«Սառցե սիրտը» շոուին կհրավիրվի անապահով ընտանիքների 500 երեխա

27/12/2016 schedule11:58

«Ֆորպոստարտ» ընկերության տնօրեն Զառա Մխեյանը կարծում է, որ հաճախակի կազմակերպվող սառցե շոուները ոչ թե կձանձրացնեն հայ հանդիսատեսին, այլ հետաքրքրություն կառաջացնեն գեղասահքի նկատմամբ:

Բոլորովին վերջերս իր «Սառույցի արքաները» շոուով Հայաստանում 2-րդ անգամ հանդես եկավ Օլիմպիական խաղերի կրկնակի եւ աշխարհի եռակի չեմպիոն գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, եւ շուտով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կրկին սառցե շոու կլինի: Կներկայացվի «Walt Disney Pictures» ընկերության հայտնի «Սառցե սիրտը» մուլտֆիլմը: Armtimes.com-ի հետ զրույցում Զառա Մխեյանը հույս հայտնեց, որ նախաձեռնությունը կնպաստի Հայաստանում այս մարզաձեւի մասսայականացմանը:

«Մենք նպատակ ունենք աջակցելու Հայաստանում գեղասահքի զարգացմանը: Այն պետք է մասսայականացնել: Այն ամենագեղեցիկ սպորտաձեւերից մեկն է: Կարելի է անվերջ հիանալ պրոֆեսիոնալ գեղասահորդների ելույթներով, որոնք իսկապես կախարդիչ են»,- ասաց նա:

Բարեգործական ծրագրի շրջանակներում «Սառցե սիրտը» շոուն դիտելու հնարավորություն կունենա անապահով ընտանիքների մոտ 500 երեխա: «Ֆորպոստարտ» ընկերությունում փորձում են ամեն ինչ անել, որպեսզի շոուն հնարավորինս շատ երեխաներ տեսնեն:

«Այս ձմեռ մեզ համար ամենակարեւորը կլինի մանուկների համար «Կյանքը սեր է» խորագրով բարեգործական ծրագրի մեկնարկը: Մենք օգնում ենք երեխաներին արդեն 10 տարի եւ ամեն անգամ նրանց տոն ենք պարգեւում, սակայն երբեք այդ մասին չենք բարձաձայնել: Հիմա ուզում եմ նշել, որ մշտապես յուրաքանչյուր միջոցառման հրավիրում ենք մանուկների անապահով ընտանիքներից, մանկատներից, ինչպես նաեւ հաշմանդամ եւ այլ սոցիալական խմբերի երեխաների: Այս տարի պատրաստվում ենք ձմեռային հեքիաթ նվիրել  500 երեխայի եւ արդեն իսկ հրավիրատոմսեր ենք ուղարկել մանկատներ, տուն-ինտերնատներ, «Նվիրիր կյանք» ֆոնդին՝ Աննա Դեմիրխանյանի «Բարություն գործիր» սոցիալական պրոյեկտի ներքո»,- ասաց նա:

«Սառցե սիրտը» մուլտֆիլմը Հանս Քրիստիան Անդերսենի «Սառցե թագուհին» հեքիաթի մոտավոր տարբերակն է, որտեղ գլխավոր հերոսները 2 քույր-արքայադուստրեր են՝ Աննան եւ Էլզան: Էլզան օժտված է ամեն ինչ ձյան եւ սառույցի վերածելու մոգական ունակությամբ: Նա լքում է թագավորության մայրաքաղաքը եւ դրանից հետո երկիրը սկսում է սառցակալել: Այդ ժամանակ նրա քույրը՝ Աննան, Քրիստոֆը, նրա եղջերուն եւ Օլաֆը որոշում են փնտրել կորած արքայադստերը:

Շոուի դերերում հանդես են գալու Ռուսաստանի գեղասահքի հավաքականի մարզիկներ: Գլխավոր հերոսներին մարմնավորելու են Ալեքսեյ Ռոգոնովը եւ Քրիստինա Աստախովան: Ներկայացման պարուսույց-բեմադրիչն է սառցե շոուների մենակատար, պահանջված մարզիչ, սպորտային ծրագրերի եւ սառցե շոուների պարուսույց-բեմադրիչ Նիկիտա Միխայլովը:

«Սառցե սիրտը»  ներկայացվելու է 2 օր՝ հունվարի 7-ին եւ 8-ին ժամը 17:00-ին: Տոմսերն արժեն 2000, 3000, 4000, 5000 եւ 7000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել www.tomsarkgh.am եւ www.toms.am կայքերից:

Տպել
1905 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան