Բոսնիա Հերցեգովինայի սերբերը ցանկանում են անկախանալ եւ պատրաստվում են հանրաքվեի

10/01/2017 schedule15:30

Բոսնիա Հերցոգովինայի մաս կազմող Սերբական Հանրապետությունը, որին 1995 թվականին կնքված հայտնի Դեյթոնյան համաձայնագրով պարտադրվել է դաշնային պետություն ստեղծել բոսնիացի մահմեդականների ու խորվաթների հետ, ցանկանում է անկախանալ կամ վերամիավորվել Սերբիայի հետ: Հունվարի 9-ին Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայում մեծ շուքով նշվել է 1992 թվականին ընդունված անկախության հռչակագրի ընդունման 25-րդ տարեդարձը, որին մասնակցել է նաեւ Համայն Սերբիայի պատրիարք Իրինեյն ու Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Մայրաքաղաքի փողոցներով շքերթով անցել են բոսնիական պատերազմի վետերանները:

Սակայն միջոցառման սենսացիան եղել է Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի ելույթը, որի ժամանակ նա առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է Բոսնիա Հերցեգովինայի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու կամ Սերբիայի հետ միավորվելու մասին: «Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի բոլորին ցույց տանք, որ մենք միասնական ենք: Մեզ միավորում է Սերբական Հանրապետություն կոչվող գաղափարը: Այս տարածքում բնակվող սերբերը գիտեն, որ իրենք ազատություն չեն ունենա, եթե չունենան սեփական պետություն: Առանց մեր ազատության այս տարածաշրջանում երբեք խաղաղություն չի լինի: Բոսնիա Հերցեգովինան որպես պետություն ապագա չունի եւ  դրա մեջ մտնող կազմավորումները՝ Սերբական Հանրապետությունն ու Խորվաթա-մահմեդական դաշնությունը ավելի լավ է սիրով բաժանվեն միմյանցից»,- ասել է Դոդիկը:

Վերջինս հայտարարել է, որ մտադիր է մինչեւ այս տարվա կեսը Սերբական Հանրապետության տարածքում Բոսնիա Հերցեգովինայի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն հռչակելու շուրջ հանրաքվե անցկացնել: «Հանրաքվեն սերբերի անօտարելի իրավունքն է»,- հայտարարել է Դոդիկը՝ խոստանալով նախապատրաստական աշխատանքներ սկսել դրա անցկացման համար: Նա գտնում է, որ Սերբական Հանրապետությունը, Կոսովոյի սերբաբնակ հյուսիսային տարածքները եւ Չեռնոգորիան ապագայում պետք է վերամիավորվեն Սերբիայի հետ:

Բոսնիա Հերցեգովինայի մոտ 3.5 միլիոն բնակչության մոտ 31 տոկոսը սերբեր են, որոնք միավորումը զբաղեցնում է երկրի տարածքի գրեթե կեսը: Սերբերը տեղի բնիկներն են, սակայն դարավոր թուրքական գերիշխանության ընթացքում նրանց թիվն աստիճանաբար նվազել է եւ տարածաշրջան են ներթափանցել մահմեդականները՝ դառնալով մեծամասնություն: Ներկայումս Բոսնիա Հերցեգովինայի 50 տոկոսը կազմում են բոսնիացի մահմեդականները, 15.2 տոկոսը խորվաթներ են:

Բոսնիացի մահմեդականների առաջնորդ Բաքիր Իզեթբեգովիչը կարգադրել է հետաքննություն սկսել, իր իսկ բնորոշմամբ, հակասահմանադրական միջոցառման եւ բոսնիական պատերազմի վետերանների շքերթի փաստի առթիվ: Իր հերթին, Բոսնիա Հերցեգովինայի Սահմանադրական դատարանը նման շքերթի անցկացումն անօրինական է ճանաչել: Բոսնիացի մահմեդականներն ու խորվաթները Դոդիկին արդեն մեղադրում են միջէթնիկական նոր բախում հրահրելու եւ դաշնային պետությունը քայքայելու փորձերի մեջ եւ խոսում են Հյուսիսատլանտյան դաշինքի միջամտության անհրաժեշտության մասին: Հենց վերջինիս միջամտությունն էր, որ բոսնիացի սերբերին ստիպեց հրաժարվել դաշնային պետություն ստեղծել մահմեդականների ու խորվաթների հետ:

Տպել
2871 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան