Ռուբիկ Հակոբյանի եւ Վահե Մակարյանի գործով լրագրողներ են հարցաքննվել

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վարույթում քննվող քրեական գործի շրջանակում մի քանի լրագրող է հարցաքննվել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը:

«Իմ մասնակցությամբ երկու հարցաքննություն է եղել, մեկ անգամ էլ կանչեցին առաջին հարցաքննությունից հետո եւ հավելյալ հարցեր տրվեցին: Քննիչի մոտ հավելյալ հարցեր էին առաջացել, դրանց պատասխանեցի: Միայն տեղյակ եմ, որ ինձանից բացի եւս այլ լրագրողների են հրավիրվել հարցաքննության, իսկ թե ո՞ւմ են հրավիրել, ովքե՞ր են գնացել եւ այլն, դա չգիտեմ: Որքանով տեղյակ եմ հրավիրել են այն լրագրողներին, որոնք միջադեպի օրն այդ տարածքում եղել են»,- ասաց լրագրողը: Հարցին՝ պատգամավորի եւ իր միջեւ առերեսում չի՞ եղել, նա պատասխանեց, որ առերեսման մասին իրեն որեւէ բան չեն ասել եւ տեղյակ էլ չի՝ առերեսում կլինի, թե՝ ոչ: «Դա արդեն երեւի քննիչի որոշելիքն է: Եթե իր համար հարցեր լինեն, որոնց պատասխաններն առերեսմամբ կստանա, կարծում եմ՝ կլինի: Մինչեւ այս պահն առերեսում չի եղել»,- ասաց Վահե Մակարյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյան էլ առերեսման վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ասաց հետեւյալը. «Գործով նախաքննությունը շարունակվում է, դրա շրջանակներում որոշակի քննչական գործողություններ են տարվել, որոնց մասին, սակայն լրացուցիչ հրապարակումները նպատակահարմար չեն, քանի որ դրանք նախաքննական գաղտնիք են»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ: Լրագրողի պնդմամբ՝ հարցազրույցի ընթացքում պատգամավորը կոպիտ է խոսել իր հետ, ապա հրավիրել հաշիվ պարզելու: Հասնելով Ազգային ժողովի շենքի առաջին հարկ (լրատվական տանող ճանապարհին), որտեղ տեսախցիկ չկա, պատգամավորը բռունքով հարվածել է լրագրողի դեմքին, ապա՝ հայհոյել: ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով:

Տպել
3067 դիտում

Բալասնյանին ՀՀԿ են կանչել. հստակեցվել է նրա դերը ընտրություններին (վիդեո, ֆոտո)

Արման Թաթոյանն ընդունել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը

Տիգրան Համասյանի նոր տեսահոլովակը

Հիմա ոսպի չեն սպասում, ուրիշ կանաչ բաների են սպասում. Շիրակի մարզպետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վիգեն Սարգսյանը հանդիպել է վետերանների հետ

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

Արթուր Սաքունցը դատի է տալիս ՀՀ կառավարությանը

Այժմ ավելի շատ ժամանակ եմ անցկացնելու ազատ Արցախում. ԵԽ պատգամավորը պատասխանել է Բաքվին

Ինչ կտա կառավարման նոր համակարգը. Արցախը կմտնի՞ մեծ խաղի մեջ

Ատամնաբուժարան եւ գեղեցկության սրահ այցելելուց առաջ հետազոտվելը պարտադիր է դառնալու

Մեր որոշումն այսօր կայացված է` հաղթել բոլոր ճակատներում. Սեյրան Օհանյան

Ո՞ւմ ընտրել թիվ 4 ընտրատարածքում. ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցանկը

ԵԱՀԿ երեանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են. էդվարդ Նալբանդյան

Գուրգեն Արսենյանն իր բիզնեսները տեղափոխել է ԱՄՆ. իշխանությունները մերժեցին նրան

Վրաստանի նախագահն ընդունել է Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը

«Ռեալի» նախագահը պատրաստվում է ամռանը «պայթեցնել» տրանսֆերային շուկան

«Մերսեդես-Բենցի» վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղային. նա բազմաթիվ կոտրվածքներ ունի

Հայը, ռուսը, վրացին... Ինչու է ՀՀ վարչապետը գնում Վրաստան

ՀՀ վարչապետի այցը կլինի նոր խթան երկկողմ հարաբերությունների խորացման համար. Կվիրիկաշվիլի

Սիրիայում ՌԴ-ից եւ ԱՊՀ տարածքից 9 հազար գրոհային է կռվում ահաբեկիչների կողմից. Պուտին