Գալդ բարի նոր տարի. Խաղաղության սպասումով

Արեւելյան կենդանակերպի համաձայն՝ 2017 թվականը կարմիր աքաղաղի տարի է. 2016-ի խորհրդանիշ արտիստիկ, էքսցենտրիկ, խորամանկ եւ քմահաճ հրե կապիկին փոխարինելու է գալիս խաղաղասեր, պրագմատիկ, միեւնույն ժամանակ խաբեություն եւ վախկոտություն չհանդուրժող կարմիր աքաղաղը: 

2017 թվականին չի սպասվում երկնային մանանա՝ պետք չէ սպասել հրաշքների, նպատակներին կարելի է հասնել բացառապես աշխատանքի, ազնվության, անկեղծության շնորհիվ: Արեւելքում «կարմիր» մակդիրը համարժեք է «հրե» բնորոշմանը, այնպես որ 2017 թվականը կարելի է համարել «կարմիր հրե աքաղաղի» տարի՝ սրանից բխող բոլոր «հետեւանքներով»: Իմպուլսիվ, էմոցիոնալ, շուտ բռնկվող, անկայուն, միեւնույն ժամանակ՝ չափազանց կարգապահ, պատասխանատու, շռայլ՝ այսպիսի բազմաբեւեռ բնորոշումներ ունի «հրե կարմիր աքաղաղը»: Կարելի է բազմաթիվ ապացույցներ բերել, որ տարվա խորհրդանիշները մեծամասամբ, հատկապես մարզական առումով, բավական ճիշտ են բնութագրում տարին:

Անցյալ տարի անակնկալների, որոշակի առումով՝ բախտի, հաջողության շնորհիվ նպատակներին հասնելու սիրահար հրե կապիկը գրեթե ամբողջապես արդարացրեց սպասելիքները ու հատկապես հայկական սպորտի մասով. ինչպես եւ ակնկալվում էր, 20 տարի անց կրկին ունեցանք Օլիմպիական չեմպիոն: Հիշեցնեմ, որ պատմության ընթացքում ԽՍՀՄ-ի կազմում 12 հայաստանցի մարզիկներ են նվաճել Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը, ու նրանցից ուղիղ կեսը՝ 6-ը, հաջողության են հասել հենց կապիկի տարում. 1956-ին Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումն են նվաճել մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը, հնգամարտիկ Իգոր Նովիկովը, 1992-ին՝ ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ըմբիշ Մնացական Իսկանդարյանը: Անկախ Հայաստանի պատմության 2 Օլիմպիական չեմպիոններից ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անցյալ տարի համալրեց այս շարքը:  

2017 թվականը, ինչպես բոլոր կենտ տարեթվերը, մարզական առումով հանգիստ տարի է. չեն անցկացվելու համաշխարհային նշանակություն ունեցող մարզական տոնահանդեսներ՝ Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններ: Այս տարին, կարելի է ասել, «քարեր նետելու» ժամանակահատված է՝ նախապատրաստվելու, մեծ մրցաշարերի համար վարկանիշներ ձեռք բերելու տարի է: Ընդ որում, կարմիր աքաղաղը «ազնվական» թռչուն է՝ չի սիրում խաբեություն, մեծախոսություն, սուտ, կեղծիք՝ ինչով «հարուստ» է հայկական սպորտը: Հաջողության հասնելու համար չի կարող բավարար լինել միայն ծածուկ, կուլիսային աշխատանքը՝ անհրաժեշտ են իրապես ազնիվ եւ անկեղծ գործողություններ:

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման 2013-2017 թվականների ծրագրի», այս տարի Հայաստանի համար մարզական առումով առաջնային են համարվում փետրվարին Բոսնիա Հերցեգովինայում կայանալիք ձմեռային պատանեկան Օլիմպիական փառատոնը, հուլիսին Հունգարիայի Գյոռ քաղաքում նախատեսված ամառային պատանեկան Օլիմպիական փառատոնը եւ սեպտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնյան միջազգային խաղերը:

Տարբեր մարզաձեւերից տարվա ընթացքում կայանալիք աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, բնականաբար, կտեսնենք հայաստանցի մարզիկներ, բայց առաջիկա առնվազն 2 ամիսների ընթացքում հայ մարզասերները բոլոր մեծ ու փոքր մրցաշարերին հետեւելու են դիտորդի կարգավիճակով. ձմեռային մարզաձեւերից անցկացվելու են աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, «Գրան պրիներ», աշխարհի գավաթի փուլեր, իսկ մենք այս մրցաշարերում մասնակիցներ չունենք, բացառությամբ թերեւս գեղասահքի: 

2017 թվականին շատ ավելի կարեւոր իրադարձություններ են սպասվում համաշխարհային սպորտում, որոնք թեեւ առերեւույթ ուղիղ կապ չունեն հայկական սպորտի հետ, բայց շատ ու շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ: Խոսքը ռուսական դոպինգային սկանդալի եւ նրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին է:

Ռուսաստանն արդեն զրկվել է իր տարածքում առաջիկա ամիսների ընթացքում նախատեսված բոլոր մեծ մրցաշարերից, բացահայտ խոսվում է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերից Ռուսաստանին զրկելու մասին, օրակարգում է 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերից Ռուսաստանին զրկելու, ինչպես նաեւ ֆուտբոլի 2018 թվականի Աշխարհի առաջնությունը Ռուսաստանից ետ վերցնելու հարցերը: Անկեղծության եւ ազնվության, իրերը իրենց անունով բարձրաձայնելու սիրահար կարմիր աքաղաղը, միգուցե վերջնական պատասխաններ կտա արդեն 2 տարի ձգվող մարզական այս թնջուկին, եւ մարզաշխարհը կրկին կխաղաղվի:

Տպել
774 դիտում

Պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմին

Դասադուլ՝ Աշտարակում. ծնողների վճռականությունը դպրոց էր բերել պաշտոնյաներին ու մարզպետին

Երեկ Երեւանում տեղի ունեցած միջադեպի գործով երեք անձ է բերման ենթարկվել

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով ընթերական անհետացել է

ՀՀ զինուժը զորավարժություններ է անցկացրել «Սմերչ» համակարգերի մարտական կրակով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է գերատեսչությունների նորանշանակ ղեկավարներին

Թույլ գնաճային ազդեցություններ. ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6%

Լոնդոնի մետրոյում տեղի է ունեցել փոքր հզորության պայթյուն

Կիպրոսում վստահեցնում են՝ հայերենը Կիպրոսի պատմության եւ մշակույթի անբաժանելի մասն է

Էրդողանը սպառնում է քրդերին. «Մենք կարող ենք գալ հանկարծակի՝ գիշերը»

Բանակից խուսափած եւ արտերկիր մեկնածները կարող են վճարել 1.8 մլն դրամ եւ վերցնել զինգրքույկ

Արտաշատում ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Կարեն Բենիամինյանը

«Կամրջելով պատմությունները». հայ եւ թուրք երիտասարդ լուսանկարիչների նոր համատեղ աշխատանքը

«Հայաստան- Իրաք հարաբերությունների դաշտը խիստ փոխշահավետ է». Դավիթ Լոքյան

«Մի գնա»-ից հետո շքեղ առանձնատուն ու ամենագնաց նվեր չեմ ստացել.համաշխարհային հիթի հեղինակ

Թագը վերադարձրել են Միսս Արմենիայի կազմակերպիչները.«Արտյոմսը» հակարդաձում է հասարակությանը

1.62 միլիարդ դրամով վերակառուցված Մեղրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժինը փակվե՞լ է

Փայլանն աջակցություն է հայտնել «Ջումհուրիյեթ»-ի դատավարությունով անցնող թուրք լրագրողներին

Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ ապրանքներ. Իրանի գյուղնախարար

Շարմազանովը Սերգեեւի հետ քննարկել է ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները