Արարատյան դաշտի մառախլապատ եղանակը ձկնաբուծարանների վերգետնյա ջրերի գոլորշիացման հետեւա՞նք

12/01/2017 schedule15:05

Բնապահպանների այն պնդումները, որ Արարատյան դաշտում մառախլապատ եղանակը հետեւանք է ձկնաբուծարանների վերգետնյա ջրերի գոլորշիացման, գիտական որեւէ հիմնավորում չունի: Դա ընդամենն անձնական կարծիք է, որը, դժվար է ասել, որքանով կապ ունի իրականության հետ: Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լեւոն Ազիզյանը:

«Մառախուղն առավելապես մթնոլորտային երեւույթ է, որը կոչվում է ինվերսիա՝ ջերմաստիճանի շրջադասություն: Արարատյան դաշտում ներկայումս ցուրտ օդ է կուտակված: Ընդհանուր առմամբ, մառախլապատ ձմեռները հատուկ են Արարատյան դաշտին՝ մի տարի ուժեղ, մի տարի թույլ արտահայտված: Այնպես որ, մառախուղը վերգետնյա ջրերի գոլորշիացման հետ կապելը սուբյեկտիվ դիտարկում է: Այսպիսի մառախլապատ ձմեռներ Արարատյան դաշտում դիտվել են նաեւ 1950, 1953 եւ 1956 թվականներին, երբ ձկնաբուծարաններ չկային»,- իր խոսքերը հիմնավորեց Լեւոն Ազիզյանը՝ միաժամանակ հավելելով, որ ձկնաբուծարանների առկայությունը չնչին ազդեցություն կարող է թողնել եղանակային պայմանների վրա:

Հարցին՝ ե՞րբ մոտավորապես կցրվի շաբաթներ շարունակ Արարատյան դաշտում հաստատված մառախուղը, ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետը դժվարացավ նշել, միայն ասաց, որ ըստ կանխատեսումների՝ առաջիկա 5 օրերին եղանակն անփոփոխ կմնա:

Բնապահպան Ինգա Զարաֆյան էլ մեզ հետ զրույցում դժվարացավ հստակ նշել՝ արդյոք մառախուղը կարող է ձկնաբուծարանների ջրերի գոլորշիացման հետեւանք լինել: Նա, միաժամանակ, նման հնարավորությունը չբացառեց:

Հիշեցնենք՝ բնապահպան Կարինե Դանիելյանն ավելի վաղ լրատվամիջոցների հետ զրույցում չէր բացառել, որ եղանակը մառախլապատ կարող է դառնալ Արարատյան դաշտում ձկնաբուծարանների վերգետնյա ջրերի ավելացման պատճառով։ Ըստ նրա՝ վերգետնյա ջրերի քանակությունը զգալի ավելացել է, հետեւաբար մեծացել են նաեւ գոլորշիացման ծավալները։ «Պատճառը պետք է հենց ջրային ռեսուրսների ավելացումը լինի, ուրիշ բացատրություն չի կարող լինել, որովհետեւ այնտեղ չկան արտադրություններ, որ մտածենք՝ թանձր մառախուղն արտանետումների արդյունքն է»,- ասել էր Կարինե Դանիելյանը։

Տպել
3807 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել