Կաշառք վերցնելու համար կալանավորվել է ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պաշտոնյա

10/01/2017 schedule15:00

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նյութերի հիման վրա հարուցված նոր քրեական գործը:

Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՔԾ-ից, հիշյալ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Հակոբ Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պաշտոնյային` մայոր Արտեմ Մ.-ին: Վերջինս, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը և, իբր, գործընթացն արագացնելու համար Հակոբ Ղ.-ից պահանջել 200 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով Արտեմ Մ.-ն կալանավորվել է:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ կաշառք վերցնելու պահանջը ներկայացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրու Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Տիգրան Մ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու մյուս իրավախախտումները, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ավելին, չարաշահելով Հակոբ Ղ.-ի վստահությունը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից խաբեությամբ պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել և ստացել:

Հաշվի առնելով վերոգրյալը` պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 178-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված նոր քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տպել
2056 դիտում

Արա դու ձենդ կտրի. մեղադրող դատախազը՝ Արամ Մանուկյանին.լարված իրավիճակ ծռերի գործով նիստին

Ոչնչացվել են խաղաղ ու անմեղ մարդիկ. Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Բաքուն Նախիջեւանում գրոհիչ ավիացիա է կուտակել, քաղաքացիականների հավաքագրումն է փորձարկում

ՀՀ-ՌԴ ռազմավարական համագործակցությունը՝ «բարձր վստահության քաղաքական երկխոսության» ներքո

Սերժ Սարգսյան ընդունել է Լավրովին եւ ստացել Պուտինի ջերմ ողջույնները

Որոշ մանկապարտեզներ կգործեն առանց տնօրենների. «պուլտո՞վ» են կառավարվելու

Հայ ժողովուրդը շատ ջերմ ընդունեց ինձ. Սեբուն տպավորված է հայ հանդիսատեսից

Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը. Արամ Մանուկյան

Օրենքն արդեն ընդունվել է. պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ տարկետման կլոր սեղանի մասին

Հնչեց Հայկ Մելիքյանի վիրտուոզ նվագը Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Մոսկվան շատ լավատես չէ ԼՂ հակամարտության արագ կարգավորման հարցում. Լավրով

ՀՀ-ն ոչնչացնելու է 140 միավոր զինտեխնիկա. Գերմանիան ՆԱՏՕ-ի միջոցով 1.3 մլն եվրո կհատկացնի

Վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. Սուրենյան

ԱԺ-ի դիմաց կայանված մեքենան բռնկվել է վառելիքի արտահոսքի պատճառով. ԱԻՆ

Իմ որդին 15 տարեկան է, պաշտոն էլ չի ստացել. Կորյուն Նահապետյան

Լեւոն Արոնյանի կինը վարչապետին օգնելու է օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում

3 տարի արտերկրից անօրինական ներմուծել են բջջային հեռախոսներ, պլանշետներ ու իրացրել դրանք

Պայթյուն՝ Բաղրամյան պողոտայում. տեսանյութ. Araratnews

Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել. Արկադի Փելեշյան

Վանաձորի ավագանին արտահերթ նիստում հաստատեց Արկադի Փելեշյանի նշանակումը. լուսանկարներ