ՌԴ ՊՆ-ի կործանված օդանավի ուղեւորներից մեկը երջանիկ պատահականությամբ փրկվել է

Երջանիկ պատահականությամբ Սեւ ծովում կործանված Ռուսաստանի ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռի ուղեւոր չի դարձել Ալեքսանդրովի անվան համույթի արտիստ Ռոման Վալուտովը: Այսպես նա փրկվել է եւ չի դարձել Սիրիա մեկնող ՌԴ ՊՆ ինքնաթիռի աղետի զոհ, հայտնում է Life.ru-ն:

Ինչպես հայտնում է գործակալությունը, նա անսամբլի մյուս արտիստների պես պետք է մեկներ Սեւ ծովում կործանված ինքնաթիռով, բայց մաքսակետի աշխատակիցնրը նրան թույլ չեն տվել մեկնել, քանի որ Վալուտովի անձնագրի ժամկետը սպառված է եղել:

«Ես անցնում եմ մաքսային կետը, ինձ ասում են՝ «Դուք ծիծաղում եք մեզ վրա, Ձեր անձնագրի ժամկետը դեռևս հուլիսին է լրացել»: Ես ասում եմ, որ չգիտեի: Ասացին՝ սպասեք, ես սպասում էի, կանգնած մտածում՝ ինչպես կթռչեմ: Մեկնումից մի քանի րոպե առաջ բացվում է դուռը, ինձ ասում են. «Դուք հաստատ չեք մեկնի»: Ես տուն գնացի: Հասնում եմ առավոտյան 3-30-ին, հետո հեռախոսս պայթում է. բոլորը հարցնում են՝ արդյոք ես ողջ եմ»,- պատմել է Վալուտովը:

Նա հավելել է, որ կործանված օդանավով մեկնել է անսամբլի բալետի թատերախմբի և երգչախմբի մեծ մասը:

Հատկանշական է, որ նույն օդանավով Ալեքսանդրովի անվան համույթի հետ Սիրիա պետք է ուղեւորվեր նաեւ ԽՍՀՄ ժողովարդական արտիստ, Պետդումայի Մշակույթի հարցերով հանձանաժողովի փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը: Նա նշել է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ուղեւորվել Սիրիա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Սիրիա ուղեւորվող Ту-154  օդանավը, որն ավելի վաղ ռադարներից կորել էր Սոչիի հատվածում, ընկել է Սեւ ծովը: Օդանավում եղել են անձնակազմի ութ անդամներ եւ ավելի քան 80 ուղեւորներ, այդ թվում արտիստներ եւ մամուլի աշխատակիցներ:

Տպել
10266 դիտում

Դեմոկրատիան նահանջում է. Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանը հեռանում է

Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանն ինձ էլ էր հրավիրել. Գ. Ծառուկյանը՝ իր Բաղրամյան 26 գնալու մասին (տեսանյութ)

Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Անգամ, եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք, միեւնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է․ Գագիկ Ծառուկյան

Ջրաշենի բժշկիչ համարվող Սուրբ Կարմիր Ավետարան մատուռ-եկեղեցին օծվել ու նորից գործում է

Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է, թե «մահացածներից հարկ է հավաքում»

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Մովսես Հակոբյանը Վիգեն Սարգսյանի դեմ արշավ է սկսել. խմբագրական

Վրաստանի նախագահը երկրորդ անգամ հայր է դարձել. ծնվել է երկրորդ որդին

Չինաստանում Ֆրանսիայի նախագահին պատվել են Ազնավուրի երաժտությամբ

«Ես ինչ որոշում` անում եմ». Արփինե Հովհաննիսյանը՝ Նաղդալյանի հեռացման խորհրդատու. Իրատես

Նաղդալյանին փոխարինելու որոշումը կայացվել է նախագահականում. պատճառը հայտնի է. Հրապարակ

Վաղեմի երազանք. Վազգեն Մանուկյանը՝ ՀՀ նախագա՞հ. Հրապարակ

Սիսիան-Կապան ճանապարհին մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Լոնդոնում մահացել է The Cranberries խմբի մեներգչուհի Դոլորես Օրիորդանը

Առաջիկա 4 օրերին դադարներով տեղումներ են սպասվում եւ ուժգին քամի

Հայկ Կասպարովին իսպանացի երաժիշտներն են առաջարկել մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին

Պուչդեմոնի կուսակցությունը կոռուպցիոն շրջանակով 6,6 միլիոն եվրո է յուրացրել. նոր մեղադրանք