Գյումրու Իտալիայի հյուպատոսարանի աշխատողին հեռացրել են և հիմնավորել՝ հյուպատոսարան չի եղել

Կինոռեժիսոր Արման Մազմանյանն անհիմն ազատվել է Գյումրիում գործող Իտալիայի պատվո հյուպատոսարանում զբաղեցրած իր պաշտոնից եւ չի ստացել 2015 թվականի սեպտեմբերի աշխատավարձը:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց կինոռեժիսորը, ով 2006 թվականից զբաղեցրել է հյուպատոսարանի ծրագրերի համակարգողի պաշտոնը. «Առանց որեւէ հիմնավորման ասել են՝ աշխատանքից ազատված ես»:

«Գրավոր դիմել եմ հյուպատոսին, խնդրել եմ, որ հիմնավորի, թե՝ ինչու է ինձ աշխատանքից ազատում, բայց նա ինձ այդպես էլ չպատասխանեց»- ասում է Մազմանյանը:

Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալոյի պատասխանին բավական երկար ժամանակ սպասելուց հետո կինոռեժիսորը դիմել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլլիին: 

«Դեսպանը ինձ պատասխանեց, քանի որ ես եղել եմ հյուպատոսարանի աշխատող, պետք է պարզաբանումներ հյուպատոսից ստանամ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մազմանյանը՝ տեղեկացնելով, որ խնդրի մասին գրավոր տեղեկացրել է նաեւ Իտալիայի հանրապետության նախագահին եւ արտաքին գործերի նախարար Պաուլո Ջենտիլոնին: «Նրանք հեռախոսազանգով կապվեցին ինձ հետ եւ ասացին, որ պարոն հյուպատոսը կտրամադրի իմ պահանջած փաստաթղթերը»,-ասում է նա:

Պատվավոր հյուպատոս Մոնտալոն Արման Մազմանյանին պատասխանել է միայն այն ժամանակ, երբ ռեժիսորը դիմել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին՝ նույն պահանջով:

Հյուպատոսը գրություն է ուղարկել եւ տեղեկացրել, որ Արման Մազմանյանի աշխատանքային գրքույկում նրան աշխատանքի ընդունելու մասին հրամանի տակ դրված ստորագրությունը իրենը չէ:

«Ստորագրության կողքին եղել է նաեւ հյուպատոսարանի կնիքը, բայց հյուպատոսը իր գրության մեջ նշել է, որ Գյումրիում Իտալիայի հյուպատոսարան գոյություն չունի: Հունվարի 25-ին տեղի է ունենալու դատական նիստ, որի ժամանակ ես ներկայացնելու եմ ապացույցներ, որ հյուպատոսարան գոյություն է ունեցել եւ կա»,-ասում է Մազմանյանը:

Կինոռեժիսորը armtimes.com-ին ներկայացրեց մի քանի փաստաթղթեր, որտեղ առկա է հյուպատոս Մոնտալոյի ստորագրությունը եւ պատվո հյուպատոսարանի կնիքը:

Մազմանյամը մանրամասնեց, որ 10 տարի շարունակ աշխատանքի է գնացել հյուպատոսարան, որը գտնվում է Գյումրու Գորկու անվան փողոցի 3-րդ նրբանցքի 36-րդ տանը եւ ստացել է աշխատավարձը 250 հազար դրամի չափով: «Այդ շենքի մոտ եղել է Իտալիայի դրոշը, զինանշանը, գրված է եղել Իտալիայի պատվո հյուպատոսարան, բայց վերանորգման աշխատանքների պատճառով հանվել է»:

Արման Մազմանյանը վստահեցնում է, որ Իտալիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքում, որտեղ առկա են տեղեկություններ Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մասին, առկա է նաեւ Գյումրու պատվո հյուպատոսարանը:

Armtimes.com-ը պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեց կապվել Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալոյի հետ, բայց նրա հայաստանյան հեռախոսահամարն անհասանելի էր:

Կողպված էին նաեւ Գյումրու Գորկու անվան փողոցի 3-րդ նրբանցքի 36-րդ տան դռները:

Հյուպատոսի հետ հանդիպելու նպատակով այցելեցինք նաեւ Գյումրիում գործող «Վիլլա Կարս» հյուրանոցառեստորանային համալիր, որը Մոնտալոյի սեփականությունն է, ի դեպ հյուպատոսը նման երկու շքեղ համալիրներ ունի նաեւ մայրաքաղաքում:

«Վիլլա Կարս» հյուրանոցառեստորանային համալիրի մենեջերը armtimes.com-ին տեղեկացրեց, որ հյուպատոսը գտնվում է Ֆրանսիայում եւ Գյումրի կվերադառնա միայն հունվարի վերջին:

Armtimes.com-ը հյուպատոս Մոնտալոյի պարզաբանումները թեմայի վերաբերյալ կներկայացնի առաջիկայում:

Տեղեկացնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի դիվանագիտական ներկայացուցիչները Հայաստանում բաժնի հյուպատոսություններ ենթաբաժնում հրապարակված են տեղեկություններ Գյումրիում Իտալիայի հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի գտնվելու վայրի մասին՝ Գորկու փողոցի, 3-րդ նրբանցք 36 տուն:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը armtimes.com-ի հետ զրույցում եւս տեղեկացրեց, որ Գյումրիում չկա Իտալիայի հյուպատոսարան, այլ՝ պատվավոր հյուպատոս կա: «Իտալիան Գյումրիում ունի հավատարմագրված հյուպատոս, ով Գյումրիում պատվավոր ներկայացնում է Իտալիան: Դա դիվանագիտական պաշտոն չէ»,- պարզաբանեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Տպել
1437 դիտում

ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մ. Գրիգորյանի առանձնատանը

Սակագների չնչին նվազեցումները չպետք է շեղեն կառավարության ուշադրությունը

Կարեւորվել են պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումների հեռանկարները

Կասկածներ կան «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամի դրամական մուտքեր ու ելքերի մասին. ՀՔԾ

Ֆրանսիացի գործարարները ցանկանում են ՀՀ-ում ներդրուրմներ կատարել. հանդիպում գործադիրում

Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Բելաջիո»-ի կառուցած կոյուղահորը կարող է վարակիչ հիվանդությունների պատճառ հանդիսանալ

Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան եւ Թուրքիան անելիք չունի. Շարմազանով

Խուզարկություն Վստրեչի Ապերի տանը. նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Համայնքապետերը պետությանը 74 մլն դրամ վնաս են պատճառել. հարուցվել է 71 քրգործ

Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը. Էդուարդ Շարմազանով

Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում. վնասվել են նաեւ տանիքները

ԱԺ խմբակցությունները պատրաստակամ են քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Մայորն անփութություն է դրսեւորել, ինչը հանգեցրել է զինծառայողի մահվան

Պատկերացնո՞ւմ եք. հեղափոխության մեխանիկա

Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ. Արմեն Աշոտյան

Խուզարկություններ՝ Զապի, Կանեւսկոյի, Օշականցի Գեւորիկը, Նորատուսցի Արայի եւ մյուսների տանը

Ինչպե՞ս են զորացրվածները վերաբերվում զինվորական ծառայությանը. հանդիպում ՊՆ-ում

Ի՞նչ անել. փակուղի ընդդիմության համար

Մանրամասներ. «Արմավիայի» միակ բաժնետերը