Միհրան Հարությունյանը հստակ չգիտի՝ երբ կվերադառնա մարզումներին. վերականգնումը երկար կտեւի

09/01/2017 schedule18:45

Ռիո 2016-ում արծաթե մեդալ ստացած 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից: Ինչպես հայտնի է նա ուսի վիրահատության է ենթարկվել 2016 թ. հոկտեմբերին: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ վերականգնողական փուլը դեռ երկար կտեւի:

«Վնասվածքիս հետ կապված իրավիճակը շատ բարդ է, շատ ավելի բարդ, քան պատկերացնում էի: Դեռ մոտ 7 ամիս կշարունակեմ վերականգնվել, որից հետո կսկսեմ մարզվել: Չեմ շտապելու, քանի որ շատ բարդ վնասվածք էր, որն ինձ շատ է տանջում, վերականգնողական փուլը շատ բարդ է: Պետք է համբերել, ուժ հավաքել, անցնել այս ճանապարհը եւ առաջ շարժվել. վերադառնալ մարզումներին, լավ մարզավիճակ հավաքել: Եթե որոշեմ մրցումների մասնակցել, ապա պետք է ավելի ուժեղ լինեմ, քան հիմա, քանի որ ես ինքս ինձ էլ հետաքրքիր չեմ լինի, եթե մնամ նույնը, ինչ հիմա եմ»,- ասաց նա:

Այս շրջանում Հարությունյանը թեթեւ ֆիզիկական վարժություններ է կատարում, որոնք ցուցված են բժշկի կողմից եւ վերականգնողական փուլի մաս են կազմում: Մինչեւ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը, նա 2 տարուց ավելի մարզվել ու մրցել է այս վնասվածքով, վիրահատության չի գնացել, քանի որ գիտեր, որ վերականգնումը երկար ժամանակ է խլելու, եւ գուցե չհասցնի մասնակցել Ռիո 2016-ին: Այժմ գիտակցում է, որ չպետք է շտապի, պետք է համբերությամբ զինվի, քանի որ ցանկացած պատահականություն կարող է ավելի լուրջ հետեւանքների հանգեցնել:

«Մրցումների մասնակցե՞մ 2017-ին: Ամեն ինչ հնարավոր է, չգիտեմ: Առաջին հերթին պետք է ճիշտ վերականգնվեմ, որովհետեւ շտապելու դեպքում հնարավոր է՝ վնասվածքն ավելի բարդանա»,- ասաց նա:

Միաժամանակ մարզիկը փորձում է առաջ տանել Արցախում հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոց բացելու գաղափարը: Նա նշում է, որ լուրջ է տրամադրված եւ ուրախ կլինի այդ հարցում աջակցություն ստանալ:

«Ինչպես ասել եմ, պատրաստվում եմ դպրոց բացել: Ուրախությամբ կընդունեմ ցանկացած օգնություն: Կլինի mihran.com կայքը, որից կարելի է տեղեկանալ աշխատանքների մասին: Նաեւ առցանց խանութ կլինի, որից կարելի է «Maestro Mihran» գրությամբ իրեր գնել, եւ այդ ողջ գումարը կուղղվի դպրոցի կառուցմանը»,- ասաց նա:

Վերջերս Ըմբշամարտի համաշխարհային միությունը հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը, որում Միհրան Հարությունյանն իր քաշային կարգում 2-րդն է: Նա 1-ին հորիզոնականը զիջում է սերբ Դավոր Շտեֆանեկին, որինեւ Օլիմպիական խաղերի եզրափակչում պարտվեց կողմնակալ մրցավարության արդյունքում: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշայինների աղյուսակը:

Տպել
1060 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել