«Ինգո Արմենիան» ամրապնդել է առաջատարի դիրքը ապահովագրական ոլորտի ուղղություններից շատերում

28/12/2016 schedule19:12

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սպասարկում է ավելի քան 200,000 ֆիզիկական անձ հաճախորդների եւ 1,300 կազմակերպությունների: 

«Ինգո Արմենիա»-ի համար 2016-ը նշանավոր տարի էր: Ֆինանսական տեսանկյունից ընկերությունն իր առաջ դրել էր բավականին հավակնոտ ծրագրեր և տարվա փակման նախնական արդյունքներն արդեն փաստում են, որ ընկերությունը հաջողել է իր ծրագրերում: 

Նախորդ ամիսների նախնական արդյունքներով ընկերությունը`
- տնօրինում է շուրջ 11 մլրդ դրամ ակտիվներ,
- ունի շուրջ 7 մլրդ դրամ պարտավորություններ,         
- սեփական կապիտալի մեծությունը 3,9 մլրդ դրամ է,
- հավաքագրել է 8.4 մլրդ դրամ ապահովագրավճար՝ կատարելով շուրջ 3.4 մլրդ դրամ հատուցում,
- զուտ շահույթը կկազմի ավելի քան 900 մլն դրամ,
- շահութաբերությունն՝ ըստ կապիտալի (ROE) - 25%,
- շահութաբերությունն՝ ըստ ակտիվների (ROA) – 10%,
- վճարած հարկերի ծավալը՝ ավելի քան 400 մլն դրամ,
- ընկերությունում ներկայումս աշխատողների թիվը 267 է, նախորդ տարվա համեմատ աճը՝ 14%:

Շարունակական զարգացման ուղին ընտրած ընկերությունում մշտական ուշադրության կենտրոնում է ֆինանսական կայունության ապահովումը: Դա արտացոլող 2 հիմնական ցուցանիշներն են՝ վճարունակությունը, որով «Ինգո Արմենիան» 50%-ով գերազանցում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջները, և ընկերության իրացվելիության ցուցանիշը, որը գրեթե 2 անգամ գերազանցում է նորմատիվային մեծությունը: Արձանագրած ցուցանիշները թույլ են տալիս վստահաբար ասել, որ ընկերությունն ունի ամրության մեծ պաշար իր ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամանակին կատարելու համար։

2016-ին ընկերությունն ամրապնդել է նաև առաջատարի իր դիրքերն ապահովագրական գործունեության ուղղություններից շատերում:

Հավաքագրած ապահովագրավճարների ծավալով առաջատարն է ապահովագրական շուկայում մատուցվող 10 ապահովագրության տեսակներից 7-ով, որոնք են.

1. Կասկո ապահովագրությունը
2. Գույքի ապահովագրությունը
3. Առողջության ապահովագրությունը
4. Տուրիստական պահովագրությունը
5. Դժբախտ պատահարներից ապահովագրությունը
6. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրությունը
7. Օդանավերի ապահովագրությունը:

Հատուցումների մասին

Անդրադառնանք հանրության համար թերևս առավել հետաքրքիր մասերից մեկին՝ վճարված ապահովագրական հատուցումներին: Ավարտվող տարում կատարված հատուցումների հիմնական ուղղություններն են եղել ԱՊՊԱ-ն, ԿԱՍԿՈ-ն և առողջության ապահովագրությունը:  

- ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրատեսակներով հատուցման դիմումների քանակը կազմել է 9,808, որոնցից մերժվել է 165-ը (1.6%), իսկ բավարարված դիմումների քանակը կազմել է 10,211, որոնց գծով «Ինգո Արմենիան» վճարել է շուրջ 1,9 մլրդ ՀՀ դրամ հատուցում:
- Առողջության ապահովագրության գծով ստացվել է 46,361 դիմում, որոնցից բավարարվել է 45,882-ը (99%):
- Վճարված հատուցումների գումարը կազմել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ:

«Ինգո Արմենիան»` լավագույն դուստր ընկերություն

Վերջերս Մոսկվայում ԻՆԳՈ խմբի տարեկան միջոցառման ժամանակ «Ինգո Արմենիան» արժանացավ մրցանակի և ճանաչվեց լավագույն դուստր ընկերություն «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերության՝ ԱՊՀ երկրներում և առավելապես ՌԴ-ում գործող 17 դուստր կազմակերպությունների շարքում:

2017թ.՝ հոբելյանական տարի

2017-ին լրանում է «Ինգո Արմենիա»-ի հիմնադրման 20-ամյակը, և գալիք տարվա համար ընկերությունը պլանավորել է զարգացման 3 հիմնական ուղղություն՝ թվայնացում, սպասարկման որակի բարելավում և ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների ցանկի ընդլայնում:

Թվայնացում

20-ամյակը նշանավորվելու է թվայնացում խորագրի ներքո:

Ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի շուրջ 400 հազար բնակիչներ ակտիվ օգտվում են ապրանքների ձեռք բերման և վճարման էլեկտրոնային համակարգերից: Էլեկտրոնային ուղիներով ապահովագրական ծառայությունների մատուցումն արդեն հասունացած և պահանջված ծառայություն է, որը կոչված է թեթևացնելու ընկերության  հաճախորդների հետ փոխհարաբերությունները:

 Նոր համակարգ` ԱՊՊԱ օնլայն

«Ինգո Արմենիա»-ի կողմից ներդրված այս բացառիկ համակարգի շնորհիվ քաղաքացիները կարող են աշխարհի ցանկացած կետից ինքնուրույն կնքել ապահովագրության պայմանագիր և կատարել վճարում՝ չհեռանալով համակարգչից:

 Հաճախորդների սպասարկման որակի բարելավում

- Պլանավորվում է հատուցման նիստերը հաճախորդների համար դարձնել ավելի թափանցիկ և հանրային: Նիստին ապահովագրված անձանց շահերը կներկայացվեն հենց հաճախորդների կողմից:
- Ապրիլից պլանավորվում է անցում ԱՊՊԱ հատուցումների ուղիղ վճարման համակարգին: Նոր համակարգով ապահովադիրները հատուցում ստանալու են անմիջապես այն ապահովագրական ընկերությունից, որտեղ ապահովագրված է իրենց մեքենան: Ընկերությունում հավատացած են, որ սպասարկման որակի բարելավման շնորհիվ գալիք տարում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հաճախորդների բանակը էլ ավելի կշատանա. ուղղակի հատուցման համակարգի պայմաններում հաճախորդների համար ապահովագրական ընկերություն ընտրելու հարցում որոշիչ գործոն լինելու է սպասարկման որակը:

Ֆիզիկական անձանց համար նախատեսված պրոդուկտների ավելացում

Արդեն մշակվել է և 2017թ-ին ներկայացվելու է ֆիզիկական անձանց կամավոր առողջության ապահովագրության պրոդուկտը: Այսուհետ ֆիզիկական անձինք նույնպես կարող են ունենալ առողջության անհատական ապահովագրություն:

«Ինգո Արմենիան»՝ հայկական բանակի կողքին

Ընկերության ղեկավարության և աշխատակիցների համատեղ որոշման համաձայն՝ ընկերությունը 2016-ի ամանորյա կորպորատիվ միջոցառում չի անցկացնելու: Միջոցառման համար նախատեսված ամբողջ գումարը «Ինգո Արմենիան» ուղղելու է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին:

Մեր բանակին աջակցելու ծրագրերը շարունակվելու են նաև 2017թ.:

Ընկերությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ փոխհատուցելու է նաև զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին Ընկերության աշխատակիցների աշխատավարձի հաշվին ուղղվող վճարները, որոնք ուժի մեջ մտնողն նոր օրենքով պարտադիր են բոլոր աշխատող քաղաքացիների համար:

Տպել
3773 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)