Ջավադյան. 2016թ բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ

28/12/2016 schedule21:43

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ամփոփել է 2016 թվականը:

«Հաշված օրեր են մեզ բաժանում 2017 թվականից, և արդեն նախնական կարող ենք ամփոփել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի ձեռքբերումները:

2016 թվականին Կենտրոնական բանկն ապահովել է գների և ֆինանսական կայունությունը:

Կենտրոնական բանկի համար կարևորագույն գնահատական է վստահությունը, ինչը ձեռք է բերվում հետևողական աշխատանքի շնորհիվ: Վստահության շնորհիվ է նաև, որ հասարակության մոտ առկա գնաճային սպասումներն էապես նվազել են:

Գնաճային սպասումների նվազումն արտահայտվել է ֆինանսական շուկայի՝ մասնավորապես երկարաժամկետ տոկոսադրույքների նվազմամբ՝ հիմքեր ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման, ապագա տնտեսական աճի համար:

Ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով: Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով, իսկ նպատակային ցուցանիշին կմոտենանք աստիճանաբար՝ տնտեսությունում անկայունություններ չառաջացնելու զգուշավորությամբ:

Բացի այն, որ գների կայունությունն անհրաժեշտ է որպեսզի տնտեսական ակտիվության համար մակրոտնտեսական բարենպաստ միջավայր ձևավորի, այն նաև աջակցել է այս պահին մեր հասարակության և բիզնեսի շատ կարևոր առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ այն է.

  1. Տրանսֆերտների նվազման պարագայում նպաստել է սպառողների կենսամակարդակի պահպանմանը՝ աշխատավարձերի և այլ եկամուտների գնողունակության պահպանման միջոցով:
  2. Նպաստել է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը խաթարվել էր Ռուսաստանի Դաշնության ռուբլու արժեզրկման հետևանքով:
  3. Նպաստել է արտահանելի հատվածի դրական զարգացումների ապահովմանը: Տարին նշանակալի էր նաև Կենտրոնական բանկի մյուս կարևոր խնդրի` ֆինանսական կայունության ամրապնդման տեսանկյունից: Բանկերը կարողացան սահուն կերպով բավարարել կապիտալի նոր սահմանաչափի պահանջը:

Այս որոշումը նպատակաուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի ֆինանսական կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության և տնտեսությունում բանկային ոլորտի դերի բարձրացմանը:

Տարին նշանավորվեց նաև բանկային համակարգում կոնսոլիդացիոն գործընթացներով: Տեղի ունեցավ բանկերի միավորման 4 գործարք, որի արդյունքում. § ընդլայնվել են բանկերի կողմից մեծամասշտաբ բիզնես նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները,

  • ստեղծվել են ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավման նոր հիմքեր,
  • ավելացել է բանկերի սեփական միջոցների հաշվին ֆինանսական ռիսկերը կլանելու ունակությունը,
  • գործել է սիներգիայի էֆեկտը, այն է՝ համատեղվել են միավորված բանկերի մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը՝ նպաստելով արդյունավետության բարձրացմանը,

2016 թվականին բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ: Բավականին ակտիվ գործել է նաև ապահովագրական համակարգը, որը տարվա ընթացքում ապահովել է ակտիվների 13% և կապիտալի 20% աճ: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները ևս ապահովել են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:

Այսօր ֆինանսական համակարգն ունի ավելի քան բավարար իրացվելի միջոցներ և անհրաժեշտ կապիտալ, որպեսզի ֆինանսավորի տնտեսության ամենատարբեր հեռանկարային նախագծեր՝ միաժամանակ չվտանգելով ֆինանսական կայունությունը: Այսօր Կենտրոնական բանկն իր քաղաքականությամբ նպաստում է երկարաժամկետ դրամային ռեսուրսների ձևավորմանը, ինչն իր արտացոլումը կունենա վարկավորման պայմանների վրա: Բացի այդ տնտեսության առանձին ոլորտներում երկարաժամկետ և շուկայականից մատչելի պայմաններով վարկավորմանը աջակցելու նպատակով բանկը մշտապես համագործակցում է Կառավարության, միջազգային կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ: Հիփոթեքային, վերականգվող էներգիայի և տնտեսության կարևոր ճյուղերում փոքր և միջին ձեռնարկությունների գծով իրականացվող մատչելի վարկավորման ծրագրերի հաջող ընթացքը հիմքեր ստեղծեցին նրանց շարունակականության և նոր ծրագրեր սկսելու համար: 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը կնքեց երեք նոր պայմանագրեր Եվրոպական ներդրումային բանկի և KFW բանկի հետ, որոնցից երկուսը` փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ մեկը` բնակարանային ֆինանսավորման նպատակով:

Այս տարի շարունակվել է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկային ծրագիրը: Ակտիվորեն գործել է նաև սոցիալական տարբեր խմբերին պետական սուբսիդավորմամբ վարկավորման գործընթացը: Միայն 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի դուստր ընկերությունների միջոցով վերաֆինանսավորվել է ավելի քան երկու հազար հիփոթեքային վարկեր մոտ 20 մլրդ դրամ ծավալով, ինչպես նաև՝ մոտ երեք ու կես հազար ուսանողական և հազար երկու հարյուր սպառողական վարկեր զինծառայողներին:

Շուկայականից մատչելի պայմաններով արդեն երկարատև դարձած այս ծրագրերը կշարունակվեն նաև հաջորդ տարիներին:

Հաշվետու տարում իրականացված օրենսդրական փոփոխություններով հիմք դրվեց նաև հաջորդ տարիներին կապիտալի շուկայում միջազգային համագործակցության ընդլայնման և ածանցյալ ֆինանսական գործիքների զարգացման ու խթանման խորացմանը:

Ֆինանսական կրթությունը Կենտրոնական բանկի առաջնահերթություններից է: 2016 թվականի ընթացքում շարունակվել են ֆինանսական կրթության ոլորտում տարվող աշխատանքները, մասնավորապես` Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության հանձնաժողովի կողմից մշակվել և Կրթության ազգային ինստիտուտի կողմից հաստատվել են ընտրված այն 4 առարկաները, որոնցում ներդրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը: Ամփոփելով, կցանկանայի նշել նաև, որ Կենտրոնական բանկի անձնակազմը արդյունավետ աշխատելու պատասխանատվության զգացումով ու պատրաստակամությամբ է մուտք գործում 2017 թվական»,- ասել է Ջավադյանը:

Տպել
3114 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար