Գյումրու դպրոցներում ցածր ջերմաստիճան է եւ բացակայություն

Գյումրու «Անի» թաղամասի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 դպրոցի միջանցքում ջերմաչափը +6 է ցույց տալիս: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկի ծնողը:

«Շենքում շատ ցուրտ է: Երեխեքս էնտեղ են սովորում: Աղջիկս ասում է` միջանցքում +6 էր, իսկ ֆիզկուլտ դահլիճում ավելի ցածր: Վերարկուով են նստել դասերին, իսկ դասարանի կեսն էլ բացակա է եղել: Երեւի գիշերը չեն վառում, կամ դեռ լրիվ չի հասցրել տաքանալ, բետոն է Անի թաղամասի դպրոցը»,- ասում է ծնողը:

Նալբանդյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը Armtimes.com-ին պարզաբանեց, որ ջերմաստիճանը ցածր է, քանի որ երկար ժամանակ չի ջեռուցվել դպրոցի շենքը: Կառույցում առկա է կենտրոնացված ջեռուցման համակարգ: «Դե, նոր ենք դասի գալիս, այ քեզ բան, բա ցուրտ կլինի: Ու՞մ տունն է հիմա տաք, որ էս դպրոցի մեծ շենքը տաք լինի»,- ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Արմինե Գրիգորյանը չպատասխանեց այն հարցերին, թե դպրոցում այժմ որքան է ջերմաստիճանը կամ իսկապե՞ս երեխաները դասաժամերին վերակուներով են նստում. «Ես ժամանակ չունեմ, ժողովի եմ, ցտեսություն»:

Armtimes.com-ը Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ փորձեց ճշտել մարզպետարանի կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Կարապետյանից: Վերջինս տեղեկացրեց, որ բացակայություններ կան: «Որոշակի բացակայություններ կան: Մարզի յուրաքանչյուր դպրոցում 8-10 տոկոս բացակայություն կա»,- ասաց վարչության պատասխանատուն:

Մեր հարցին` դասասենյակներում ջերմաստիճանը որքա՞ն է, Կարապետյանը մի փոքր դադարից հետո նշեց. «17-18 աստիճանից չի իջնում»: Իսկ մեզ հասած դժգոհությունների վերաբերյալ ասաց. «Էդ ո՞վ է ասում, մենք նման ցածր ջերմաստիճանով դպրոցներ չունենք, գնացեք, տեսեք»: Կարապետյանը վստահեցրեց՝ դասաժամերը կրճատելու անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք, որ 3-րդից մինչեւ 12-րդ դասարանի աշակերտների դասերը վերսկսվել են հունվարի 9-ից: ՀՀ ԿԳ նախարարությունը շրջաբերական է ուղարկել բոլոր մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10:00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով:

Տպել
3636 դիտում

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»