Սոցփաթեթների շրջանակում շահառուների հանգիստը կազմակերպելու խոստումով գումար է հափշտակվել

28/12/2016 schedule18:10

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բացահայտվելեն սոցիալական փաթեթների շրջանակներում կատարվող գործարքներում տարբեր անձանցից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը, Սյունիքի մարզի Կոռնիձորգյուղի միջնակարգ դպրոցում ներկայանալով որպես «Ռուբենյանց տուն» ՍՊԸ-ի աշխատակից, սոցիալականփաթեթների մի շարք շահառուների խոստացել է նրանց հանգիստը կազմակերպել Հայաստանում եւ Վրաստանում։Կնքվել են զբոսաշրջային ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրեր, իսկ գումարի մի մասն էլվերցվել է կանխիկ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ չնայած կնքված պայմանագրերին՝ միշարք քաղաքացիների հանգիստը չի կազմակերպվել եւ ոչ էլ գումարն է վերադարձվել։

Դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեականօրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերեւույթ հանցագործություն կատարածանձի ինքությունը, ով հանդիսանում է Հ.Նիկոյանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքերը բացահայտելու,տուժողների իրական շրջանակը պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

Տպել
615 դիտում

Շաբաթվա լավագույն լուսանկարները (ֆոտոշարք)

Ես որեւէ մեկին չեմ սովորեցրել հարցեր տալ. Սյունիքի մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանին

Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. 12 մարդ մահացել է

Սամվել Բաբայանի եւ «Սասնա ծռեր»-ի կապի մասին վարկածը մտացածին է. Ալեք Ենիգոմշյան

Ուսանողներին Գյումրիում պարտադրել են գնալ ՀՎԿ-ի քարոզարշավին.  տեսանյութ

Սամվել Բաբայանին կալանավորեցին

Հավատո՞ւմ եք, որ միլիոնատերն ուզում է 200 հազար դրամով Կադաստրի պետ աշխատել. Մարուքյան

Կոնֆեդերացիայի գավաթը Ռոնալդուի պատվին է. Ռոբերտո Կառլոս

Մինչդատական վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ. Աղվան Հովսեփյան

Կարեն Կարապետյանը՝ ձայնագրությունների եւ փողոցային պայքարի մասին (տեսանյութ)

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Սարի թաղի» գործով մեղադրյալը հացադուլ է հայտարարել. հարազատները նստացույց կսկսեն

Մեզ չքաշեք, ձեզ չքաշեք, դուք Աստված եք էս ընտրություններում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սվիտալսկի․ Սամվել Բաբայանի գործով իրավապահ մարմինները պետք է թափանցիկ աշխատեն

«Ելք» դաշինքի առաջնորդները կրկին ավտովթարի են ենթարկվել (տեսանյութ)

ԻՊ-ն ստանձնել է Չեչնիայում ՌԴ ազգային գվարդիայի բազայի վրա հարձակման պատասխանատվությունը

Սասնա ծուռ Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում. Հաց բերողի դեպքը կրկնվո՞ւմ է

Պարզվել է Վանաձորում դանակահարությամբ ավարտված վիճաբանության շարժառիթը

Խաշմանյանը կրկին գլխավորեց «Ալաշկերտը», Ոսկանյանը հեռացավ

Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի