Հանրապետության բոլոր 900 մանկաբարձ-գինեկոլոգները պետք է թեստավորվեն Ռազմիկ Աբրահամյանի մոտ

Հայաստանում մոր ու մանկան մահվան վերջին դեպքից հետո առողջապահության նախարարությունում որոշել են նման դեպքերը կանխելու նպատակով գնալ նոր ճանապարհով. հաջորդ տարի հանրապետության բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները թեստավորում կանցնեն ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մոտ:

Հիշեցնենք, որ կիրակի` դեկտեմբերի 25-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գրացվել էր ծննդկանի մահվան դեպք, որին նախորդել էր պտղի մահը: «Սյունիքի ցավալի դեպքից հետո հրահանգեցինք գլխավոր մասնագետին` կիսամյակի ընթացքում հարցազրույցներ, թրեյնինգներ եւ ատեստավորումներ անցկացնել երկրում գործող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ: Այդ մասին նաեւ նախարարի համապատասխան հրաման կլինի: 900-ից ավելի մասնագետ անցնելու են թեստավորում, որից հետո գլխավոր մասնագետը իր անձնական երաշխիքը կտա նրանց աշխատանքի համար: Ցավոք սրտի, այսօր նախարարությունը լծակներ չունի կանխելու այն մասնագետների գործունեությունը, որոնք չեն անցնի թեստավորումը, բայց համապատասխան փոփոխությունների փաթեթ եւս նախարարությունում մշակվում է, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա կասեցնել ոչ պատշաճ բժշկական ծառայություն մատուցող բժիշկների գործունեության լիցենզիան»,- տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Անդրադառնալով պետական պատվերով տրամադրվող բժշկական ծառայություններին ու տարին չավարտված գումարը սպառվելու ավանդական խնդրին, երբ արդեն վերջին ամիսներին քաղաքացիներին բուժհաստատություններում «ավետում» են, թե այլեւս գումար չկա ու պետք է սպասել հաջորդ տարվան` նախարարը հույս հայտնեց, որ այսուհետ նման բան չի լինի ու եղած գումարներով հնարավոր կլինի ապահովել 30 տոկոսով ավելի ծառայություն: Դրան, ըստ Լեւոն Ալթունյանի, հնարավոր կլինի հասնել գերմանացի տանտիրուհու օրինակին հետեւելով:    

«Մինչեւ օրս մենք հիվանդանոցին ասում էինք` որպես պետպատվերի գումար պետբյուջեից դու ունես 100 միլիոն դրամ օգտագործելու հնարավորություն: Ամսական մենք ստանում էինք 9 միլիոն դրամի հայտ, որը հատուցվում էր: Մեզ ներկայացվում էր միայն 9 միլիոնի հանրագումար, այդ հանրագումարը «բացող» պացիենտների անուն-ազգանունները եւ նրանց ախտորոշումները: Ոչ մի մեթոդ` ստուգելու` եղե՞լ է այդ հիվանդը հիվանդանոցում, ունեցե՞լ է տվյալ ախտորոշումը, ստացե՞լ է այն օգնությունը, որը նկարագրվել է, եւ այդ օգնությունը արժե՞ այնքան, որքան ներկայացվել է, մենք չունեինք: Ոչ մի առիթ չունենալով չհավատալ մեր հիվանդանոցներին` ասեմ հետեւյալը` երբ որ գերմանացի տնտեսուհին սկսում է վարել «գրոս բուխ»` ծախսերի գիրք, ընտանիքի ծախսը նվազում է 30 տոկոսով: Դա քրեստոմատիկ օրինակ է: Մենք կփորձենք վարել «գրոս բուխ»: Կփորձենք ստուգել մեր ծախսերը, եւ դա կիրականացվի էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով»,- նշեց նախարարը:

Նշված համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցման, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը: Նախատեսվում է մինչեւ 2017 թվականի օգոստոսը ներգրավել բոլոր 490 բժշկական հաստատությունները: «Այսօր արդեն 95 տոկոսը հագեցված է այդ ծրագրով եւ 20 հազար բուժաշխատողի տրամադրված են իրենց գաղտնաբառերը»,- ասաց նախարարը: Մեր հարցին պատասխանելով` նա նաեւ հավաստիացրեց, որ բոլոր այդ բուժաշխատողները կունենան անհրաժեշտ համակարգիչները, եւ չի լինի այնպես, որ հիվանդի հետ կապված տեղեկատվությունը մուտքագրելու նրանց նոր պարտականությունը անհաղթահարելի խոչընդոտ դառնա:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի ապահովենք գումարների բաշխման թափանցիությունը: Շուտով դա կլինի օնլայն, եւ ցանկացած բնակիչ կարող է հետեւել յուրաքանչյուր հիվանդի համար յուրաքանչյուր հիվանդանոցին հատկացվող գումարներին եւ վերլուծել դրանց տրամաբանությունը: Մենք համոզված ենք, որ այդ միջոցով կկանխենք նույնիսկ հնարավոր չարաշահումների ցանկությունը»,- շեշտեց Լեւոն Ալթունյանը:  

Նա, ի դեպ, վերջերս խոսել էր առողջապահության ոլորտում 120 միլիարդ դրամի ստվերային շրջանառության մասին: Հետաքրքրվեցինք` դա կոռուպցիայի դրսեւորո՞ւմ է, եթե այո, գուցե պետք է իրավապահ մարմիններին հաղորդո՞ւմ ներկայացնել ու նաեւ կա՞ն մեխանիզմներ՝ այդ գումարները օրինական դաշտ բերելու:

«120 միլիարդ դրամի մասին ասել են Համաշխարհային բանկի փորձագետները: Իհարկե, այդ շրջանառության մեջ կոռուպցիոն ռիսկեր կան, բայց ոչ ամբողջ շրջանառությունն է կոռուպցիա: Զգալի մասը քաղաքացիների ցանկությամբ վճարումներն են, որոնք նա անում է իր բարի կամքով: Այսօր մենք խնդիր ունենք աշխատելու բնակչության հետ` կանխելու այդպիսի պոռթկումները: Ժամանակին նույն խնդիրը կար դրամարկղային կտրոնների հետ: Ինչ-որ քայլերով մենք եկանք նրան, որ քաղաքացիները այսօր պահանջում են եւ ստանում այդ կտրոնները: Մոտավորապես նույն  մեխանիզմը պետք է գործի այստեղ»,- պատասխանեց Լեւոն Ալթունյանը:

Առաջիկայում նախատեսվում է նաեւ քրեականացնել չգրանցված դեղերի վաճառքը: Եթե տուգանքները չեն կանխում նման դեպքերը, ուրեմն, ըստ նախարարի, պետք է սահմանել պատժի առավել խիստ տեսակներ: «Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել եմ պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի: Առողջապահության նախարարությունը թելադրում է խաղի կանոնները եւ դրանք խախտել թույլատրված չէ»,- հայտարարեց նախարարը:

Տպել
1391 դիտում

SBS News-ից Ջորջ Դոնիկյանը հեռուստաալիքին մեղադրում է Ցեղասպանության թեմայով. Australian

Դատարանում Վարուժան Ավետիսյանի հնչեցրած ապստամբության կոչով նոր քրեական գործ է հարուցվել

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով առաջին նիստի օրը հայտնի է. այն նույնպես կքննվի արտագնա

Այսօր Երեւանում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. Գագիկ Սուրենյան

Կոլումբիայում 2 նավի բախման հետեւանքով մեկը խորտակվել է. Տախտակամածին 150 մարդ է եղել

Ադրբեջանում աղմուկ է բարձրանում. Բանկերը դատի են տալիս զոհված զինվորներին

Պակիստանում խաղալիքի մեջ թաքցված պայթուցիկ է պայթել. 6 երեխա է զոհվել

Հռոմի Պապի այցից մեկ տարի անց Գյումրիում նոր խորան տեղադրվեց. լուսանկարներ

ՌԴ-ն փոխում է ԱՄՆ-ում իր դեսպանին. Նոր դեսպանը, հնարավոր է, փոխարտգործնախարար Անտոնովն է

Գյումրիում կրակոցներ են հնչել, մեկ մարդ հոսպիտալացվել է. aravot.am

«Ռոսիա 1»-ը կցուցադրի հետախույզ Գոհար Վարդանյանի մասին «Անիտա» ծածկանունով» ֆիլմը

Հայկական ուժերը պետք է առաջինը եւ զանգվածային հարվածեն Ադրբեջանին. Վյաչեսլավ Միխայլով

Մեքենան մոտ 600 մետրից գլորվել է Գառնու ձորը․ Կան զոհեր

Էրդողանի թիկնապահներից մեկին Վաշինգտոնում հարձակման գործով 19 տարի ազատազրկում է սպառնում

Ադրբեջանում արգելել են մթերք և դեղամիջոցներ փոխանցել լրագրող Աֆղան Մուխթարլըին

Մեր հայ, ասորի, հրեա եղբայրներին մենք փոքրամասնություն չենք համարում.Թուրքիայի փոխվարչապետ

Ալիևի արձանի վրա գրաֆիտի նկարելուց հետո 10 տարով դատապարտված ակտիվիստը հացադուլ է սկսել

Ադրբեջանի ստացած հերթական ռազմամթերքը կարող է կանաչ լույս վառել նոր էսկալացիայի համար

Թուրքիան պատրաստվում է զորք տեղակայել Սիրիայի Իդլիբ քաղաքում

Վրաստանում ավարտվել է «Շուախեվի ՀԷԿ»-ի շինարարությունը. ներդրումները՝ 416 մլն դոլար