Հայ-թուրքական սահմանի երկայնքով պատ կառուցելը շանտաժ է ԵՄ-ին. ի՞նչ վախեր ունի Թուրքիան

Թուրքական ԶԼՄ-ներն արդեն գրել են, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են հայ-թուրքական եւ թուրք-իրանական սահմանի ողջ երկայնքով պատ կառուցել, որպեսզի ահաբեկիչների հոսքն իրենց երկիր կանխեն: Ներկայումս նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանին: Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ երկրի քաղաքական կուլիսներում տարվող քննարկումների համաձայն, Թուրքիայի պաշտպանության եւ ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ, հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս եւ Իգդիր քաղաքների կողմից։

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Armtimes.com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախ հարցը պետք է լուրջ վերլուծությունների արժանանա, ապա նշեց, որ հնարավոր պատը շատ քիչ է կապված ահաբեկչության դեմ պայքարին կամ ահաբեկիչների ներթափանցումը կանխելուն:

«Հայ-թուրքական արձանագրությունների տարիներին էլ Թուրքիան չէր խուսափում այլ վախեր նույնպես ցուցադրել, հատկապես՝ հայ-թուրքական սահմանի վերաբերյալ: Դա Կարսի, Մոսկվայի պայմանագրերի վավերացումն է, ճանաչումն է: Միայն ասել, թե զուտ ահաբեկչության դեմ պայքարի հարցն է, որ Թուրքիային ստիպում է պատ կառուցել, չեմ կարծում, որ ճիշտ կլինի»,- ասաց քաղաքագետն ու նկատելով, որ եթե անգամ թուրքական իշխանության մեջ կան տրամադրություններ, որոնք կողմ են պատի կառուցմանը, չպետք է առանձնացնել Թուրքիայի հին վախերը Մոսկվայի եւ Կարսի պայմանագրի հետ կապված:

«Թուրքիան, ըստ էության, ուզում է ավելի ամրապնդել չբացված սահմանը: Մյուս կողմից՝ սա կարող ենք շանտաժ համարել Թուրքիայի կողմից արեւմուտքին, որը շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացման հարցում եւ կարծեք թե, Թուրքիան ուզում է ասել, որ այդ սահմանը երբեւիցե ինքը չի բացի: Մյուս կողմից, պատկերացնում եք, թե այդ պատի կառուցումն ինչպես կողջունվի Ադրբեջանի կողմից, որ իր ավագ եղբայրը եւս մեկ նշան է տալիս, թե Հայաստանի շրջափակումը չի վերացվի, սահմանը փակ կմնա»,- նկատեց քաղաքագետը:

Նշենք, որ սիրիական հակամարտության սկզբնավորումից հետո Թուրքիան Սիրիայի սահմանին 3 մետր բարձրությամբ պատ կառուցեց, որը ներկայացնում ենք լուսանկարներում:

Տպել
64515 դիտում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին

Վեց տարեկան Իրինան շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ. հանգանակությունը շարունակվում է

Գնդապետ Նելլի Դուրյանի որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյան, 158 հազար դոլար եւ 53 հազար եվրո ունի

Ակադեմիայի տարածքների մի մասը 50 տարով ուզում են մասնավորին տալ. բողոքի ալիք է բարձրացել

Լարսի անցակետն ու ճանապարհը շարունակում է փակ մնալ. ձնահոսքի վտանգ կա