ՀՀ ՊՆ-ն 3550 հատ կրծքանշան է գնել, 1000 հատ՝ կրծքանշանի տուփ

11/01/2017 schedule20:54

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծ քանակությամբ կրծքանշաններ եւ կրծքանշանների տուփեր է գնել: 2016 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը «ԱՏԱ» ՍՊԸ-ի տնօրենի հետ կնքել է 500 հատ կրծքանշանի տուփ գնելու պայմանագիր՝ յուրաքանչյուրի համար վճարելով 4 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, «ԱՏԱ» ՍՊԸ-ից պատվիրված տուփերի արժեքը կազմել է 2 միլիոն դրամ: «Վանե» ընկերությունից էլ ՊՆ-ն պատվիրել է մեդալի 500 հատ թավշե տուփեր: Այս դեպքում պայմանագիրն արժեցել է 1 միլիոն 400 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր տուփ արժեցել է 2800 դրամ: Երկու դեպքում էլ տուփերը պետք է մատակարարվեն 2017 թվականի առաջին եռամսյակում:

Ավելի վաղ՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին էլ ՊՆ-ն կրծքանշաններ գնելու պայմանագիր է կնքել, սակայն պայմանագիրը հրապարակվել է բոլորովին վերջերս: ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն այս անգամ պայմանագիր է կնքել «Մակսիմ» ՍՊԸ-ի տնօրենի հետ: Պայմանագիրն արժեցել է 17 միլիոն 40 հազար դրամ, իսկ կրծքանշանները մատակարարվել են ոչ ուշ քան 2016 թվականի դեկտեմբերի 10-ը: Համաձայն պայմանագրի՝ ՊՆ-ն պատվիրել է 500 հատ «Մարշալ Բաղրամյան», 500 հատ «Անդրանիկ Օզանյան», 500 հատ «Գարեգին Նժդեհ», 700 հատ «Վազգեն Սարգսյան», 1000 հատ «Ծովակալ Իսակով», 200 հատ «Ռազմական համագործակցության համար», 150 հատ «Մարտական հերթապահության համար» 2-րդ աստիճանի մեդալներ:

Հավանաբար, այսքան կրծքանշան պատվիրվել է Հայոց բանակի կազմավորման օրվա՝ հունվարի 28-ին նախատեսված միջոցառման շրջանակում պարգեւատրելու համար:

Տպել
1446 դիտում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ն արժանացել է THOMSON REUTERS-Ի մրցանակին

Պաղեստինի նախագահը խզել է Իսրայելի հետ բոլոր կապերը

Ռուսաստանի ռազմական նավերը մտել են Ադրբեջանի տարածքային ջրերը

Ջուր չի լինի

Եվրամիությունը հորդորում է ԱՄՆ-ին համաձայնեցնել ՌԴ-ի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

Կանխատեսվում է մինչեւ +38...+40 աստիճան տաքություն

Ողբերգական դեպք Տեխասում. բեռնատարի կցորդում հայտնաբերվել են ութ ներգաղթյալների դիեր

Դուման-Բարբյուս փողոցների խաչմերուկում այրվում է երկհարկանի տուն. ահազանգ

Պետք չէ մեղադրել ՌԴ-ին Քլինթոնի պարտության մեջ. ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ

Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ

Վթար՝ Գյումրի քաղաքում. կա տուժած

ՕՊԵԿ-ը հույս ունի, որ նավթի միջազգային գները կաբարձրանան

Թուրքական բանտից փախած հայ մտավորականը պատմել է բանտում անցկացրած օրերի մասին

Վարդավառի տոնին զվարճանքին մասնակցել են նաև մայրաքաղաքի հյուրերը (լուսանկարներ)

Էդվարդ Նալբանդյանը և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Էրդողանը քննադատել է մուսուլմանական սրբավայրերի մուտքը սահմանափակելու Իսրայելի որոշումը

Սեւանից ջրառը գյուղացու հոգսը չի թեթևացնում, պետք է լուծել առկա խնդիրները. բնապահպան

Սանկտ Պետերբուրգում առատ կարկուտից հետո փողոցներում դժվարացել է տեղաշարժը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեւանում վերելակի ճոպանները պոկվել են. ներսում քաղաքացիներ են եղել

Վաղը Երեւանում եւ մարզերում լույս չի լինի