Նաիրիտցիները վայր չեն դնում զենքերը. պայքարը կշարունակվի նաեւ գալիք տարում

26/12/2016 schedule21:15

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների պայքարը թեեւ այս տարի ցանկալի արդյունք չտվեց, սակայն դա նրանց ամենեւին թեւաթափ չի անում: Քիմիական հսկայի նախկին անդամները հաստատակամ են իրենց պայքարը շարունակել նաեւ եկող տարվա ընթացքում՝ ունենալով գերագույն մեկ նպատակ՝ «Նաիրիտի» վերագործարկում:

Ինչպես armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց գործարանի համակարգող խմբի անդամներից Կարինե Շահվերդյանը, 2017-ի բողոքի առաջին ակցիան նախատեսված է անցկացնել հունվարի 12-ին՝ Կառավարության շենքի առջեւ:

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները հույս ունեն, որ մինչ այդ Հայաստան կժամանի նաեւ EU-ASIA Business Finance Centre հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով մտադրություն ունի մասնակցել ՀՀ կառավարության՝ ներդրողների համար հայտարարված տենդերին:

«Նա այս մի քանի օրվա ընթացքում պետք է մասնակցության հայտ ուղարկեր: Հայտը պետք է տեղ հասներ ավելի վաղ, սակայն գործընթացը հետաձգվեց, քանի որ անգլիական 2 հզոր կազմակերպություն դիմել են Աշոտ Գրիգորյանին՝ անդամակցելու հոլդինգին: Խոսքը քիմիական ձեռնարկությունների մասին է, որոնք խիստ հետաքրքրված են «Նաիրիտով»: Անդամակցությունն արդեն իսկ կայացել է»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ EU-ASIA Business Finance Centre հոլդինգի անդամ են հանդիսանում իրանական, ռուսական, գերմանական, բուլղարական մի շարք կազմակերպություններ:

Կարինե Շահվերդյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ նաիրիտցիները, չնայելով ձյունառատ եղանակին, պատրաստ են հենց այսօր դուրս գալ փողոց, ավելին՝ նստացույց անել: Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հարազատ գործարանը փրկելու ոչնչացումից: Ինչ վերաբերում է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի դիրքորոշմանը, ապա վերջինս այդպես էլ չի արձագանքել նաիրիտցիների երկրորդ բաց նամակին:

«Չնայած այս ամենին՝ մենք մեր ամենօրյա աշխատանքը շարունակում ենք: Վաղը կրկին հավաքվելու ենք՝ նախաձեռնող խմբի անդամներով քննարկելու պայքարի հետագա քայլերը: Մենք կառավարության հետ հույսեր չենք կապում: Տարիները ցույց տվեցին, որ գործադիր մարմնից լավ բան չի կարելի սպասել: Կառավարությունն իսկապես կործանման է տանում Նաիրիտը, ինչին մենք չենք համաձայնում: Եթե մեր պայքարը չլիներ, գործարանը հաստատ կործանված կլիներ»,- ամփոփեց Կարիենե Շահվերդյանը:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բաց նամակով դիմել էին ՀԷՑ» ղեկավարությանը՝ խնդրելով կասեցնել «Նաիրիտի» սնանկության գործընթացը՝ մինչեւ գործարանի ներդրողների մրցույթի արդյունքների հրապարակումը եւ պոտենցիալ ներդրողի հետ բանակցությունների ավարտը: 

Նաիրիտցիները նամակը գրել էին այն ժամանակ, երբ ՀԷՑ-ի հայցի հիման վրա Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը գործարանը սնանկ էր ճանաչել: ՀԷՑ սեփականատերը հանդիսացող «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ուղղված նամակով գործարանի աշխատակիցներն իրենց մտավախությունն էին արտահայտել, որ «Նաիրիտի» սնանկ ճանաչվելուց հետո գործարարները չեն ցանկանա ներդրումներ անել եւ վերագործարկել այն:

Նաիրիտցիներին ուղղված իր պատասխանում ՀԷՑ-ի սեփականատերը հանդիսացող «Տաշիր» ընկերությունների ցանցի բաժնետեր Սամվել Կարապետյանը ոչինչ չէր նշել այն մասին, որ կասեցնում է«Նաիրիտի» սնանկության գործընթացը: Նա ընդգծել էր, որ «Նաիրիտ» ՓԲ ընկերության կողմից տարիներ շարունակ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների չկատարման արդյունքում ձեւավորվել է խոշոր պարտք, ուստի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր շահերի պաշտպանության նպատակով 2015 թվականի ապրիլի 7-ին (մինչեւ «Տաշիր» ընկերությունների ցանցի կողմից «ՀԷՑ-ի ձեռքբերումը) դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարանը» սնանկ ճանաչելու պահանջով:

Տպել
3771 դիտում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել