Կիսահրապարակային, կիսագաղտնի. Վիգեն Սարգսյանի խորհրդավոր այցը

Սույն թվականի դեկտեմբերի 21-22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում էր:

Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է իր վրաց գործընկերոջը՝ Լեւան Իզորիային: Նախարարները ստորագրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2017 թվականի ծրագիրը՝ հետագա համագործակցության հիմնական ուղղությունների որոշ մանրամասների ներկայացմամբ: Պաշտպանության ռազմավարական ծրագրավորումը, ռազմական կրթությունը, առողջապահությունը եւ ռազմական ոստիկանության հարցերով փորձի փոխանակումը երկրների միջեւ գալիք տարվա ընթացքում համագործակցության հիմնական ոլորտներն են լինելու:

Վիգեն Սարգսյանը Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նուկրի Գելաշվիլիի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Վլադիմիր Չաչիբայայի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշարձանին: Մինչ Վրաստան այցելելը, ՀՀ պաշտպանության նախարարը հարցազրույց է տվել ռուսական «Lenta.ru»-ին, որտեղ հայտարարել է, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հայ-ռուսական հարաբերություններին:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին: Հանդիպման ընթացքում կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտության ապահովման հարցը: Խոսվել է նաեւ երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին: Կվիրիկաշվիլին ողջունել է համագործակցության զարգացումը: Հանդիպման մասին այս տեղեկությունը ստանում ենք լրատվամիջոցներից, մինչդեռ Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն չկա: Ավելի ճիշտ՝ տեղեկատվություն եղել է, սակայն ժամեր անց անհետացել է կայքից:

Նույն օրը կայացել է նաեւ ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարի եւ Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլյա երկրորդի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունները: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ խոսվել է նաեւ երկու ժողովուրդների զորացման եւ ամրապնդման, համամարդկային արժեքների վրա հիմնված համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատրիարքին ջերմ ընդունելության համար:

Սարգսյանը հանդիպել է նաեւ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցի երկրորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպեց վիրահայոց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչների եւ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը բարձր է գնահատել եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում՝ ինչպես Հայաստանում եւ ՀՀ զինված ուժերում, այնպես էլ սփյուռքում:

Վիգեն Սարգսյանը զրուցեց համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը ընթանում էր հարց ու պատասխանի ձեւաչափով:

Հանդիպման վերջում նախարարը ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներ Ստանիսլավ Մանուկյանին, Արթուր Բեգլյանին եւ «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանին պարգեւատրեց Գարեգին Նժդեհ մեդալով:

Նախարարը իր ղեկավարած պատվիրակության հետ միասին ծաղկեպսակ դրեց Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում գտնվող հայ գեներալների՝ Միխաիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարեւի, Բորիս Շելկովնիկովի եւ Արզաս Տեր-Ղուկասովի շիրիմներին:

Ի դեպ, մինչ ՀՀ պաշտպանության նախարարի այցը Վրաստան՝ Գեորգի Կվիրիկաշվիլին այցելել էր Վրաստանի ռազմավարական գործընկերը հանդիսացող Թուրքիա: Այնտեղ վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, իր հերթին պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի դեսպան Զաքի Լեւենթ Գումրուչքուի հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը խոսվել է պաշտպանական ոլորտում առկա համագործակցության եւ ապագա ծրագրերի մասին:

Լեւան Իզորիան ընդգծել է տարածաշրջանում Թուրքիայի հետ երկկողմ եւ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության կարեւորությունը: Ավելի ուշ թուրք դիվանագետն ու վրաց նախարարը միասին մեկնել են Ադրբեջան: Իզորիան Բաքվում հանդիպել է նախագահ Իլհամ Ալիեւին: Հանդիպման ժամանակ կողմերը եւս մեկ անգամ ընդգծել են Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ռազմավարական եւ բարեկամական հարաբերությունների կարեւորությունը:

«Մեր ժողովուրդների միջեւ բազմադարյա բարեկամությունը, բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական համագործակցությունը տարածաշրջանում կայունության երաշխիք են»,- հայտարարել է Լեւան Իզորիան:

Այնուհետեւ Իզորիան հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Հանդիպումից հետո նախարարները պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2017 թվականի ծրագիր են ստորագրել: Լեւան Իզորիան ջերմ ընդունելության եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու համար շնորհակալություն է հայտնել Զաքիր Հասանովին եւ նշել, որ Վրաստանը, ի դեմս Ադրբեջանի, հուսալի գործընկեր ունի, ինչը տարածաշրջանում կայունության երաշխիք է: Նախարարները նաեւ խոսել են կիբեր անվտանգության, ռազմատեխնիկական եւ կրթության գիտելիքների փոխանակման, ինչպես նաեւ համատեղ զորավարժությունների կարեւորության մասին:

Հարկ է նշել, որ Վրաստանում Վիգեն Սարգսյանի հանդիպումները փակ էին լրագրողների համար, իսկ ասուլիսներին ներկա են եղել ընդամենը մի քանի լրագրող:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
9967 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել