«Շնորհավոր ձեր Նոր տարին». Վարդան Պետրոսյանի արձագանքն իր շուրջ բարձրացված աղմուկին

10/01/2017 schedule15:25

«Մարտիկ» հաղորդաշարի տոնական թողարկման շրջանակներում դերասան Վարդան Պետրոսյանի կողմից թուրքերենով արտահայտված խոսքը հակասությունների ու վեճերի առիթ է տվել համացանցում: Երկու օր է մարդիկ քննարկում են՝ Պետրոսյանն իր խոսքով բարձրացրել է հայ զինվորների ոգի՞ն, թե՞ թիթիզություն ու ծաղրածուություն արել:

Ադրբեջանական կողմում գտնվող զինվորներին թուրքերենով ուղղված նրա անհոդաբաշխ մտքերը ոմանք նույնիսկ գնահատել են որպես երկու ազգերի իրար դեմ կանգնած զինվորների մեջ կռիվ հրահրելու, հայհոյանքով հերոսանալու փորձ:

Փորձեցինք զրուցել Պետրոսյանի հետ, ստանալ նրա արձագանքն իր անվան շուրջ բարձրացած այս հերթական աղմուկի կապակցությամբ: Պետրոսյանը, որ 2013-ին Կոտայքի մարզում իր մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո դեռ իր պատիժն է կրում՝ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ դեռ խոսելու ժամանակը չի:

«Շնորհավոր ձեր Նոր տարին, Սուրբ ծնունդը եւ լավագույն մաղթանքներս»,- իրավիճակի հետ կապված մեկնաբանություն ստանալու մեր համառ պնդումներին ի պատասխան ասաց նա:

Վթարի գործով Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը «Մարտիկ» հաղորդաշարում դերասանի արտահայտած մտքերի շուրջ ստեղծված աղմուկը բնորոշեց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի խոսքերով.

«Թետչերն ասել է, որ եթե նույնիսկ հայտնվի այնպիսի տաղանդավոր անձնավորություն, ով կարողանա ջրի վրայով քայլել, միշտ կհայտնվի այնպիսի անտաղանդ մի անձնավորություն, ով կհայտնի, թե այդ մարդը չի կարողանում լողալ, դրա համար է ջրի վրայով է ման գալիս: Ասվածն ի՞նչ է ուսուցանում, որ ամենաիդեալական իրավիճակում միշտ կգտնվի մարդ, որ կփորձի փնովել: Չկա մի հասարակարգ, որ մեկի գործունեությունը միանշանակ ընդունվի: Մեր հասարակությունը միշտ փնտրում է իդեալներ, իդեալներ չեն լինում հասարակության մեջ»,- ասաց նա:

Ի դեպ, Վարդան Պետրոսյանն արդեն վերադարձել է Ղարաբաղից, որտեղ ավարտվել են նրա մասնակցությամբ «Կյանք ու կռիվ-2» ֆիլմի նկարահանումները: Դերասանն արդեն այլ ֆիլմերում նկարվելու առաջարկներ ունի:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Վարդան Պետրոսյանը 2015 թվականի հունվարին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման: Պատժի 1/3-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում փակ ռեժիմով կրելուց հետո նա տեղափոխվեց բաց ռեժիմ, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից նա կարող է դուրս գալ ՔԿՀ-ից, գնալ աշխատանքի եւ մինչեւ 20:00-ն կրկին ներկայանալ այնտեղ: Վարդան Պետրոսյանն աշխատում է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում:

 

Տպել
4639 դիտում

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի