Հանուն «կայունության»՝ տնտեսության «հերն անիծվել է»

28/12/2016 schedule12:07

ԿԲ-ն «սպառնում է»

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկ իր նիստում կրկին նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5-ից հասցնելով 6.25 տոկոսի:

Այս «թվաբանության» մասին՝ քիչ անց, բայց ամենակարեւորը ԿԲ խորհրդի մի արձանագրումն է, որը աննախադեպ է եւ գալիք ուշագրավ իրադարձությունների ակնարկ է պարունակում իր մեջ: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք հետեւյալ տողերը. «ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տոկոսադրույքները բավականին նվազել են եւ ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայումս սահմանափակված են...»: Ի՞նչ է սա նշանակում:

Նախկինում ԿԲ խորհուրդը չի արձանագրել, որ «ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայումս սահմանափակված են»: Դա նշանակում է որ Կենտրոնական բանկը այլեւս վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու իմաստ չի տեսնում: Կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը չի տալիս այն արդյունքը, որ ակնկալվում է: Եվ ուրեմն, ինչի մասին է խոսքը:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը, եթե շատ պատկերավոր ներկայացնենք, այն տոկոսն է, որով ԿԲ-ն փող է տալիս առեւտրային բանկերին: Երբ այդ տոկոսադրույքը ցածր է, բանկերն էլ տեսականորեն հնարավորություն են ստանում ավելի ցածր տոկոսներով վարկեր տալ բիզնեսին: Բիզնեսը աշխուժանում է, ներդրումներ է անում, ընդլայնվում է, մարդկանց եկամուտները եւ գնողունակությունը աճում են եւ այլն: Դա հենց այն «ավանդական» դրամավարկային քաղաքականությունն է, որ վարում է ՀՀ կենտրոնական բանկը արդեն առնվազն 1.5 տարի, եւ ըստ էության՝ ոչ մի արդյունք: Տնտեսությունը չի աշխուժանում, մարդկանց գնողունակությունն էլ նվազում է: Եվ հենց սա է ակնարկում ԿԲ խորհուրդը, նշելով թե այդ ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները «ներկայումս սահմանափակված են»: Եթե այլ կերպ ձեւակերպենք, ապա այդ «ավանդականը»  սպառել է իրեն: Իսկ եթե ավելի «տնական» ձեւակերպենք, ԿԲ-ն ակնարկում է, որ էլ հույս չունենաք, թե տոկոսադրույքը ավելի կիջնի:

Իսկ կա՞ն արդյոք «ոչ ավանդական» գործիքներ, որ կարող է կիրառել ԿԲ-ն: Նշենք, որպես «ավանդական» դրամավարկային քաղաքականության վերջնական արդյունք պետք է դառնար գների կայունացումը եւ նախատեսված գնաճի ցուցանիշը: Նախատեսված գնաճի ցուցանիշը 2.5-5.5 տոկոսն է: Իսկ հիմա գնաճի ցուցանիշը զրոյից ցածր է: 1.5 տարի ավանդական ճանապարհով գնալով՝ գնաճի ցուցանիշը չի կայունանում նախատեսվածի սահմաններում, իսկ դա շատ վատ երեւույթ է: Դա խոսում է տնտեսության մեջ այնպիսի խորքային խնդիրների մասին, որոնք միայն դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ լուծել: Օրինակ, որքան էլ ԿԲ-ն նվազեցնում է իր կողմից բանկերին տրվող վարկերի տոկոսը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերը համարժեք չեն նվազում: Իսկ սա խոսում է այն մասին, որ բանկերը մեծ ռիսկեր են տեսնում տնտեսության մեջ եւ վստահ չեն, որ բիզնեսը կարող է վերադարձնել այդ վարկը: Իր հերթին 15-20 տոկոսանոց վարկերը թույլ չեն տալիս բիզնեսին ներդրումներ իրականացնել տնտեսության մեջ: Դա թանկ, շատ թանկ փող է: 

Արդյունքում ստացվում է փակ շրջան: Բիզնեսը վախենում է թանկ վարկեր վերցնել, դրանից տնտեսությունը չի աշխուժանում, տնտեսության չաշխուժանալը բերում է ռիսկերի մեծացման, ռիսկերի մեծացումը բերում է վարկերի տոկոսների բարձրացման եւ այսպես շարունակ:     

Կենտրոնական բանկը իր հաղորդագրության մեջ նշում է` «ԿԲ-ն հավատարիմ է մնում գների կայունությունն ապահովելու իր գլխավոր նպատակին եւ անհրաժեշտության դեպքում իր ողջ գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը»: Եվ ինչ գործիքակազմ ունի ԿԲ-ն, որ «սպառում է» կիրառել: Դա առաջին հերթին պարտադիր պահուստավորման նորմատիվի նվազեցումն է: Ներկայումս ԿԲ-ն ստիպում է բանկերին, որ բիզնեսին տրված վարկի 18 տոկոսի չափով գումար պահուստավորի: Այսինքն, այդքան գումար պետք է ուղղակի տանի դնի նկուղում ու «քնեցնի», այնինչ այդ գումարը կարող է մտնել տնտեսություն եւ աշխուժացնելու նախադրյալներ ստեղծել: Ուրեմն ԿԲ-ն առաջիկայում կարող է նվազեցնել պարտադիր պահուստավորման չափը: Սա շատ արդյունավետ կլինի: Ավելի արդյունավետ, քան վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն է:

Սակայն ԿԲ-ն խուսափում է այս գործիքը կիրառելուց զուտ քաղաքական դրդապատճառներով: Խնդիրն այն է, որ դա կարող է հանգեցնել դրամի շոշափելի արժեզրկմանը: Իսկ դա հիմա անել չի կարելի, որովհետեւ մի քանի ամսից ընտրություններ են: Իսկ քանի որ իշխող քաղաքական ուժը տնտեսության մեջ, մեղմ ասած, հաջողություններ չունի, իսկ ավելի ճիշտ՝ հիմնահատակ քայքայել է տնտեսությունը, պետք է օգտագործի «ֆինանսական կայունությունը» որպես դրոշակ: Այսինքն իշխանությունը կարող է ասել, թե հլը տեսեք՝ այլ երկրներում արժույթները ոնց են արժեզրկվում, իսկ մեզ կայուն է, ու սա՝ որպես դրոշակ, անցնելու է քարոզարշավի ընթացքում: Այն, որ հանուն այդ «կայունության»՝ տնտեսության «հերն անիծվել է»  երկրորդական հարց է: Կարեւորը` որ կայուն է: Այդ «կայունությունը» արդեն ճահճի է վերածվել, որից գարշահոտություն է գալիս, բայց այլ բան հանրությանը առաջարկելու իշխող քաղաքական ուժը տնտեսական իմաստով չունի:

Բայց ԿԲ խորհրդի «սպառնալիքը» կարող է նշանակել, որ օրինակ Ամանորից հետո, երբ դրամը սովորաբար արժեզրկման սեզոնային դրսեւորումներ է ցուցաբերում, ԿԲ-ն միջոցներ չի ձեռնարկի այդ «կայունությունը» պահպանելու համար եւ թույլ կտա, որ դրամը թեկուզ մի քիչ, բայց արժեզրկվի: Բայց սա էլ երաշխիք չէ, որ դրանից տնտեսությունը գոնե մի քիչ կաշխուժանա: Տնտեսության խնդիրները համակարգային են եւ չափազանց խորը: Դրանք այսպիսի «կոսմետիկ» միջոցառումներով լուծել հնարավոր չէ: Դրանք պահանջում են շատ ավելի արմատական քայլեր, որոնց ակնարկներն անգամ չկան:

Տպել
4418 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա