Հրաչյա Հարությունյանը դեռ պատժախցում է. ՀՀ օմբուդսմենը զրուցել է նրա աներոջ և ՌԴ ՄԻՊ-ի հետ

26/12/2016 schedule17:50

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երեկ կապ է հաստատել ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի աներոջ՝ Վիկտոր Սողոմոնյանի հետ եւ փորձել պարզել, թե ինչ դժգոհություններ եւ անհանգստություններ կան Հարությունյանի առողջական վիճակի եւ նրա պահման պայմանների վերաբերյալ:

Նա այդ դժգոհությունների մասին այսօր կայացած հեռախոսազրույցում հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային: Վերջինս ասել է, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն կիրականացնեն ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հրաչյա Հարությունյանը:

Հիշեցնենք, մեզ հետ զրույցում Մարտիրոսյանն ասել էր, որ Հարությունյանին շարունակում են ժամանակ առ ժամանակ տեղափոխել խոնավ ու մութ մի խուց.

«Երեկ չէ առաջին օրը զանգ ենք տվել Հրաչյային, նա ասում է, որ իրեն պահում են խոնավ, մութ տեղում: Ասել է՝ ես չգիտեմ ինձանից ինչ են ուզում այդ մարդիկ, ինչու են տանջում. մեջքը բռնված է, ողնաշարը ցավում է՝ գրիժա ունի, այդ ծանր վիճակում տանում-գցում են մութ սենյակ, այնտեղ էլ կարող է մահանա: Ի՞նչ է մտածում մեր պետությունը, առանց պետության ենք մենք, ինչ խոսում են՝ սուտ է: Ռամիլ Սաֆարովին 2 միլիարդ դոլարով իր պետությունն առավ բերեց այն դեպքում, որ նա մարդ էր սպանել: Մեր պետությունը չի՞ կարողանում արդեն մահվան դատապարտված մի մարդու հանել էդ խոնավ խցից»,- ասել էր Մարտիրոսյանը:

Այսօր մեր զրույցում ներկայացնելով օմբուդսմենի հետ զրույցի մանրամասները՝ վերջինս ասաց, որ ՀՀ օմբուդսմենն իրեն խորհուրդ է տվել խնդիրների դեպքում իրեն դիմել:

«ՀՀ օմբուդսմենը ինձ հայտնեց, որ Ռուսաստանի օմբուդսմենի հետ են քննարկել հարցը, որ գնան, հանդիպեն Հրաչյա Հարությունյանին, իմանան նրա առողջական վիճակը: Հայաստան վերադարձնելու մասով ոչինչ չասաց, ուղղակի նշեց, որ քննարկում է գնում: Ասաց, որ վաղը կամ մյուս օրը նրա մոտ մարդ կգնա՝ առողջության հետ կապված հարցն ուսումնասիրելու: Ասաց, որ տեղյակ կպահեն ինչ արեցին»,- մանրամասնեց Վիկտոր Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, որ առանձնապես շատ մեծ հույսեր եւ փոփոխության ակնկալիք չունի, քանի որ բոլորն էլ ինչ-որ բան են խոստանում, բայց իրականում ոչինչ չի փոխվում:

Մեր հարցին, թե արդյո՞ք Հարությունյանին հանել են պատժախցից՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէ, ինչ հանել, որ տանում են մի 20 օր պահում են, մինչեւ հունվարի 10-ը երեւի կմնա այնտեղ»:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանի վճռով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:

Մեկ տարի առաջ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցրել էր, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցով 2016 թվականին առաջընթաց կունենանք:

Օրեր առաջ, սակայն նա հայտարարեց, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել: Խոսքը ավտովթարի զոհերի հարազատների կողմից նրա դեմ ներկայացված քաղաքացիական հայցերի մասին է:

Տպել
5426 դիտում

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին