Պայքարը դեռ կտեսնենք ավելի սրացած՝ եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն. քաղաքագետ

27/12/2016 schedule23:45

հարցազրույց քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ.

- Պարոն Շիրինյան, 2016-ին Հայաստանում ձեռքբերո՞ւմներն էին շատ, թե՞ ձախողումները:

- Հաջողություններ չկան, ձախողումներն ամենուր են:

- Կառանձնացնեի՞ք որեւէ ձախողում:

- Ժողովուրդը կամ ընդհանրապես Հայաստանի պետական շահը ի՞նչ էր ենթադրում. ենթադրում էր, որ պաշտոնանկ արված կառավարությանը պետք է գա փոխարինելու իսկական ռեֆորմատորների կառավարություն, բայց այդ կառավարության մեջ որոշ դեմքերի փոփոխությունից բացի այլ փոփոխություն չկա: Դա կադրային բանկի իմաստով: Իսկ ռազմավարական իմաստով՝ կառավարությունը տնտեսական ճգնաժամի հաղթահարման որեւէ ծրագիր չներկայացրեց:

Ապրիլյան պատերազմ եղավ, «Սասնա ծռերի» ապստամբություն, եղավ Սարի թաղի ժողովրդական ընդվզում: Այս ամենը պետք է բերեին կառավարման համակարգում փոփոխությունների, տնտեսական, քաղաքական, մշակույթային նոր կուրսի մշակման, եղա՞վ դրանցից որեւէ մեկը: Չեղավ: Շարունակվեց հինը՝ նոր փաթեթավորմամբ: Բնականաբար հաջողություն չի կարող լինել: Նոր տարի է մոտենում, մարդ չի ուզում վատ բան ասել, բայց այդպես է: Եղավ իշխող խավի վերադասավորում, որը միտում չունի էլիտա դառնալու: Վերնախավաը պետք է էլիտար լինի, իսկ էլիտար կարող է համարվել նա, ով դոլարն ու եվրոն արհամարհում է եւ ունի հայրենիքի պետականության կերտման տեսլական:

Մենք էդ դեմքերը տեսնո՞ւմ ենք նոր ձեւավորված կառավարությունում: Ապրիլյան պատերազմից հետո նույնիսկ չիմացանք՝ ով է մեղավոր, ով է անմեղ: Հետաքրքիր բան կատարվեց. զինվորները, կրտսեր եւ միջին սպայական կազմը պարգեւատրվեցին, ազգային հերոսներ ծնվեցին, բայց չտեսանք՝ ճարպակալված գեներալների մեջ ո՞վ կերտեց հաղթանակը կամ ո՞վ էր պարտությունը նախապատրաստել: Իսկ կիսատ-պռատությունը ոչ մի տեղ չի տանի:

- Տարվա ավարտին որոշ քաղաքական ուժեր ոչ պաշտոնական քարոզարշավ էին սկսել: Ձեզ համար տեսանելի՞ է, թե որ ուժերն են առաջատարն այս պահին՝ ժողովրդի կողմից համակրանք վայելելու իմաստով:

- Համակրանք վայելող ուժեր առանձնապես չկան, կարող են առանձին անհատներ լինել, բայց ուժեր՝ դեռ ոչ: Եվ հետո՝ պետք է ճշտել՝ քաղաքական ուժե՞ր են դրանք, թե շահերի խմբեր: Ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական ուժ կոչվածը հիմնականում շահերի խումբ է: Նրանց համար չկա քաղաքական պլատֆորմ, չկա գաղափարախոսություն, իդեալներ չկան, հստակ դիրքորոշումներ չկան: Դա նշանակում է, որ Հայաստանում քաղաքական ուժերի շապիկով հանդես են գալիս շահերի խմբեր, որոնք գիտեն՝ ինչ են անելու հետո: Օրինակ Դաշնակցությունը գիտի, որ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ նորից բլոկ է կազմելու: Այնպես որ քաղաքական կյանքը տխուր է, շահերի պայքարը՝ դաժան: Այդ պայքարը դեռ կտեսնենք ավելի սրացած, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն:

- Իսկ ի՞նչ նկատի ունեք ֆորսմաժորային իրավիճակ ասելով:

- Աստված չանի՝ անցած տարի եղավ Ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռերի» ապստամբություն: Այսինքն քանի որ Հայաստանւմ կյանքը նորմալ պարամետրերի մեջ չի ընթանում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, ազգային իմաստով, տարածաշրջանն էլ պայթյունավտանգ է՝ ամեն ինչ կարող է լինել, այդ թվում գլոբալ ցնցում:

- Պարոն Շիրինյան, ի՞նչ պատկեր կունենա քաղաքական դաշտը 2017-ի սկզբին: Նոր դաշինքների, միավորումների իմաստով մեծ փոփոխություններ սպասվո՞ւմ են:

- Չէ, կարծում եմ: Էական բաներ որ չլինեն, ՀՀԿ-ն շրխկոցով մնալու է կառավարող ուժ՝ Դաշնակցության հետ դաշնակցած: Մնացածը մասկիրովկաներ կլինեն:

- Ի՞նչ նկատի ունեք «էական բաներ» ասելով:

- Դե անցած տարի որոշ մարդիկ կանխատեսել էին պատերազմ, մյուսները հանգիստ ապրում էին: Բայց եղավ պատերազմ եւ ահավոր արդյունքներով: Եթե չլիներ հայ զինվորի տոկունությունը եւ հայ ժողովրդի հստակ դիրքորոշումը՝ ո՞վ գիտի ինչ էր կատարվելու: Էդպիսի բանից մենք խուսափել չենք կարող, չէ՞: Որովհետեւ եթե թուլանում ենք, եթե չենք ուժեղանում՝ միշտ ատամները սրած հակառակորդներ կան, որոնք մի ակնթարթում կդառնան թշնամի: Հետո մենք չգիտենք, թե ինչ է մտածում ԱՄՆ նոր նախագահը, ինչ կարող է լինել ռուս-ամերիկյան հարաբերություններում: Իսկ դա մեզ վրա կազդի:

- Կան ուժեր, որ նոր ձեւավորման փուլում են. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է ուզում քաղաքականություն մտնել, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քաղաքական ուժն է հիմնավորվում:

- Դրանք շահերի խմբեր են: Դրանց գաղափարախոսությունը ո՞րն է: Ոչ դեմոկրատներ են, ոչ սոցիալիստներ, ոչ պահպանողականներ, ոչ կոմունիստներ: Ոչինչ չեն, ուրեմն շահերի խմբեր են, իսկ այդպիսի շահերի խմբեր կծնվեն, հայտ կներկայացնեն եւ էլի մանրից տեղի կունենան կոնսոլիդացիաներ:  

- Ինչպիսի՞ կոնսոլիդացիաներ են սպասվում, այս ուժերից որո՞նք կմիանան:

- Գտեք, հիմա Հայաստանում դժվար է կանխատեսել որեւէ կոնսոլիդացիա, քանի որ պայքարը քաղաքական չի էությամբ. բոլոր խմբերի նպատակը իշխանության մեջ լինելն է, որովհետեւ կարելի է կողոպտել եւ հարստանալ իշխանության լծակներին մոտ լինելով: Թե այդ խմբերը ինչ հաշիվներ կանեն՝ դժվար է ասել, այդ հարցը պիտի թողնենք մարտին: Հիմա բոլորը խոսելու են դեմոկրատիայի, հայրենիքի փրկության մասին: Ինչքան կողոպտիչ կա, կաշառակեր, պաշտոնական դիրքը չարաշահող կա՝ դառնում են դեմոկրատ: Դժվար է այդ մասին խոսել: Հիմա հայաստանյան քաղաքական դաշտը ընդհատակում է: Դրսում բարեպաշտ են, ներսում՝ առեւտուր է գնում: Երբ որ սկսվի սրացումների փուլը՝ կբացահայտվեն:  

Տպել
3149 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում