Ժիրայր Դադասյանը դեռ չի տեսել Արմեն Ամիրյանի խոստացած՝ Մնջախաղի թատրոնի տարածքը

11/01/2017 schedule18:54

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը դեռեւս չի տեսել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոստացած տարածքը: Մի քանի շաբաթ առաջ նախարարը հայտարարել էր, որ այդ հարցը լուծված է, եւ շուտով անձնակազմն արդեն ստիպված չի լինի իր գործունեությունը ծավալել Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, սակայն մինչեւ այսօր Դադասյանը մանրամասների չի տիրապետում: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ սպասում է նախարարի հրամանին:

«Ճիշտն ասած, ո՛չ (խմբ. տարածքը դեռ չեմ տեսել): Միայն գիտեմ այն, ինչ նախարարն է ասել: Նա հավաստիացրեց, որ հարցը լուծված է, ու այս ամսվա կեսերին մենք արդեն հստակ կիմանանք: Այս պահին դեռ ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց նա:

Ժիրայր Դադասյանը տեղյակ չէ նաեւ, թե որտեղ է գտնվում այդ տարածքը եւ ինչ վիճակում է, սակայն Արմեն Ամիրյանը նրան վստահեցրել է, որ պայմանները հարմար կլինեն, որպեսզի թատրոնը բնականոն շարունակի իր գործունեությունը:

«Ես գիտեմ, որ պայմանները բավարար են լինելու, որպեսզի թատրոնն այնտեղ նորմալ տեղավորվի ու գոյատեւի: Նախարարին մի քանի անգամ հարցրեցի, ասաց, որ տարածքը բավարարելու է լիարժեք պրոցես իրականացնելու համար: Քանի որ այդքան սպասել ենք, իհարկե անհամբեր ենք, բայց ոչինչ 1 շաբաթ էլ կսպասենք կամ մի 10 օր, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինում»,- ասաց նա:

Ժիրայր Դադասյանն ընդգծում է, որ անկախ նրանից, թե ինչ պայմաններ կունենա տարածքը՝ իրենք չեն բողոքելու: Տրամադրման հրամանից անմիջապես հետո հնարավորության դեպքում տեղափոխվելու են եւ շարունակեն աշխատել:

«Հենց հրամանը լինի, արդեն տեղափոխված կլինենք նույն օրը, ես այդպես եմ մտածում, ես այդպես եմ ցանկանում, որպեսզի մենք այլեւս ունենանք մեր տեղը: Նորոգված կլինի, նորոգված չի լինի, արդեն ինձ քիչ է հետաքրքրում: Մենք չենք ասելու. «Մինչեւ մեզ համար Սունդուկյանի նման թատրոն չսարքեք, չհագեցնեք տեխնիկայով, մենք այդտեղ չենք մտնելու: Մենք պատրաստ ենք տրամադրվելու հենց նույն օրը, նույն վայրկյանին մտնել այդ տարածք եւ այնտեղ շարունակել աշխատանքները, որովհետեւ... գիտեք հիմա ես Ձեզ հետ խոսում եմ իմ աշխատասենյակից, որը որ Պատանի հանդիսատեսի ֆոյեն է, փառատոնի ժամանակ մարդիկ են գալիս, տեղ չկա, աղմուկ... իսկ այնտեղ գոնե այդ պայմանները կլինեն»,- ասաց նա:

Նոր տարածքում դահլիճ չի լինելու, եւ Մնջախաղի պետական թատրոնը շարունակելու է իր ներկայացումները խաղալ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Տպել
1566 դիտում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա