Հայտարարվել է մրցույթ «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան մասնակցի՝ Արծվիկի երգն ընտրելու համար

26/12/2016 schedule18:59

Մինչեւ 2017 թ. հունվարի 31-ը հայտնի կդառնա, թե ինչ երգով է Արծվիկը Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2017»-ում: Հայտարարվել է մրցույթ, եւ բոլոր ստեղծագործողները կարող են ուղարկել իրենց աշխատանքները Հանրային հեռուստաընկերություն: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Ամբողջ թիմը, այդ թվում՝ Արծվիկը, հիմա աշխատում է, որպեսզի գտնի լավագույն երգը: Կապվում ենք բոլոր կոմպոզիտորների, երգահանների հետ, կոչ ենք անում, որպեսզի նրա ձայնային տվյալներին, նրա ոճին համապատասխան հետաքրքիր ստեղծագործություններ ներկայացնեն եւ մինչեւ հունվարի 31-ն ուղարկեն դեմո տարբերակը: Բաց ենք լսելու ցանկացած ստեղծագործություն: Մեր նպատակն է ընտրել լավագույն երգը: Այնպես որ հիմա աշխատանքները կապված են դրա հետ: Դրան զուգահեռ նաեւ ընթանալու են աշխատանքներ ոճի, կերպարի հետ կապված, մշակումներ, քննարկումներ, կապերի հաստատում տարբեր մասնագետների հետ, որոնք հետո մեզ կօգնեն տեսահոլովակ նկարահանելիս եւ բեմադրություններ անելիս»,- ասաց նա:

Գոհար Գասպարյանը նշեց, որ, եթե ուղարկված երգերի մեջ լավ տարբերակները շատ լինեն, ապա հնարավոր է՝ երգի ընտրությունը կատարվի հեռուստատեսային տարբերակով: Եթե լինի հենց այն, ինչ պետք է, ապա մրցույթ չի լինի:

Ինչպես հայտնի է, Արծվիկը «Եվրատեսիլում» հանդես գալու հնարավորություն ստացավ՝ հաղթելով «Դեպի Եվրատեսիլ» հեռուստանախագծում: Եզրափակչում սփյուռքում ապրող հայ երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի եւ հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում նա առաջ անցավ Մարտայից:

Հաղթող դարձավ Արծվիկը, սակայն սա չի նշանակում, որ նախորդ փուլերում նախագիծը լքած մասնակիցները դուրս են մնալու Հանրային հեռուստաընկերության ուշադրությունից:

«Մրցույթի շնորհիվ նրանք շատ ավելի հայտնի դարձան եւ ձեռք բերեցին բազմաթիվ երկրպագուներ: Հիմա նրանք պետք է օգտագործեն այս հնարավորությունը եւ շարունակեն ակտիվ աշխատել, ունենալ նորություններ՝ նոր ստեղծագործություններ, նոր տեսահոլովակներ... մենք, իհարկե, պատրաստ ենք սիրով աշխատել նրանց հետ, որովհետեւ որքան էլ նրանք դուրս մնացած լինեն մրցույթից, այնուամենայնիվ մենք ամիսներ շարունակ աշխատել ենք նրանց հետ եւ նրանք հարազատ են դարձել: Բնականաբար, մեր այլ նախագծերում անպայման կքննարկենք նրանց թեկնածությունը»,- ասաց Գոհար Գասպարյանը:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարը նաեւ ուրախությամբ նշեց, որ հանրությանը դուր է եկել «Դեպի Եվրատեսիլը»: Նա բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել: Սա, ըստ նրա, նշանակում է, որ նախագիծը ստացված է:

«Բոլորը շատ դրական են տրամադրված: Ամեն ինչ անցավ պատշաճ ձեւով, Եվրատեսիլի ստանդարտներին համապատասխան: Կարող եմ ասել, որ ստացված էր: Սա մեզ ոգեւորում է, որ հաջորդ տարիներին էլ դիմենք նման մրցույթների»,- ասաց նա:

«Եվրատեսիլ 2017-ը» տեղի է ունենալու Ուկրաինայում:

Տպել
1655 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում