Սուրիկ Խաչատրյանին չեզոքացնելու խնդիր չկա, նա կմնա ՀՀԿ-ում. Վահե Հակոբյան

09/01/2017 schedule18:37

Նախօրեին հայտնի դարձավ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլեւս ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ չէ, խորհրդի նախագահի միաձայն քվեարկությամբ նրան փոխարինել է գործող մարզպետ Վահե Հակոբյանը:  

Սուրիկ Խաչատրյանի հեռացումը խորհրդի նախագահի պաշտոնից, իհարկե պատճառաբանվեց նրա առողջական խնդիրներով, Խաչատրյանն էլ լրատվամիջոցներից մեկին ասաց, որ հանքարդյունաբերությամբ է զբաղվելու: Սակայն հաշվի առնելով, որ ընդամենն ամիսներ անց խորհրդարանական ընտրություններ են սպասվում (իսկ Խաչատրյանը միշտ իր դերակատարությունն ունեցել է ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու գործում), կարծիքներ են շրջանառվում, որ Խաչատրյանն այսպիսով ամբողջությամբ չեզոքացվեց քաղաքականությունից:

Սուրիկ Խաչատրյանի հետ զրուցել եւ այս կապակցությամբ նրա մեկնաբանությունը ստանալ մեզ չհաջողվեց: Փոխարենը զրուցեցինք Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ.

- Պարոն Հակոբյան, տոնական օրերին Կապանում տարածքային կազմակերպության խորհրդի նիստ եք անցկացրել, որի ընթացքում Սուրիկ Խաչատրյանի փոխարեն դուք եք ընտրվել խորհրդի նախագահ: Արդյո՞ք ճիշտ են այն կարծիքները, որ ՀՀԿ-ի կողմից փորձ է արվում չեզոքացնել Սուրիկ Խաչատրյանին:

- Ո՞վ է նման բան ասում: Ես նման բան չեմ լսել ընդհանրապես, Սուրիկ Խաչատրյանը, ինչքան ես տեղյակ եմ, հրաժարական է տվել համաձայն իր առողջական վիճակի ու, ինձ թվում է, այդտեղ այլ հարցերն ավելորդ են:

- Իսկ նա կշարունակի՞ մնալ ՀՀԿ անդամ:

- Իհարկե մնում է, իհարկե մնում է ՀՀԿ անդամ:

- Առաջիկա ընտրություններում մեծ դեր է ունենալու խորհրդի նախագահը...

- Բնական է, պետք է ունենա կարեւոր դեր:

- Ի՞նչպես եք պատկերացնում այդ աշխատանքի իրականացումը, Սուրիկ Խաչատրյանին դա, կարծես թե, հաջողվում էր իր լծակների միջոցով:

- Ո՞նց պետք է պատկերացնեմ, որպես կուսակցության անդամ, որպես տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ համոզված եմ, որ ամեն ինչ անելու ենք, որ ՀՀԿ-ն մեր մարզում հաղթի առաջիկա ընտրություններում: Դա է իմ առջեւ դրված խնդիրը:

- Դուք պատասխանատվությունը վերցրե՞լ եք:

- Իսկ տրամաբանությունն ի՞նչ է ասում...

Տպել
5918 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն