Դա կեղծ հարցազրույց է. Աշոտ Ավանեսյանը հերքում է Ղարաբաղի մասին աղմկահարույց հարցազրույցը

Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը ադրբեջական լրատվամիջոցներում հրապարակված աղմկահարույց հարցազրույցը հերքել է՝ այն ամբողջությամբ կեղծիք անվանելով:

«Այսօր՝ հունվարի 9-ին, ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է իբր ինձ հետ արված հարցազրույց, որտեղ նշվել են բացարձակ կեղծ դրույթներ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա կեղծ հարցազրույց է, կեղտոտ սադրանք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը ցանկացած հայի համար եղել է, կա եւ կլինի բարձրագույն արժեք՝ անկախ նրա ծննդավայրից կամ բնակավայրից: Միայն նշված պայմանների ապահովման դեպքում է հնարավոր հակառակորդ կողմի հետ հետագա փոխզիջումների մասին խոսել: Շատ կուզենայի հասկանալ՝ ինչու եւ ում է անհրաժեշտ այդ կեղծ լրատվությունը, որի մասին ամենեւին տեղյակ չեմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Ավանեսյանը:

Իր հերթին ֆեյսբուքում թեմային անդրադարձել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանը. «Ընկերներ, սա արդեն ծիծաղելի է: Ադրբեջանական պրոպագանդայի հերթական տապալումը...Իմ կողմից ուզում եմ հավելել, որ ադրբեջանական պրոպագանդայի ցանկացած փորձ՝ սեպ խրել Ուկրաինայի հայերի մեջ, միշտ անհաջողությամբ են ավարտվելու: Իսկ վերջում հավելեմ. ոչ հարգելի ադրբեջանցի սադրիչներ, ուզում եք գլխով խփեք պատին՝ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի»,- Ավանեսյանի գրառումն իր էջում տեղադրելով գրել է Մանուկյանը:

Ի դեպ, քիչ առաջ մեզ հաջողվեց զրուցել Աշոտ Ավանեսյանի հետ: Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կասի «ԱՊԱ» գործակալության կողմից հրապարակված աուդիոձայնագրության մասին, որտեղ հստակ լսվում է Ղարաբաղի տարածքների հանձնման վերաբերյալ հայտարարությունը: Նա ասաց, որ համակարգչային տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ ինչ ցանկանաս՝ հնարավոր է սարքել: Ավանեսյանը չբացառեց, որ դատի կտա կամ հերքում կպահանջի գործակալությունից: Մեր զրույցի մանրամասները՝ քիչ ուշ:

Հիշեցնենք. նախօրեին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հարցազրույց էր հրապարակել հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ արցախյան հակամարտության մասին:

Հարցազրույցի բանախոսը, որ ըստ ԱՊԱ-ի Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանն է, աուդիոձայնագրության 1:50-րդ րոպեին ասում է. «Ըստ իս` կողմերին կհաջողվի համաձայնության գալ: ՀՀ խորհրդարանում արդեն խոսում են տարածքները վերադարձնելու մասին:

Կարծում եմ` հենց այդպես էլ կլինի, օկուպացված տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին: Ի վերջո, կյանքը շարունակվում է, եւ այս երկու ժողովուրդները միշտ էլ ջերմ հարաբերություններ են ունեցել»: 

Տպել
4815 դիտում

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)