Վարդան Պողոսյան. երիտասարդ թիմ ունենք, որը կպայքարի ՀՀ առաջնության չեմպիոնության համար

12/01/2017 schedule19:10

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը մեծ ակնկալիքներ ունի ընթացիկ մրցաշրջանից: Այս պահին Երեւանյան թիմը 27 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում՝ 3 միավորով զիջելով «Ալաշկերտին» եւ 7 միավորով՝ առաջատար «Շիրակին»: Գավաթի խաղարկությունում էլ դուրս է եկել կիսաեզրափակիչ: «Փյունիկի» ավագը կարծում է, որ իրենք թե՛ ՀՀ գավաթի խաղարկությունում, թե՛ Բարձրագույն խմբի առաջնությունում հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունեն: Armtimes.com-ի հետ զրույցում նա խոսեց իր ակնկալիքների մասին:

«Ընդհանուր առմամբ, աշնանային հատվածը լավ ընթացք ունեցավ: Ճիշտ է՝ առաջնության սկզբնամասը եւ վերջն այդքան էլ հաջող չէին, բայց միջնամասը լավ դասավորվեց, իրար հաջորդող հաղթանակներ ունեցանք: Գավաթի խաղարկությունում շրջանցեցինք բարդ հակառակորդի՝ «Ալաշկերտին», հիմա մեզ պայքար է սպասվում «Բանանցի» դեմ, եւ պետք է հաղթահարենք: Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա առաջին հերթին փորձելու ենք տեղ զբաղեցել առաջին եռյակում, ապա նաեւ պայքարել չեմպիոնության համար»,- ասաց նա:

Ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկը» պայքարում է երիտասարդ կազմով: Անփորձ ֆուտբոլիստները շատ են, եւ մրցաշրջանի սկզբում շատերը կարծում էին, որ թիմը չի կարողանա պայքարել բարձր արդյունքների համար, սակայն գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի սաները հակառակն ապացուցեցին:

«Ոչ ոք չէր սպասում, որ այսպես հանդես կգանք, բայց մրցաշրջանին նախապատրաստվելիս մենք գիտեինք՝ ինչ թիմ ունենք ու ինչերի կարող ենք հասնել օգտագործելով մեր ուժեղ կողմերը: Հիմա մեզ սպասվում է ավելի դժվար երկրորդ շրջան, որում մեր հակառակորդներն ավելի լավ պատրաստված են դուրս գալու մեր դեմ»,- ասաց նա:

Լավագույն ռմբարկուների պայքարում Վարդան Պողոսյանը 7-րդն է: Ինչպես Ալիկ Առաքելյանը («Փյունիկ»), Արթուր Եդիգարյանը («Ալաշկերտ») եւ Կլաուդիր Մարինին («Գանձասար-Կապան»), նա նույնպես դարձել է 4 գոլի հեղինակ: Առաջատարներին՝ Միհրան Մանասյանին («Ալաշկերտ»), Վիուլեն Այվազյանին («Շիրակ») եւ Գեղամ Հարությունյանին («Գանձասար-Կապան»), զիջում է 3 գնդակով: Հարձակվողն ընդգծում է, որ կենտրոնանում է ոչ թե այս պայքարի, այլ թիմին օգնելու վրա:

«Ես փորձելու եմ որքան հնարավոր է, շատ օգուտ տալ թիմին իմ գործողություններով ու գոլերով: Ինձ համար առաջնայինը թիմին օգտակար լինելն է»,- ասաց նա:

Վարդան Պողոսյանը պարբերաբար հայտնվում է տարբեր թիմերի ուշադրության կենտրոնում, սակայն հեռանալու մասին չի մտածում: Նա կենտրոնացած է «Փյունիկի» կազմում իր մարզումների վրա:

«Այս պահին գտնվում եմ «Փյունիկում»: Կան առաջարկներ, եւ հետագայում դրանք կավելանան: Կքննարկեմ ակումբի հետ, որոշում կկայացնեմ եւ ըստ դրա՝ կգործեմ»,- ասաց նա:

Այս շրջանում «Փյունիկը» նախապատրաստվում է 2016-2017 մրցաշրջանի գարնանային հատվածին: Ձմեռային դադարից հետո առաջնությունում թիմն առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 5-ին: Արտագնա խաղում «Փյունիկի» մրցակիցը կլինի «Գանձասար-Կապանը»:

Տպել
1619 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա