Ադրբեջանական հասարակությունը ԵԽԽՎ-ին կոչ է անում ադրբեջանցի պատգամավորներին զրկել ձայնից

11/01/2017 schedule15:30

Ադրբեջանական քաղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչ այսօր ընդունել է համատեղ հայտարարություն, որով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Հայտարարության հեղինակները նաեւ ԵԽԽՎ-ին կոչ են արել հունվարի 23-27-ին կայանալիք ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկել կառույցի ներսում առկա քաղաքական կոռուպցիայի աղաղակող փաստերը, որոնք ի հայտ են եկել Միլանի դատախազությունում ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում եւ որոնք արտացոլված են «Կայունության եվրոպական նախաձեռնության» կողմից 2016 թվականի դեկտեմբերի 18-ին հրապարակված «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» անունը կրող զեկույցի երկրորդ մասում:

Միլանի դատախազությունը փաստերով հիմնավորել է, որ Վոլոնտեն ակտիվ մասնակցություն ունի ԵԽԽՎ ներսում տեղ գտած քաղաքական կոռուպցիոն սխեմաներում: Մասնավորապես, Վոլոնտեն Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովից եւ Մուսլիմ Մամեդովից 2 միլիոն 390 հազար եվրո կաշառք է վերցրել: Դիմումի հեղինակները դրա հիման վրա ԵԽԽՎ-ից պահանջում են վերը նշված ադրբեջանցի երկու պատգամավորին առաջիկա նստաշրջանում հեռացնել պատվիրակության կազմից եւ նրանց նկատմամբ եւս հետաքննություն սկսել: Ադրբեջանից ստացված գումարների մի մասը Վոլոնտեն փոխանցել է ԵԽԽՎ տասնյակ այլ պատգամավորների, որոնց թվում հիշատակվում է նաեւ ԵԽԽՎ գործող նախագահ, Իսպանիան ներկայացնող Պեդրո Ագրամունտի անունը: Ստացված գումարի դիմաց պատգամավորները լոբբիստական բնույթի ծառայություններ են մատուցել Ադրբեջանի իշխանություններին եւ կառույցում պաշտպանել Բաքվի շահերը:

Հայտնի է, որ 2013 թվականի հունվարին ԵԽԽՎ նիստում Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ Քրիստոֆ Շտրասերի զեկույցը տապալվել է հենց այդ փողերի հաշվին: Հետագայում եւս Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման ու քաղաքացիական հասարակության ու լրագրողների ձերբակալությանն առնչվող դիտարկումներն ու զեկույցները եւս կասեցվել են հենց ստացված գումարների հաշվին: Հենց վերը հիշատակված կոռուպցիոն սկանդալի հետ կարելի է կապել նաեւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի եւ տասնյակ այլ պատգամավորների ընդգծված հակահայ դիրքորոշումը:

Այդ փաստը հաշվի առնելով՝ հայտարարության հեղինակները ԵԽԽՎ-ին կոչ են անում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցողներ նշանակել, որոնք մեծ փորձ ունեն ու վստահություն են վայելում:

Բաքվի վարած խավիարային դիվանագիտության այլ դրսեւորումները մանրամասնորեն ներկայացված են 2012 թվականին թվականին հրապարակված «Խավիարային դիվանագիտություն» անունը կրող առաջին զեկույցում: Ըստ այդմ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանն ունի 10-12 բարեկամ եւ մոտ 3-4 հոգի էլ ԵԽԽՎ քարտուղարությունում: Նրանք, ըստ զեկույցի, տարեկան 4 անգամ իբրեւ «նվեր» կես կիլոգրամ խավիար են ստանում, որի արժեքը շուկայում մոտ 1400 եվրո է: Եվրոպացի պատգամավորները հրավիրվում են Բաքու, որի ընթացքում իբրեւ թե արեւելյան ավանդույթի համաձայն, «նվերներ» են ստանում ոսկյա, արծաթյա զարդերի, թանկարժեք գորգերի եւ 2 կիլոգրամ խավիարի տեսքով: Դրա դիմաց պատգամավորները դրական գնահատականներ են տալիս Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների, մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ հակահայկական գործունեություն են ծավալում ԵԽԽՎ-ում:

Տպել
2189 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա