«ՀՀ նախագահ Սերգեյ Սարգսյան». Ծառուկյանի մասին ֆիլմաշարի մեծ ինտրիգը

«Կենտրոն» հեռուստաընկերությունով հունվարի 4-ից ցուցադրվում է շքեղ ֆիլմաշար` «Մարդ, որը կառուցում է» խորագրով: Այն նվիրված է Գագիկ Ծառուկյանին եւ ստեղծվել է նրա 60-ամյակի առիթով: Ծառուկյանի 60-ամյակը նոյեմբերի 25-ին էր, որը, ըստ մամուլի տեղեկությունների, նա նշել է նեղ ընտանեկան միջավայրում, Մոնակոյում:

Ֆիլմաշարից 4 մաս արդեն ցուցադրվել է: Քանի մաս ունի այն, հայտնի չէ, սակայն 4-րդ մասն ավարտվում է «Շարունակելի...» գրությամբ: Ֆիլմի առաջին մասը պատմում է, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը գործարաններ կառուցում, երկրորդ մասը՝ թե ինչպես է նա եկեղեցիներ կառուցում, երրորդ մասը, կարծես, նվիրված է սպորտում Ծառուկյանի առաջին հաջողություններին, չորրորդ մասը` նրա օրոք Հայաստանի սպորտի հաջողություններին որպես ՀԱՕԿ նախագահ:

Այս բոլոր ասպարեզներում նրա հետ շփված մարդիկ ֆիլմում ամենատարբեր մանրամասներն են պատմում իրենց շփումներից, Ծառուկյանի անձնական որակներն են ներկայացնում: Պարզվում է օրինակ, որ նա Աբովյանի եկեղեցու շինհրապարակում աշխատող 100 բանվորին անուն առ անուն ճանաչել է: Անձամբ է հղացել քանդակների, պատկերների գաղափարները: Նա նաեւ անձամբ է նախագծել «Փարավոն» ժամանցի համալիրի դիզայներական լուծումները: Նա լավ հայր է, հավատացյալ հայ, կնոջն անսահման սիրող ամուսին, բարի մարդ, տաղանդավոր սպորտսմեն, խաչքարերի եւ եկեղեցիների ճարտարապետ, կրեատիվ դիզայներ, լավ որդի, բոլորին օգնող, հասնող, մի խոսքով՝ հրաշք անձնավորություն:

Ֆիլմաշարի ամենաինտրիգային հատվածը, սակայն դեռ առջեւում է: Առանձնահատուկ հետաքրքրության հարց է` անդրադառնալո՞ւ է այս ֆիլմը Գագիկ Ծառուկյան-քաղաքական գործչին, թե՞ ոչ: Եթե անդրադառնալու է, ապա ի՞նչ բովանդակությամբ: Սա ուշագրավ է, հատկապես, Սերժ Սարգսյանի փետրվարտասներկուսյան հայտնի ելույթի համատեքստում: Բացի այդ, այս օրերին սպասվում է քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ Ծառուկյանի վերջնական հայտարարությանը:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ այդ հայտարարությունը կարող է լինել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: «Կենտրոն»-ով ցուցադրվող ֆիլմաշարի շարունակությունն էլ է լինելու այդ նույն ժամանակահատվածում: Եւ Ծառուկյանի վերջնական հայտարարությանն ընդառաջ շատ կարեւոր է, թե նրա քաղաքական կերպարն ինչպես կներկայացվի ֆիլմում:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը շատ խիստ էր դատել Ծառուկյան քաղաքական գործչին: Քաղաքական գործընթացները խեղկատակության վերածող, տարրական տրամաբանություն եւ իրականության զգացում չունեցող, «այբը» «բենից» չտարբերող, ֆեոդալական տրամաբանություն, մանկամտություն եւ անընկալունակություն, մտավոր ցածր ունակություններ. սրանք Ծառուկյան քաղաքական գործչին տված Սերժ Սարգսյանի բնորոշումներն են:

«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք...Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաեւ զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար, նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալն իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում՝ նաեւ թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է եւ սոսկալի, իհարկե»,- ասում է Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում զետեղված ելույթում, որի տրամաբանական շարունակությունը եղավ այն, որ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից:

Ճիշտ է, վերջերս Սարգսյանը կրկին Ծառուկյանի կարիքը զգաց եւ առաջ եկավ վերջինիս քաղաքականություն վերադառնալու հարցը, սակայն դա նշված ելույթի բովանադակությունը չի չեզոքացնում: Ինչ ասվել է, ասվել է, եւ նույնիսկ կայքից չի հեռացվել: Ուստի հետաքրքիր է`արդյո՞ք Ծառուկյանի մասին ֆիլմի հեղինակները համարձակություն կունենան Ծառուկյան-քաղաքական գործչին այլ կերպարով ներկայացնել: Օրինակ այսպես`ճկուն մտքով, ինտելեկտուալ, քաղաքական շախմատին լավագույնս տիրապետող, երկրի միջազգային իմիջը բարձրացնող, հզոր հռետոր եւ հմուտ դիվանագետ:

Քանի որ Ծառուկյանն անձամբ մասնակցում է գործարանների, եկեղեցիների եւ կազինոների նախագծմանը, դժվար թե սույն ֆիլմի սցենարն առանց նրա մասնակցության գրվեր: Ավելին, Ծառուկյանի ժրաջան աշխատասիրությանը ծանոթանալով, կարող ենք ենթադրել, որ ֆիլմի վրա նա նաեւ ռեժիսորական աշխատանք է կատարել: Եւ այս իմաստով իր կենսագրության քաղաքական հատվածը սեփական մատուցմամբ չափազանց հետաքրքիր է լինելու:  

«Մարդ, որը կառուցում է» ֆիլմաշարի 4-րդ մասն ավարտվում է մի դրվագով, որում Ասիայի օլիմպիական խորհրդի ներկայացուցիչը «Փարավոն»-ի ճաճանչափայլ դահլիճում Ծառուկյանին պարգեւ է հանձնում: Արարողությանը ներկա է նաեւ Սերժ Սարգսյանը եւ օտարազգի հյուրն իր խոսքը սկսում է այսպես. «Ձերդ գերազանցություն նախագահ Սերգեյ Սարգսյան, Ձերդ գերազանցություն նախագահ Գագիկ Ծառուկյան»: Հետաքրքիր է` ինչո՞ւ չի մոնտաժվել սույն վրիպակը եւ առհասարակ այս ամբողջ կտորը:

Տպել
18450 դիտում

Անակնկալ ստուգումներ Երևանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետևանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ գործը եւ ուղարկել նոր քննության. Ռոբերտ Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար

Դպրոցները կառավարվելու են նոր համակարգով. ԿԳՆ-ում քննարկումներ են

«Իմ քայլը» դաշինքը կարգախոս չունի. ՔՊ խոսնակ

Խուսափել են հարկեր վճարելուց. քրգործերն են հարուցվել «Արփի գազ» եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց

Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր. «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

Սերժ Սարգսյանի Վաչոն կալանավորվեց

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի

Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ)

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին