ՀՀ ներմուծվող մեքենաները պետք է ունենան GPS համակարգ, նշումներն էլ՝ ռուսերենով

27/12/2016 schedule20:55

«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ ռուսական ԶԼՄ-ները վերջին օրերին ակտիվորեն քննարկում են ՌԴ մեքենաների ներմուծման նոր կարգը, որն ուժի մեջ պետք է մտնի 2017 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն այսօր շտապեց հայտարարել, որ Հայաստան մեքենաների ներմուծման կարգում որեւէ փոփոխություն 2017 թվականի հունվարի 1-ից չի սպասվում, իսկ այն կարգը, որին անցում է կատարում ՌԴ-ն, Հայաստանն անցում կկատարի 2020 թվականին:

ՊԵԿ-ն, իհարկե, սխալ բան չի հայտարարել քանի որ «ՀՀ «ԵԱՏՄ մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածով հաստատված անցումային դրույթների 48-րդ կետը նշում է, որ այս կարգին Հայաստանը կանցնի 60 ամիս անց: Եթե ԵԱՏՄ-ին Հայաստանի պաշտոնական անդամակցության ժամկետին՝ 2015 թվականի հունվարի 1-ին գումարում ենք 60 ամիս, ապա ստանում են 2020 թվականի հունվարի 1-ը: Իսկ ի՞նչ փոփոխություններ են սպասվելու այդ ժամանակ՝ ՊԵԿ-ը չի մանրամասնում:

Փոփոխություններին ծանոթանալու համար նախ պետք է ծանոթանալ ԵԱՏՄ-ն միանալու պայմանագրին, ապա դրա բաղադրիչներից մեկին՝ ԵԱՏՄ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի ցանկի՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ծավալուն կանոնակարգին: Այդ կանոնակարգի «անվտանգություն պահանջներ» գլխից տեղեկանում ենք, որ նախ արգելվելու է օգտագործված բաղադրիչներից տրանսպորտային միջոցների արտադրությունը՝ բացառությամբ անձնական օգտագործման համար արտադրվող տրանսպորտային միջոցների:

Տրանսպորտային միջոցի վրա կիրառվող օդորակիչների, ինչպես նաեւ սառնարանային սարքավորումների կազմում չի թույլատրվում օզոնաքայքայիչ նյութեր եւ նյութեղենի առկայություն:

Վտանգավոր բեռների փոխադրման կամ ուղեւորների առեւտրային փոխադրման համար շրջանառության մեջ բաց թողնվող տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ օպերատիվ ծառայություններ տրանսպորտային միջոցների կառուցվածքը պետք է նախատեսի «ԳԼՈՆԱՍՍ»-ի կամ GPS-ի հետ համատեղ «ԳԼՈՆԱՍՍ» արբանյակային նավիգացիայի սարքավորումների տեղադրման հնարավորություն: Այսինքն՝ 3 տարի անց նշված մեքենաները ներմուծելիս պետք է դրանք համապատասխանեն սարքավորումներն ունենան, հակառակ դեպքում՝ ներմուծումը պարզապես չի թույլատրվի:

Շրջանառության մեջ բաց թողնված տրանսպորտային միջոցների (շասսիի) ինտերֆեյսի գործառությունը (այն տարրերի ամբողջությունը, որոնք ապահովում են էլեկտրոնային համակարգերի հետ օգտագործողի փոխգործակցության հնարավորությունը՝ ներառյալ օգտագործողի կողմից տեսողական եւ ձայնային տեղեկությունների ստացումը եւ նրա կողմից կառավարման հրահանգների ներմուծումը), ինչպես նաեւ դրանց վրա տեղեկատվական եւ նախազգուշացնող գրառումների զետեղումն իրականացվում է ռուսերենով:

Տպել
2951 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան