Մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանը՝ կարիերան ավարտելու, անձնական կյանքի եւ ծրագրերի մասին

10/01/2017 schedule14:44

Մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանի համար 2016 թվականը նշանավորվել է մարզական կարեւոր հաջողությամբ: Նա դարձել է առաջին կին մարմնամարզիկը, որը երբեւէ Հայաստանը ներկայացրել է Օլիմպիական խաղերում: Թեպետ եզրափակիչ դուրս չի եկել, սակայն ներկայացրել է իր հորինած էլեմենտը, որը ստացել է «Գեբեշյան» անվանումը: Անցած տարում կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել նաեւ նրա անձնական կյանքում. մարզուհին նշանադրվել է իր սիրելիի՝ Դուեյնի հետ եւ պատրաստվում է ամուսնանալ: Օլիմպիական խաղերից հետո նա ավարտել է մարզական կարիերան, սկսել է զբաղվել մարզչությամբ, ինչպես նաեւ շարունակում է աշխատել հիվանդանոցում որպես վիրաբույժի օգնական: Armtimes.com-ի հետ զրույցում Հուրին պատմել է՝ ինչով է զբաղվել Ռիո 2016-ից հետո եւ ինչ ապագա ծրագրեր ունի:

- Հուրի, կառանձնացնեք 2016 թվականի Ձեր կարեւորագույն ձեռքբերումները:

- Անցած տարվա իմ կարեւորագույն ձեռքբերումն Օլիմպիական խաղերին մասնակցելն էր: Դա իմ կյանքի ամենահիշարժան իրադարձություններից էր: Իմ ողջ կյանքում կհիշեմ Օլիմպիական խաղերը: Մեծ պատիվ էր իմ երկիրը ներկայացնելն ու բարձր մակարդակով հանդես գալը: Մյուս մեծ իրադարձությունն իմ նշանադրությունն էր փեսացուիս՝ Դուեյնի հետ: Պատրաստվում ենք ամուսնանալ 2017 թվականի վերջին: Ինչ վերաբերում է մարզական կարիերայիս, այն ավարտված է: Ռիո 2016-ն իմ կարիերայի վերջն էր, եւ իմ սիրելի մարզաձեւին հրաժեշտ տալու ավելի լավ եղանակի մասին չէի էլ կարող երազել:

- Ինչո՞վ եք զբաղվել Օլիմպիական խաղերից հետո:

- Շարունակել եմ աշխատանքս հիվանդանոցում: Աշխատում եմ որպես մանկաբարձական վիրահատություններ կատարող վիրաբույժի օգնական: Նաեւ սկսել եմ մարզչությամբ զբաղվել: Զուգահեռաբար շարունակում եմ քարոզել Հայաստանում կանանց մարմնամարզության մասսայականացման կարեւորությունը: Հույս ունեմ նպաստել կանանց թիմերի աճին ու զարգացմանը: Փորձում եմ գտնել ամերիկահայերի, որոնք մրցումների կմասնակցեն Հայաստանի դրոշի ներքո, ինչպես ես արեցի: Նաեւ դրամահավաք եմ կազմակերպել, որպեսզի ծախսերի հարցում օգնեմ Հայաստանի մարմնամարզուհիների: Բացի այդ, այցելել եմ Միացյալ Նահանգների մի շարք հայկական համայնքներ, հանդիպել բնակիչների հետ: Հույս ունեմ՝ կայցելեմ նաեւ Հայաստան:

- Օլիմպիական խաղերից հետո ինչպե՞ս են Ձեզ ընդունել Ձեր կոլեգիաները հիվանդանոցում եւ ի՞նչ արձագանքներ եք ստացել հայկական համայնքներից:

- Ռիո 2016-ից հետո ուշադրության կենտրոնում եմ եղել եւ դրական արձագանքներ եմ լսել: Օլիմպիական խաղերի ընթացքում ես արել էի այն, ինչը շատ եմ սիրում, եւ կարծում եմ՝ դա զգացվել է: Մարդիկ զգացին իմ սերը սպորտի նկատմամբ, եւ դրա շնորհիվ «ճանաչում» ձեռք բերեցի: Օլիմպիական խաղերի էությունը հենց սպորտի նկատմամբ սերն է, այլ ոչ թե հաղթելը կամ պարտվելը: Այնքան ուրախ եմ, որ իմ հետքը թողեցի Օլիմպիական խաղերում՝ լավ մասնակցելով ու իմ հորինած էլեմենտը՝ «Գեբեշյանը» ներկայացնելով: Սակայն ամենակարեւորն այն է, որ ես դա արեցի հայկական դրոշի ներքո: Ինձ, իմ ընտանիքի եւ հայ համայնքի համար շատ կարեւոր է, որ ես կարողացա օգնել Հայաստանին ստանալ այն ճանաչումը, որին մենք արժանի ենք: Մենք ուժեղ եւ տաղանդավոր ազգ են, եւ այն, ինչ աշխարհը հիմա տեսնում է, միայն սկիզբն է այն ամենի, ինչ մենք կարող ենք անել:

- Ռուսաստանում անցկացվող Վորոնինի գավաթի խաղարկությունում այս տարի աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացրեց 12-ամյա Աննա Գրիգորյանը: ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցաշարից առաջ նշել էր, որ այդ հարցում Ձեր դերը մեծ է. Ձեր շնորհիվ՝ ՀՀ-ում կանանց մարմնամարզության հանդեպ ուշադրությունը մեծացել է:

- Ինձ շատ է ոգեւորում հանգամանքը, որ միջազգային մրցաշարի կանանց պայքարում ներկայացուցիչ ենք ունեցել: Իմ գլխավոր նպատակը Հայաստանում կանանց մարմնամարզության մասսայականացմանն ու առաջխաղացմանը նպաստելն է: Ես հույս ունեմ, որ իմ հաջողությունը ճանապարհ կհարթի Հայաստանի մարմնամարզուհիների համար: Իրոք, հիանալի է տեսնել, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հնարավորություններ է տալիս մարմնամարզուհիներին: Կշարունակեմ քարոզել կանանց մարմնամարզությունը Հայաստանում, եւ հույս ունեմ՝ ավելի ու ավելի շատ կին ներկայացուցիչներ կտեսնեմ միջազգային մրցաշարերում:   

Տպել
1273 դիտում

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան