ միաժամանակ հզոր լծակ Կարեն Կարապետյանի ձեռքում: Եվ այդ լծակը հետագայում կարող է մեծ դեր խաղալ ներիշխանական հնարավոր, կամ գուցե նույնիսկ անխուսափելի «հակամարտություններում»: 

Այս հեռանկարը թերեւս ստիպել է Սերժ Սարգսյանին ստեղծել համանման մի հիմնադրամ, որը պետք է հակակշիռ դառնա «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին»: Մի ուշագրավ «մանրուք»: Դեկտեմբերի 8-ին, երբ հաստատվեց «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի կանոնադրությունը, հաստատվեց նաեւ հոգաբարձուների խորհրդի կազմը: Այն ղեկավարելու է Սերժ Սարգսյանի ամենագործունյա եւ միաժամանակ գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը: Իսկ խորհրդի կազմում լինելու են նաեւ ՀՀ ֆինանսների  եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարները:

Իսկ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի կազմը դեռ ձեւավորված չէ: Հայտնի է միայն, որ դրա կազմում լինելու են ՀՀ վարչապետը, ֆինանսների  եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարները, եւս երկու անդամ կներառվեն պետական կառավարման ոլորտից, իսկ եւս 6 անդամներ` մասնավոր հատվածից:

Ակնհայտ է, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» կանոնադրությունը ավելի երկար է մշակվել, ավելի դասական կառուցվածք ունի, ստեղծողները որոշել են այն ավելի ներկայացուցչական դարձնել՝ հետագայում ավելի մեծ վստահություն վայելելու եւ ավելի մեծ խնդիրներ լուծելու նպատակով: Իսկ «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը ստեղծվել է «ոտքի վրա», հապճեպ, առանց ձեւականությունների հետեւից ընկնելու... Նպատակը եղել է մեկը` ավելի շուտ ձեւավորել եւ ունենալ հակակշիռ վարչապետի ստեղծելիք հիմնադրամին:

Եվ մեզ չպետք է թյուրիմացության մեջ գցի այն հանգամանքը, որ երկու հիմնադրամների կազմում էլ ներառված են նույն նախարարները: Ավելին, սա խոսում է այն մասին, որ այդ հիմնադրամները մրցակիցներ, կամ ավելի ճիշտ՝ հակամարտող կառույցներ են դառնալու հետագայում: Իհարկե, որոշակի տարբերություններ կան այս երկու կառույցների կանոնադրական նպատակներում:

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» նպատակները ավելի կոնկրետ ու առարկայական են, սակայն ավելի նեղ տնտեսական բնույթի են: Օրինակ, «Ռազմավարական կենտրոնի» նպատակներից են` «կառավարությանն աջակցության ցուցաբերումը՝ ՀՀ երկարաժամկետ ռազմավարական տեսլականի մշակման հարցում», «կառավարությանն աջակցության ցուցաբերումը ՀՀ ռազմավարական ծրագրերի իրականացման հարցում», «ներդրումային՝ ներառյալ հանրային-մասնավոր գործընկերության ծրագրերի նախագծումը, մշակումը եւ ընթացիկ սպասարկմանն աջակցությունը» եւ այլն:

Իսկ «Իրավազորության» նպատակները ավելի ընդհանուր են, ավելի «գլոբալ». օրինակ՝ «Օժանդակել բարեփոխումներին», «Բարձրացնել երկրի ներդրումային ունակությունները», «Օժանդակություն  ցուցաբերել ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը», «Հակաճգնաժամային բուֆերային ռեսուրսների նոր աղբյուր գեներացնել հակակշռելու ներքին եւ արտաքին ռիսկային գործոնները» եւ այլն, եւ այսպես շարունակ: Այսպիսի ձեւակերպումների մեջ կարելի է ներառել ամեն ինչ:  

Ինչ խոսք, այս երկու հիմնադրամների միջեւ հետագա մրցակցության վերաբերյալ պնդումներին ի պատասխան՝ անկասկած, պաշտոնական արձագանքը կլինի այն, թե այս կառույցները լրացնելու են մեկմեկու, աջակցելու են իրար, դրանք չեն հակասում միմյանց եւ այլն: Բայց ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը յուրաքանչյուրն իր համար ստեղծում է լծակներ հետագայում մեկը մյուսի հաշվին իրենց ազդեցությունը ուժեղացնելու համար:

Ինչ խոսք, տեսականորեն այս երկու կառույցների մրցակցությունը կարող է օգուտ բերել մեր տնտեսությանը: Բայց գործնականում կա վտանգ, որ վնասն ավելի մեծ կլինի: Խնդիրն այն է, որ երկու կառույցների համար էլ պետական բյուջեից գումար է հատկացվելու: Որքան, ինչպիսի սահմանափակումներով` դեռ որոշված չէ: Թե՛ Սերժ Սարգսյանը, եւ թե՛ Կարեն Կարապետյանը ունեն հնարավորություններ բյուջեից այս կառույցների համար փող հատկացնելու համար: Ու չափազանց մեծ է վտանգը, որ առանց այդ էլ սուղ բյուջեն կարող է վնասներ կրել` բզիկ-բզիկ լինել: Էլ չենք խոսում այն մասին, որ երկու կառույցներն էլ կարող են եւ չարդարացնել իրենց ստեղծողների մտահղացումները եւ դառնալ հերթական` պետբյուջեի վզին նստած ձախողված պրոյեկտներ:       

Տպել
4030 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին