«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցը փորձել է մարիխուանա եւ բուպրենորֆին վաճառել կալանավորներին

09/01/2017 schedule17:00

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից այսօր տեղեկացրել են, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ազատ Մ.-ի մոտ խոշոր չափերի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռեւս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց եւ զգալի չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Այնուհետեւ, նշված թմրամիջոցներն աշխատավայրում իրացնելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է «Արմավիր» ՔԿՀ:

Թմրամիջոցների մի մասը, այդ թվում` 46,5 գրամ «մարիխուանա»-ն եւ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է նույն օրը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ազատ Մ.-ի անձնական խուզարկության ժամանակ: Վերջինս դրանք թաքցրել էր ծխախոտի տուփերում: «Մարիխուանա» թմրամիջոցի մնացած` 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:

Ազատազրկման ձեւով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ազատ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Ազատ Մ.-ն կալանավորվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

272 դիտում

Աշխարհի ամենաշքեղ 10 զբոսանավերը (ֆոտոշարք)

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը Instagram-ի գրառման համար տուգանվել է 50 հազար դոլարով

Իրաքի բանակը Մոսուլի արևմտյան հատվածում սկսել է հարձակումը ԻՊ-ի դիրքերի վրա

Ով շինել է, թող առնի. Դիլիջանի ուսումնական կենտրոնի օտարման արդար տարբերակ

19-ամյա երիտասարդն ապտակել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մանուել Վալսին (տեսանյութ)

Համագործակցության վերջնական ձեւաչափը՝ առաջիկայում

«Մացոյի» գլխավորած «դատարանը» ոչ մի աղերս չունի օրենքի և իրավունքի հետ. ՀԽ

Այո, օդանավում տեսել եմ. Ն. Նազարյանը՝ Քոչարյանի հետ հանդիպման եւ նախարարի պաշտոնի մասին

Արմեն Աշոտյանի արձագանքը Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը

ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ է հրավիրել

Ով է գրել Ծառուկյանի հայտարարությունը, եւ որտեղ է այն գրվել` Երեւանո՞ւմ, թե՞ Մոսկվայում

Սիրիան Իրանի շնորհիվ բջջային նոր օպերատոր կունենա

Ահաբեկչություն Բաղդադում. կան զոհեր ու վիրավորներ

Թրամփի հայտարարությունը չի անհանգստացրել Իրանի նախագահին

Չախկալ, խոշոր աչքեր, նոսր մազեր. վկան ճանաչել է Գաստիկին, հետո՝ փոշմանել. Լուսանկարներ

Հրապարակում Kempinski հյուրանոց չբացվեց. Էռնեկյանի գործերն այդքան էլ լավ չեն

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են

Ոչ մի երաշխիք չունենք, որ Լուկաշենկոն կկասեցնի Լապշինի արտահանձնումը. Վազգեն Մանուկյան

«Համախմբումը» 2 այլ կուսակցության հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել

Հայաստանի ազգային պատկերասրահում եւ մասնաճյուղերում 2016 թ. կազմակերպվել է 61 միջոցառում