ԿԲ-ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.5%

27/12/2016 schedule17:30

ՀՀ ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

2016 թվականի հոկտեմբերին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.9%:

ԿԲ գնահատումների համաձայն՝ գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ կշարունակի մեղմվել: Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել են թույլ գնաճային զարգացումներ:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, ինչպիսին է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճի տեմպերի դանդաղումը, իսկ ներքին պահանջարկի վերականգնմանը մեծամասամբ նպաստում են 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները:

2017 թ. առաջին եռամսյակում ակնկալվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում, ինչը առաջարկի գործոն է և միայն կարճաժամկետ հատվածում կհանգեցնի գնաճի որոշակի նվազման:

Այնուամենայնիվ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ միջնաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը պահպանվում են, որոնց ներկայումս ավելացել է 2017 թ. հարկաբյուջետային քաղաքականության գործոնը: Այս պարագայում դեռևս նպատակահարմար է դրամավարկային պայմանների որոշակի թուլացումը:

Այսպիսով, շարունակական խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում գնանկումային միջավայրը առաջիկա ամիսներին հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Միևնույն ժամանակ, լրացուցիչ ռիսկերի դրսևորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8 % և 5 %:

Տպել
1635 դիտում

Կանայք՝ ցեղասպանության կրկնակի զոհերն ու պաշտպանության հերոսները

Աջափնյակի միջադեպի հերոսը քաղաքապետարանի կալանավորված աշխատակցի եղբայրն է․ աղբյուր

Ֆրանսահայերի արյունն արդեն կապո՞ւյտ է. Նազենի Ղարիբյան

Թբիլիսին եւ Թեհրանը կքննարկեն ՀՀ-ի տարածքով էլեկտրաէներգիայի փոխանցման հարցը

Չնայած Թբիլիսիի քաղաքապետարանի զգուշացմանը՝ քաղաքում անցկացվեց Ջահերով երթ․ տեսանյութ

Սպասում ենք ոստիկանության արձագանքին․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

Քրդական ուժերը բոլոր կողմերից շրջափակել են ԴԱԵՇ-ի «մայրաքաղաք» Ռաքքան

Երեւանում մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պայթյուն Վայոց ձորի գազալցակայաններից մեկում․ կա մեկ զոհ

Աջափնյակում խոչընդոտել են «Ելքի» նախընտրական հանդիպումը, դաշինքը դիմել է ոստիկանություն

Երեւանում կայացել է «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը

Ֆրունզիկի անունով օդանավը երեքշաբթի կիրականացնի՞ Գյումրի-Կրասնոդար չվերթը․ ֆոտոշարք

Exit-poll. Մաքրոնը եւ Լե Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջատարներն են

Նիկոլ Փաշինյանը կրկին տանիքների վրա է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Ասադին Սիրիայի անկախության տարեդարձի կապակցությամբ

Վիգեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՌԴ ռազմակայանի զինծառայողի մահվան կապակցությամբ

Լիոնի հայկական համայնքը Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ակիցա է անցկացրել

Չհուսահատվել եւ քվեարկել «Ելք» դաշինքի օգտին․ Աջափնյակում «Ելք»-ն անցկացրեց քարոզարշավ

Լույս չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Ահմադինեջադը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի չի աջակցելու