Չինարիում մարդիկ մինչեւ կեսօր ապաստարաններում են եղել, թիրախային կրակոցներ են հնչել (ֆոտո)

30/12/2016 schedule19:32

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաղորդում է ներկայացրել Տավուշի մարզի Չինարի գյուղում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Հայաստանի պաշտպանության նախարարության դեկտեմբերի 29-ի հայտարարության համաձայն՝ նույն օրը վաղ առավոտյան Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկվել է զինված հարձակում, որի հետևանքով սպանվել են երեք հայ զինծառայողներ:

Հարձակման վերաբերյալ հրապարակված տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչը հատուկ հանձնարարությամբ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ զինծառայողների կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ:

Այսօր և երեկ ողջ օրվա ընթացքում Պաշտպանի ներկայացուցչի կողմից Չինարի գյուղում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ՝ միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան: Տեղի են ունեցել առաձնազրույցներ Չինարիի գյուղապետի և գյուղի ավագանու անդամների, գյուղի բնակիչների, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ծառայողների հետ: Այնուհետև, գյուղի ավագանու անդամի ուղեկցությամբ կատարվել են նաև տեղանքի, հարձակման վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:

Արդյունքում՝ արձանագրվել են փաստեր այն մասին, որ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք հայ զինծառայողները կյանքից զրկվել են այն պայմաններում, երբ չի եղել հարձակման որևէ հավանականություն կամ վտանգ: Դրանից բացի, հարձակումը կատարվել է այնպիսի եղանակով, որն ակնհայտորեն վկայում է խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու ադրբեջանական զինված ուժերի մտադրության մասին: Վաղ առավոտից, երբ սկսվել են գնդակոծությունները, խաղաղ բնակիչները ստիպված են եղել թաքնվել հատուկ թաքստոցներում և դուրս են եկել թաքստոցներից ցերեկը ժամը 13:00-ի սահմաններում:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են նաև գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր գնդակոծությունների հետքեր: Դրանք վկայում են այն մասին, որ խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակվել են թիրախային կրակոցներ (կից՝ լուսանկարներ):
Ադրբեջանական զինված ուժերի այս ոտնձգություններն ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային բոլոր պահանջները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արդեն իսկ սկսվել է կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում՝ հատուկ մեթոդով: Առաջնահերթ անգլերեն լեզվով կազմվում է այդ աշխատանքներն արցացոլող ամփոփ փաստաթուղթ՝ միջազգային իրավասու կազմակաերպություններին ներկայացնելու նպատակով:

Տպել
4495 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին