Կարեն Կարապետյանի խոսքը Սամվել Ալեքսանյանին չի վերաբերվում. շաքարավազի գին թելադրողը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռեւս ուսումնասիրում է, թե ինչու է Հայաստանում վաճառվող շաքարավազը 2016 թվականի նոյեմբերի երկրորդ կեսին դարձել էր 405 դրամ եւ չի նվազում:

«Այս պահի դրությամբ կարող եմ տեղեկացնել, որ շաքարավազի գնային փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրությունը դեռեւս ընթացքի մեջ է, ուսումնասիրվել են նաեւ միջազգային գները, միջազգային շուկայի փոփոխությունները: Կարող ենք արձանագրել, որ միջազգային շուկայում որոշակի գնային փոփոխություն է արձանագրվել, սակայն վերջնական գնահատական չենք կարող տալ, թե ինչքանով է տեղական շուկայի շաքարավազի գինը պայմանավորված հենց միջազգային շուկայի փոփոխություններով»,- այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը՝ նշելով, որ առաջիկայում հանձնաժողովը կավարտի ուսումնասիրությունը եւ կհնչեցնի իր գնահատականը:

Մինչ այդ հարկ է նկատել, որ այն շաքարավազը, որը վաճառվում է մինչ օրս արտադրվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող գործարանում՝ ավելի վաղ ներկրած հումքով: Եւ երկրորդ՝ համաշխարհային շուկայում շաքարավազի գինը (որի մեջ ներառված է արտադրման, փոխադրման եւ բեռնաթափման արժեքները) 2016 թվականի հոկտեմբերի 25-ից մինչ օրս նվազել է մոտ 24 տոկոսով, իսկ շաքարավազի գնի թանկացում եղել է դեկտեմբերի 23-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, բայց այդ թանկացում ասվածը նոյեմբերի 16-ին միջազգային շուկայում եղած գնի հետ նույնական է: Այսինքն՝ մի կողմ դնելով այն հանգամանքը, թե երբ է Սամվել Ալեքսանյանի կողմից շաքարավազն արտադրվել, պարզից էլ պարզ է, որ շաքարավազը թանկացել է այն ժամանակ, երբ թանկանալու համար հիմնավոր պատճառներ չեն եղել:

Այս ֆոնին տեղին է հիշեցնել ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Հակոբ Հակոբյանին պատկանող Կիլիկիա գարեջրի գործարանի եւ ՏՄՊՊՀ-ի բախումը, երբ հանձնաժողովը, որոշեց «Երեւան գարեջուր» ընկերությանը տուգանել 110 միլիոն դրամով, սակայն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությանն այդպես էլ չի համարձակվում տուգանել: Ի դեպ, Կիլիկիա գարեջրի դեպքում շուկան մենաշնորհային չէ, իսկ շաքարավազի մենաշնորհն անհիշելի ժամանակներից պատկանում է Սամվել Ալեքսանյանին:

Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին էլ ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ ներկայացնում էր կառավարության ծրագիրը, հայտարարել էր. «Հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական տնտեսության գաղափարախոսությունը եւ տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ»: Ըստ էության, Կարեն Կարապետյանի խոսքը Սամվել Ալեքսանյանին չի վերաբերվում, քանի որ շաքարավազի գինը սահմանողը վերջինս է:

Տպել
4804 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ