Թրամփ. ԱՄՆ-ի դեմ կիբերհարձակումների հետեւում կարող է լինել մեկ ուրիշը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չմեղադրել Ռուսաստանին ԱՄՆ-ի նախագահական ընտրություների ժամանակ կիբերհարձակումներում մասնակցություն ունենալու մեջ:  

«Ես կարծում եմ, որ դա արդար չէ, եթե մենք դա հստակ չգիտենք: Դա կարող է լինել մեկ ուրիշը: Ես էլ գիտեմ ինչ-որ բան, ինչի մասին մյուսները տեղյակ չեն, ուստի մենք չենք կարող վստահ լինել», - ասել է Թրամփը: Միեւնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե ինչ տվյալների է տիրապետում: Նա խոստացել է պատմել դրանց մասին հաջորդ շաբաթ, հայտնում է "Բի-բի-սի"-ն:

Թրամփի խոսքով, ինքը հույս ունի, որ ԱՄՆ-ը «գերազանց հարաբերություններ» կունենա շատ երկրների, այդ թվում ՌԴ-ի եւ Չինաստանի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Բակաք Օբաման ԱՄՆ նախընտրական ժամանակաշրջանում կիբերհարձակումներին Ռուսաստանի մասնակցության մեղադրանքով նոր պատժամիջոցներ էր սահամաննել ՌԴ-ի դեմ եւ ԱՄՆ-ից արտաքսել 35 ռուսաստանցի դիվանագետների:

Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները: Ի պատասխան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է երկրից վտարել ամերիկացի դիվանագետներին։ Թեպետ ՌԴ ԱԳՆ-ը Պուտինին առաջարկել էր երկրից վտարել 35 ամերիկացի դիվանագետի, այնքան, որքան որ ԱՄՆ-ից վտարված ռուս դիվանագետների քանակն է։

ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հրապարակումից հետո Դոնալդ Թրամփը խոստացել էր գործող վարչակազմի՝ Կրեմլի հասցեին հնչեցրած մեղադրնաքները քննարկել ամերիկյան հետախուզության ներկայացուցիչների հետ: 

Տպել
1966 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը կրկին պարտվեց Կարապետ Չալյանին. այս անգամ միջազգային ասպարեզում

Արթուր Ալեքսանյանը՝ Կիեւի մրցաշարի հաղթող

Լեպսի հիանալի համերգը Երեւանում

Ծառուկյան դաշինքը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին.ԲՀԿ-ում այսօր ժողով է եղել

Տրանշ 4, 5-ն ավարտին հասցնելու համար սեփական միջոցները ներգրավվող ընկերություն է պետք. ՀՅԴ

ՀՀ ծանրամարտի առաջնությունում նախատեսված էր 94 ծանրորդ, մասնակցեց 160-ը. Փաշիկ Ալավերդյան

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի ՀՀ չեմպիոն

Խոջալու. ինչպես է դա եղել. ադրբեջանցիները տղամարդավարի պարտվել չգիտեն

Կոալիցիայի ընթացքը. ամեն ինչ էլ հնարավոր է

Ասողին լսող չկա. գրում են ընթերցողները

ԵԼՔ-ն անցկացրեց պատմական լսումներ, որի մասին ԱԺ միջանցքներում միայն շշուկներով էին խոսում

«Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել

Դանդաղ գործողության իշխանություն. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Երեւանը գրավելը զառանցանք չէր. քաղաքագետը՝ Սարգսյանի մյունխենյան բացթողումների մասին

Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան նախնական պատճառը թունավորումն է

Սերժ Սարգսյանը չի կարող այս հարցին լուծում տալ․ Արագած Ախոյան

Կրթության տեսչության 12 աշխատակից ահազանգում է գործազուրկ դառնալու մասին

Ողբերգական դեպք Լոռիում. ձորն ընկած մեքենայի մոտ հայտնաբերվել է դի (լուսանկարներ)

Արտավազդ Փելեշյանը 80 տարեկան է. հոբելյանական երեկոյին ներկա է Ս. Սարգսյանը (լուսանկարներ)

«Աէրոֆլոտ օփեն»-ում Տիգրան Պետրոսյանը հարյուր տոկոսանոց արդյունք ունի