«Ուրարտուն» ՀՀ-ում բասկետբոլային միջազգային ընկերական մրցաշար կանցկացնի

11/01/2017 schedule20:54

«Ուրարտու» բասկետբոլային ակումբի ղեկավարությունը պատրաստվում է միջազգային ընկերական մրցաշար կազմակերպել Երեւանում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ակումբի նախագահ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: Նա նշեց, որ մի քանի թիմերի արդեն հրավիրել են եւ սպասում են պատասխանի:

«Մի թիմ Ղազախստանից արդեն համաձայնվել է գալ: «Կասպի» թիմն է, որն այս պահին Ղազախստանի առաջնությունում 3-րդ տեղում է, բայց երբ այստեղ գա, հնարավոր է՝ ավելի բարձր դիրքում լինի: 2 թիմ Բելառուսից ենք հրավիրել, եւ 1 քանի թիմ Ռուսաստանի «Սուպերլիգայից», որտեղ հանդես էինք գալիս: Սպասում ենք պատասխանի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մասնակիցների անունները կհայտարարվեն, երբ արդեն հստակ կլինի, թե որ թիմերն են մասնակցելու:

Մրցաշարը նախատեսված է այս տարվա ապրիլի 2-րդ կեսին: «Ուրարտուն», որը 2016 թվականի դեկտեմբերին ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրեց ելույթները Ռուսաստանի առաջնությունում՝ «Սուպերլիգա 1»-ում, նույնպես մասնակցելու է մրցաշարին:

«Այն խաղացողներին, որոնք թիմեր չեն գտնի այս ընթացքում, կհրավիրենք, որ պատրաստվեն ու մասնակցեն այդ մրցաշարին: Նաեւ նոր խաղացողներ կբերենք, նոր հայ տղաներ կհրավիրենք»,- ասաց Արա Պողոսյանը:

«Ուրարտուի» մի քանի խաղացողներ արդեն պայմանագրեր են կնքել արտասահմանյան ակումբների հետ: Թոդ Օ’Բրայանը տեղափոխվել է «Սաժես» (Լիբանան), Թերի Սմիթը գնացել է «Խուվենտուդ» (Իսպանիա), իսկ Արիզոնա Ռեյդը՝ «Լե Պորտե» (Ֆրանսիա): Մյուս խաղացողները դեռ փնտրտուքների մեջ են: Հայկական ակումբն ամեն կերպ փորձում է օգնել նրանց:

«Քանի որ հայկական քաղաքացիություն ունեն, դժվար է Ռուսաստանում թիմ գտնել, որովհետեւ լեգեոներ են համարվում: Ըստ երեւույթին, այս ամսվա վերջում Ամիրա Ամիրխանովը պայմանագիր կկնքի: Փորձում ենք օգնել, որ թիմ գտնի: Միրզոյանցը փորձում է Սանկտ Պետերբուրգի «Սպարտակում» խաղալ: Քանի որ Սանկտ Պետերբուրգից է, կամ պետք է «Սպարտակում» խաղա, կամ էլ «Զենիթում»: Նա նույնպես խնդիրներ ունի անձնագրի հետ կապված»,- ասաց Պողոսյանը:

Մյուս տարի «Ուրարտուն» կրկին որեւէ մրցաշարում հանդես գալու փորձ կանի: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Թե ինչ որոշում կկայացվի, պարզ կլինի այս տարվա ամառվանից ոչ շուտ:

«Գուցե կրկին խաղանք Ռուսաստանում, բայց այս անգամ ВТБ լիգայում: Հնարավոր է՝ խաղանք նաեւ բալթյան լիգայում, որտեղ հանդես են գալիս մերձբալթյան թիմերը, ինչպես նաեւ 1 թիմ Բելառուսից ու 1 թիմ Ղազախստանից: Կա նաեւ բալկանյան լիգայում խաղալու տարբերակը»,- ասաց Արա Պողոսյանը:

«Ուրարտուն» կազմավորվել էր 2016 թ. ամռանը: Սա Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պրոեկտն էր, որն ուղղված էր Հայաստանի հավաքականի համար ամուր կորիզ ունենալուն: Գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ թիմը 9 հանդիպում անցկացրեց Ռուսաստանի «Սուպերլիգա 1»-ում: Բոլոր 9 խաղերում էլ «Ուրարտուն» պարտվեց, թեեւ որոշ դեպքերում, օրինակ, առաջին տուրի «Ռյազանի» դեմ խաղում մոտ էր հաջողությանը:

Տպել
749 դիտում

ՀՀ բասկետբոլի հավաքականը մեծ առավելությամբ հաղթեց Ալբանիային

Իրաքում մահապատժի կենթարկվեն 16 թուրք կանայք՝ ԻՊ անդամների հետ ամուսնանալու, օգնելու համար

Նիդերլանդների կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը «վատ հետք» կթողնի. Թուրքիայի մեջլիս

Մոսկվայում դարձյալ տասնյակ չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել. այսօր ամենացուրտ օրն էր

Երկրաշարժ Վայոց ձորի մարզում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ

Ալթունյանի խորհրդականը կոռուպցիոն սկանդալում. դատախազությունը կմիջամտի՞

Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների եռյակում. Աէրոֆլոտ օփեն

Փհենչհան-2018-ի օլիմպիական կրակը հանգցրել են. խաղերը պաշտոնապես ավարտված են

Սեւ Լեքսուսի հետքերով. հայտնաբերվածն իրական զինանոց է, որտեղ անգամ դիմակ կա (լուսանկարներ)

«Պոբեդան» դեմպինգի՞ է ենթարկել «Տարոն Ավիային»

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նորից Վիեննայում է, այցելել է Մխիթարյան միաբանություն

Նախկին վարչապետի ընկերությունը «սպանում» է մրցակցին. նախարարությունը լուռ հետեւում է

Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է Ուկրաինայի երկրորդ գործող չեմպիոնը (տեսանյութ)

Մոսկվա-Աստրախան չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորուհու մահվան պատճառով

Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը Ս. Սարգսյանը հիշել է իր այցը Վրաստան

Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումարների հափշտակությամբ զբաղվող խումբ

Արմավիրում 70-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանից կրակելով իր սրտին

Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգինան. Փհենչհան 2018

Հրադադարի խախտման 300 դեպք՝ 1 շաբաթում, Ադրբեջանը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ

Այսօր Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է. հարգանքի տուրք՝ Եռաբլուրում