Իմ բիզնես կայսրությունը փոխանցում եմ որդիներիս. Թրամփի մամուլի ասուլիսը

11/01/2017 schedule20:54

Երդմնակալության արարողությունից 10 օր առաջ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Թրամփի կողմից արված առավել ուշագրավ հայտարարությունները:

21:20

Մամուլի ասուլիսն ավարտվեց:

-«Մենք կկառուցենք պատը: Մեքսիկացի ներգաղթյալների հարցը շատ սկզբունքային է ամերիկացիների համար: Սակայն ուզում եմ ասել, որ խնդիրը Մեքսիկայի կառավարության և ժողովրդի մեջ չէ, ես նրանց չեմ մեղադրում: Մենք պարզապես չպետք է թույլ տայինք, որ նման բան պատահեր»:

-«Ռուսաստանը ավելի շատ է հարգելու Միացյալ Նահանգներին այն բանից հետո, երբ ես դառնամ նախագահ»:

-«Մեդիայի ոլորտում որևէ բարեփոխում չի լինի: Խոսքի ազատությանը ոչինչ չի սպառնում»:

-«Ռուսաստանը կարող է օգնել մեզ` «Իսլամական պետության» դեմ պայքարում»:

-«Ես հրաժարվում եմ պատասխանել CNN-ի լրագրողի հարցին: Դուք կեղծ լրատվություն եք»:

21:06

-«Ես մինչև հունվարի 20-ը որդիներիս կփոխանցեմ հարյուրավոր ընկերություններ և կհրաժարվեմ բիզնեսում զբաղեցրած բոլոր պաշտոններից»:

-«Obamacare-ն իսկական աղետ է: Խոստանում եմ, որ բոլոր լրագրողները հպարտանալու են նրանով, թե ինչ է անելու նոր կառավարությունը առողջապահության ոլորտի հետ»:

20:53
-«Ես կդառնամ աշխատատեղերի մեծագույն ստեղծողը»:

-«Լավ նորություններ կան. ավտոհսկաները վերադառնում են ԱՄՆ: Սա իմ վարած քաղաքականության արդյունքն է»:

-«Ես խոստանում եմ մեկ սենյակում հավաքել աշխարհի 6 ուժեղագույն ցանցահեններին, որոնք կատարյալ պաշտպանություն կստեղծեն»:

-«Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, ապա չեմ կարծում, որ դա խոցելի է: Ես կպայմանավորվեմ Պուտինի հետ, սակայն մեծ է նաև հավանականությունը, որ մեզ չի հաջողվի համաձայնության գալ: Եվ, առհասարակ, եկեք պարզ խոսենք` Հիլարին չէր կարող ինձնից ավելի կոշտ բանակցող լինել»:

-«Ես Ռուսաստանում որևէ բիզնես հետաքրքրություն չունեմ»:

-«Նախորդ շաբաթ ինձ Դուբայում 2 միլիարդ դոլար են առաջարկել: Ես կարող էի չհրաժարվել այդ բիզնես առաջարկից, սակայն դա ինձ այլևս չի հետաքրքրում: Այժմ իմ բիզնես կայսրությունը փոխանցում եմ երկու որդիներիս»:

Տպել
1158 դիտում

Ադրբեջանցիները շփման գծի չեզոք գոտուց դուրս են բերել իրենց 5 զինծառայողների դիակները

Փետրվարի 25-ի ադրբեջանական դիվերսիայի գործողությունները | տեսանյութ

Դպրոցներում կլինեն ուսուցչի օգնականի հաստիքներ. ի՞նչ է դա տալու

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

Մեր մարզում ուրիշ մարզադաշտ չկա, ստիպված ենք խաղալ Երեւանում. «Գանձասարի» գլխավոր մենեջեր

Ցանկացած ընտրությունից մեր պետությունը պետք է ավելի ուժեղացած դուրս գա. Շարմազանով

Այս տարվա ձմեռը զգալի վնասներ է հասցրել քաղաքային տնտեսությանը․ Տարոն Մարգարյան

Ադրբեջանը փորձում է ինֆորմացիոն աղմուկի մեջ ներքաշել հնարավորինս շատ կողմերի. քաղաքագետ

Հայաստանի վարչապետի հետ աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել․ Քալաձե

Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի հակահայ քայլերը չպետք է որակի «զավեշտ» եզրույթով. Արա Պապյան

«Վերջին 100 տարում նման բան չէր եղել». Սուրենյանը՝ մառախուղի եւ սպասվող ցիկլոնի մասին

Լապշինն Ադրբեջանի համար տրոյական ձի է լինելու. Արա Զոհրաբյան

Հայկական կողմը Թալիշի ուղղությամբ հարձակում չի ձեռնարկել․ Արցախի ՊՆ-ն հերքում է

26 պատգամավոր միացել է Հաց բերողի համար կազմակերպված ստորագրահավաքին (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ «Ստրանջա 2017»-ի ոսկե մեդալի մասին

ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելով ՝ Ադրբեջանն անցնում է կարմիր գիծը

Թալիշները զանգվածաբար փախչում են Իրան․ Բաքուն թալիշների նկատմամբ նոր հետապնդում է սկսել

Հանրապետությունում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Արտահանողները մարտի 1-ից հնարավորություն կունենան ստանալ ուղեկցող փաստաթղթերը նույն օրը

Իրանի ԱԳՆ-ն արցախյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել