Ֆուտբոլի Աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացումը քննարկումների առիթ է դարձել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի առաջարկով ընդլայնվել է Աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը. ՖԻՖԱ-ն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու են 48 թիմ՝ նախկին 32-ի փոխարեն: Համաձայն տարածված հայտարարության, խմբային փուլում թիմերը բաժանվելու են 16 խմբի՝ յուրաքանչյուրում 3-ական թիմ եւ խմբերում 1-2 տեղեր գրավածները պայքարը շարունակելու են 1/16 եզրափակչում: 16 թիմեր, որոնք խմբային փուլում կզբաղեցնեն վերջին՝ 3-րդ տեղը, անցկացնելով 2-ական հանդիպում կլքեն պայքարը խմբային փուլի ավարտից հետո, 3-ական հանդիպում անցկացնելուց հետո պայքարը կլքեն եւս 16 թիմ (որոնք կպարտվեն 1/16 եզրափակչում):

Ընդհանուր առմամբ, մրցաշարը տեւելու է 32 օր, կայանալու են 80 հանդիպում, իսկ ՖԻՖԱ-ի եկամուտները ավելանալու են 640 միլիոն ԱՄՆ դոլարով: Առայժմ հաստատված չէ 2026 թվականի Աշխարհի առաջնության անցկացման վայրը, բայց խոսակցություններ կան, որ այն անցկացվելու է միանգամից 3 երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում: Աշխարհի առաջնության մասնակիցների թվի ընդլայնումը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: ՖԻՖԱ-ի որոշմանը դեմ է արտահայտվել Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը:

«Հասկանում եմ, որ փոքր երկրների համար սա հրաշալի հնարավորություն է հանդես գալու մեծ մրցաշարերում, բայց պետք է մտածել որակի մասին: Աշխարհի առաջնության մասնակիցների քանակի մեծացումը բերելու է որակի անկման», - հայտարարել է Լյովը: ՖԻՖԱ-ի որոշմանը դեմ է արտահայտվել նաեւ անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, նշելով, թե չի կարծում, որ նման ձեւով հնարավոր է հասնել ֆուտբոլի մասսայականության մեծացմանը: Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կողմ է արտահայտվել ՖԻՖԱ-ի որոշմանը, տալով մանրամասն բացատրություն:

«Ամբողջապես կողմ եմ ՖԻՖԱ-ի որոշմանը: Մասնակիցների թվի ընդլայնումը չի նշանակում խաղերի քանակի ավելացում՝ ֆուտբոլիստները, ակումբներն այս մասով պաշտպանված են: Խմբային փուլը՝ 3-ական թիմով, շատ ճիշտ որոշում է: 2 խաղ եւ դու կամ փլեյ-օֆում ես, կամ տուն ես գնում: Խմբային փուլի բոլոր խաղերն այս դեպքում դառնում են կարեւոր եւ չեն լինելու անցողիկ խաղեր: Փոքր պոտենցիալ ունեցող թիմերը կխաղան 2 խաղ եւ տուն կգնան: Բայց նրանք մեծ փորձ ձեռք կբերեն: Չմոռանանք ֆինանսական բաղադրիչի մասին. շատ ավելի երկրներ գումարներ կվաստակեն եւ այն կներդնեն ֆուտբոլային ենթակառուցվածքներում: Աշխարհի առաջնության մասնակիցների թվի մեծացումը էլ ավելի կկարեւորի ֆուտբոլը որպես սոցիալական երեւույթ»,- հայտարարել է Մոուրինյոն:

Երեկ արդեն հայտարարությամբ է հանդես եկել եվրոպական ֆուտբոլում բավական մեծ կշիռ ունեցող Եվրոպական թիմերի ասոցիացիան (ECA): «Ցավում ենք, որ ՖԻՖԱ-ն հապշտապ որոշում կայացրեց, առանց լրջագույն քննարկումների: Աշխարհի առաջնության մասնակիցների թվի մեծացումն ավելի շատ քաղաքական որոշում է եւ կապ չունի ֆուտբոլի մասսայականության մեծացման հետ: Մենք մանրամասն ուսումնասիրում ենք այս որոշման հնարավոր հետեւանքները»,- մասնավորապես, նշված է ECA-ի տարածած հայտարարության մեջ:

Տպել
363 դիտում

Շաբաթվա լավագույն լուսանկարները (ֆոտոշարք)

Ես որեւէ մեկին չեմ սովորեցրել հարցեր տալ. Սյունիքի մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանին

Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. 12 մարդ մահացել է

Սամվել Բաբայանի եւ «Սասնա ծռեր»-ի կապի մասին վարկածը մտացածին է. Ալեք Ենիգոմշյան

Ուսանողներին Գյումրիում պարտադրել են գնալ ՀՎԿ-ի քարոզարշավին.  տեսանյութ

Սամվել Բաբայանին կալանավորեցին

Հավատո՞ւմ եք, որ միլիոնատերն ուզում է 200 հազար դրամով Կադաստրի պետ աշխատել. Մարուքյան

Կոնֆեդերացիայի գավաթը Ռոնալդուի պատվին է. Ռոբերտո Կառլոս

Մինչդատական վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ. Աղվան Հովսեփյան

Կարեն Կարապետյանը՝ ձայնագրությունների եւ փողոցային պայքարի մասին (տեսանյութ)

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Սարի թաղի» գործով մեղադրյալը հացադուլ է հայտարարել. հարազատները նստացույց կսկսեն

Մեզ չքաշեք, ձեզ չքաշեք, դուք Աստված եք էս ընտրություններում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սվիտալսկի․ Սամվել Բաբայանի գործով իրավապահ մարմինները պետք է թափանցիկ աշխատեն

«Ելք» դաշինքի առաջնորդները կրկին ավտովթարի են ենթարկվել (տեսանյութ)

ԻՊ-ն ստանձնել է Չեչնիայում ՌԴ ազգային գվարդիայի բազայի վրա հարձակման պատասխանատվությունը

Սասնա ծուռ Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում. Հաց բերողի դեպքը կրկնվո՞ւմ է

Պարզվել է Վանաձորում դանակահարությամբ ավարտված վիճաբանության շարժառիթը

Խաշմանյանը կրկին գլխավորեց «Ալաշկերտը», Ոսկանյանը հեռացավ

Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի