Վարդան Պետրոսյանի աղմկահարույց տեսարանն առաջնագծում չի նկարվել, այն բեմադրված է. ռեժիսոր

10/01/2017 schedule16:59

«Մարտիկ» հաղորաշարի տոնական թողարկման շուրջ բարձրացած աղմուկից հետո ռեժիսոր Արման Վարդանյանը հանդես է եկել «պարզաբանմամբ»՝ վստահեցնելով. «Վարդան Պետրոսյանի աղմկահարույց տեսարանը առաջնագծում չի նկարվել, հատկապես «ղարաբաղա-ադրբեջանական», այն բեմադրված է:

Ստորեւ ներկայացնում ենք Վարդանյանի պարզաբանումը. «Մարտիկ հաղորդաշարի տոնական-հատուկ թողարկումից հետո՝ սկսվեց բուռն քննարկում, որ դերասան Վարդան Պետրոսյանը «ադրբեջաներեն «ակցենտով» անհասկանալի իդիոմետրիկ արտահայտություններով հայհոյել է հակառակորդին», որով իբր վտանգել է «դիտակետում կանգնած» զինվորներին:

Պաշտոնապես հայտարարում եմ Վարդան Պետրոսյանի աղմկահարույց տեսարանը առաջնագծում չի նկարվել, հատկապես «ղարաբաղա-ադրբեջանական»: 

Մարտիկ հաղորդաշարը արդեն 23 տարի է եթերում է, հաղորդման ղեկավարն է ՀՀ վաստակավոր և ռազմական լրագրող, ԶՈՒ պահեստազորի գնդապետ՝ Ս. Շահսուվարյանը: Ստեղծագործական կազմում են՝ երկրում եզակի, ռազմական լրագրության և օպերատորության վարպետներ:
Ո՛չ զորամասի հրամանատարությունը, ո՛չ էլ «Մարտիկի» ստեղծագործական խումբը, չէր իրականացնի այնպիսի գործողություններ, որը կարող էր վնասել զինվորների անվտանգությանը: Հաղորդման միայն այդ տեսարանն է բեմադրված, կրկնում եմ ո՛չ դիրքերում, մնացածը դոկումենտալ է: 
Շնորհակալ ենք բոլոր լրատվամիջոցներին, հաղորդումը տարածելու համար, դուք նպաստեցիք, որ այն լայն տարածում գտնի, չնայած որ Հանրային Հեռուստատեսությունը «շատ լավ»՝ ամենավարկանիշային ժամին էր եթեր հեռարձակել, այսինքն՝ առավոտյան 9:20-ին, և դրանով պայմանավորված՝ հաղորդում դարձավ Հ1-ի տոնական եթերի ամենադիտված նյութը ու էքսկլյուզիվ լինելու պատճառով էլ, չունեցավ կրկնություն:
Անկեղծ Շնորհակալ ենք Վարդան Պետրոսյանին, ում մեծ դժվարությամբ կարողացանք համոզել, որ մասնակցի ամանորյա այս կատակին:
Շնորհակալ ենք նաև Վարուժան Օլքինյանին, ով նկարահանումից առաջ մեզ զգուշացրեց «Տղերք ձեզ կփակեն, ես նման ամանորյա տեքստ կարդացի 90-ականներին «Հայլուրը» փակեցին», բայց մենք առարկեցինք, «հիմա 90-ականները չէ»:

Իսկ հաղորդման նկարահանումների մասին ուզում ենք նշել, որ այն ամբողջությամբ նկարվել է Non-Stop, առանց մեկից ավելի դուբլի: Հատկապես Վարդան Պետրոսյանի տեսարանը, որի երկրորդ դուբլ նկարելը՝ մեզ և Վարդանի համար, պարզապես վիրավորական կլիներ:
Շնորհակալություն բոլորին, անգամ նրանց ովքեր վատաբանեցին, ձեր քննադատությունը ինձ համար անակնկալ չէր, քանի որ ես կանխատեսել էի, թե ինչ որակի հաղորդում կստանանք և ինչ գնահատականներ կհնչեն»,- մասնավորապես, գրել է ռեժիսորը:

Նկատենք, որ նրա հայտարարությունը եւս միանշանակ չի ընկալվել, ինչպես որ Վարդան Պետրոսյանի դրվագը: Շատերն արդեն կասկածներ են հայտնում, որ այդ հատվածը չէր կարող բեմադրված լիներ:  

Հիշեցնենք, որ «Մարտիկ» հաղորդաշարի ընթացքում Վարդան Պետրոսյանի հայհոյանքներով ողողված խոսքը՝ ուղղված հակառակորդի զինվորներին ոչ միանշանակ էր ընդունվել: Ոմանք այն գնահատել էին որպես զինվորների մարտական ոգին բարձրացնող ելույթ, ուրիշները՝ որպես մեր եւ հակառակորդի մեջ կռիվ հրահրելուն միտված միտք: Պետրոսյանը մեր զրույցում չցանկացավ անդրադառնալ արձագանքներին:

Տպել
3440 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են