Նորայր Գյոզալյան. «Բանանց» վերադառնալը ետ քայլ չէ

11/01/2017 schedule17:08

Արդեն 1 շաբաթ է, ինչ հարձակվող Նորայր Գյոզալյանը մարզվում է իր հին ու նոր ակումբի՝ «Բանանցի» կազմում: Ֆուտբոլիստը երեւանյան թիմից հեռացել էր 2011 թ.: Նա տեղափոխվել էր «Իմպուլս», որի կազմում 2012-13 մրցաշրջանում դարձել է ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու (22 գոլով): Այնուհետեւ կարճ ժամանակ խաղացել է բելառուսական «Տորպեդո Բելազում» եւ 2013-14 մրցաշրջանում վերադարձել Հայաստան՝ «Ալաշկերտ»: Նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտի» կազմում նա դարձավ երկրի չեմպիոն, այնուհետեւ նվաճեց երկրի սուպերգավաթը: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ «Բանանց» տեղափոխվելով նոր էջ է սկսում իր կարիերայում:

«Իմ կարծիքով՝ եկել էր պահը, որ ինչ-որ բան փոխեի իմ կարիերայում, եւ որոշեցի հեռանալ «Ալաշկերտից»: Խոսեցի «Բանացի տնօրենի (խմբ. Հրաչ Աղաբեկյան) եւ գլխավոր մարզչի (խմբ. Արթուր Ոսկանյան) հետ: Պարզվեց, որ երեքս էլ նույն բանն էինք ցանկանում, եւ այդպես ստացվեց իմ տեղափոխությունը «Բանանց»»,- ասաց նա:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողի արդեն նախկին թիմը՝ «Ալաշկերտը», 30 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում: Արամ Ոսկանյանի սաները 4 միավորով են զիջում առաջատար «Շիրակին» եւ պայքարում են չեմպիոնական տիտղոսը պահպանելու համար: «Բանանցը» 16 միավորով նախավերջին՝ 5-րդ, հորիզոնականում է: Չեմպիոնության համար պայքարել գործնականում անհնար է: Բարդ կլինի նաեւ եվրագավաթների ուղեգիր նվաճել, քանի որ համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ տեղերը զբաղեցնող «Փյունիկն» ու «Գանձասար-Կապանը» 11 միավորով գերազանցում են «Բանանցին»: Ամեն դեպքում, Գյոզալյանը «Բանանց» տեղափոխվելը ետ քայլ չի համարում:

«Իմ կարծիքով՝ Հայաստանում բոլոր թիմերը գրեթե նույն մակարդակի են, եւ տվյալ առաջնությունում որ թիմը կարողանում է լավ պատրաստվել ու կայուն հանդես գալ, այդ թիմն էլ հասնում է հաջողությունների: Այս մրցաշրջանում «Բանանցի» գործերն այդքան էլ լավ չեն դասավորվել առաջնությունում, սակայն Գավաթի խաղարկությունում դուրս ենք եկել կիսաեզրափակիչ, եւ գավաթը նվաճելու շանսեր կան: Այդ պատճառով էլ չեմ կարծում, թե ետ քայլ է»,- ասաց նա:

2016-17 մրցաշրջանի սկզբում Գյոզալյանն «Ալաշկերտի» կազմում հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս: Այնուհետեւ վնասվածք ստացավ եւ 2 ամիս բացակայեց: Արդյունքում ՀՀ բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածն ավարտեց ընդամենը 1 գոլով, մինչդեռ լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարող Միհրան Մանասյանը (Ալաշկերտ), Վիուլեն Այվազյանը (Շիրակ) եւ Գեղամ Հարությունյանը (Գանձասար-Կապան) 7-ական գնդակ են խփել: Գյոզալյանը նշում է, որ կենտրոնանալու է ոչ թե ռմբարկուների պայքարին միջամտելու, այլ թիմային հաջողությունների վրա:

«Նպատակներս շատ են, բայց կարեւորը իմ խաղով ու իմ գոլերով կարողանամ օգնել թիմիս մրցանակներ նվաճել: Եթե անկեղծ, լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարի մասին չեմ մտածում. գլխավորը թիմային հաջողությունն է, իսկ եթե դրա հետ մեկտեղ կարողանամ այնքան գոլեր խփել, որ միջամտեմ ռմբարկուական պայքարին, ուրախ կլինեմ»,- ասաց նա:

Ֆուտբոլիստը դժվարացավ ասել, թե ինչ արդյունքի «Բանանցը» կարող է հասնել ՀՀ առաջնությունում: Առաջին 3 հորիզոնականների համար պայքարող թիմերը կայուն խաղ են ցուցադրում եւ միավորների մեծ պաշար ունեն:

«Այնպես է ստացվել, որ հիմա ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, քանի որ նախ մենք պետք է լավ անցկացնենք գարնանային շրջանը, եւ դրա հետ մեկտեղ մյուս թիմերը, որոնք պայքարում են եռյակի համար, պետք է շատ միավորներ կորցնեն: Այդ պատճառով շատ դժվար է ինչ-որ բան ասել»,- ասաց նա:

«Բանանցն» առաջնության գարնանային հատվածի իր առաջին հանդիպումն անցկացնելու է մարտի 5-ին: Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում թիմը մրցելու է «Ալաշկերտի» դեմ: Այս օրերին «Բանանցը» մարզվում է Երեւանում: Հունվարի 27-ից հավաքը շարունակվելու է Կրասնոդարի երկրամասում:

Տպել
1900 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա