Բելառուսն Արցախ այցելած ռուս բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել

09/01/2017 schedule14:30

Արցախ այցելելու համար 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալված հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինինին Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշում է կայացվել: Այդ մասին Լապշինի հիմնադրած հայտնի զբոսաշրջային «Живой журнал» կայքում գրառում է արել նրա ընկերուհին՝ որպես Եկատերինա ներկայացած մի կին՝ վկայակոչելով բլոգերից ստացած տեղեկատվությունը: «Ալեքսանդրը հայտնել է, որ մի քանի օր առաջ մեկուսարանում  ուժային կառույցների ներկայացուցիչներն իրեն իրազեկել են, որ արտահանձնման մասին որոշումն արդեն կայացված է: Որոշում է կայացվել, որ նրան Բաքու հասցնելուց հետո ուղարկելու են Իսրայել»,- գրել է Եկատերինան: Իր հերթին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր հայտարարել է, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու համար:

Ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, թե Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուց հետո, այնտեղ նա ներողություն է խնդրելու առանց Բաքվի թույլտվության Արցախ այցելելու համար եւ ներման խնդրանքով դիմելու է Իլհամ Ալիեւին, որն էլ բավարարելու է այն:

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի հանդիսացող Ալեքսանդր Լապշինը 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին այցելել է Արցախ, իսկ 2016 թվականի ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր կայքում ծաղրել Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, Լապշինը, որը հայտնի ճանապարհորդ է, իր այցելած 122 երկրների շարքում որպես անկախ պետություն հիշատակել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում): Այս կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է.

«Մի շարք երկրների քաղաքացիություն ունեցող Ալեքսանդր Լապշինը, նախապես նախնական հանցավոր համաձայնության մեջ է մտել Ադրբեջանի գրավյալ տարածքներում բնակվող հայկական զինված ուժերի հետ, կոպտորեն խախտել է «Ադրբեջանի պետական սահմանների մասին» եւ «Անձնագրի մասին» օրենքները: 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին նա Ադրբեջանի պետական սահմանները հատել է հսկիչ-անցագրային կետերից դուրս գտնվող տարածքից եւ առանց որոշակի փաստաթղթերի ներթափանցել է գրավյալ տարածքներ:

Անօրինական վարչակարգը միջազգային մակարդակով գովաբանելու նպատակով նա իրեն պատկանող «http//puerrtto.livejournal.com» կայքում իր այցելած երկրների շարքում Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեկտեղ թվարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղը՝ այն ներկայացնելով որպես անկախ պետություն: Բացի այդ, նա 2016 թվականի ապրիլի 6-ին եւ հունիսի 29-ին արած գրառումներում աջակցություն է հայտնել անջատական վարչակարգի անկախությանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պառակտող կոչեր հնչեցրել»: Դրա համար ռուս բլոգերին 5-7 տարվա ազատազրկում է սպառնում:

Սա առաջին դեպքն է, որ Ադրբեջանը փորձում է այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձի քրեական պատասխանատվության ենթարկել Արցախ այցելելու եւ հայկական երկրորդ պետության վերաբերյալ իր կարծիքը հայտնելու համար: Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից՝ Լապշինի նկատմամբ քրեական հետապնդման նպատակն է կանխել օտարերկրացիների այցերն Արցախ: Ըստ այդ հրապարակումների՝ Լապշինի հետապնդումը պետք է դաս լինի մյուսների համար:

Սակայն տարակուսանքների տեղիք է տալիս այն փաստը, որ Արցախ այցելած մոտ 500 արտասահմանցի  հասարակական, քաղաքական, մշակութային եւ այլ հայտնի գործիչներից որպես թիրախ, այսպես ասած՝ թույլ օղակ, ընտրվել է հենց Լապշինը: Այդ առումով որոշակի մտորումների տեղիք է տալիս այն փաստը, որ հայտնի ռուս բլոգերին ձերբակալել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նոյեմբերի 28-ին Ադրբեջան կատարած այցից օրեր անց: Ինչպես հայտնի է, Լուկաշենկոն Իլհամ Ալիեւի հետ Բաքվում ստորագրած համատեղ հռչակագրով իր երկրի աջակցությունն էր հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Տպել
3963 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա