Պատրաստակամ ենք անել ամեն ինչ, որ այս ընտրությունները լինեն թափանցիկ. Կարեն Կարապետյան

12/01/2017 schedule20:38

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեությանը, բարեփոխումների օրակարգին, տնտեսական զարգացման ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին և քայլերին:

Վարչապետը կարևորել է դիվանագիտական կորպուսի հետ նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով և նշել, որ կառավարությունը բաց է խորհուրդների, քննադատության, առաջարկությունների համար: «Չափազանց կարևորում եմ, որ դուք Հայաստանի զարգացման վերաբերյալ մեր պատկերացնումները հասցնեք այն երկրներին ու կառույցներին, որոնք ներկայացնում եք: Համագործակցությունից ակնկալիքներն ու սպասումները չափազանց մեծ են՝ սկսած ներդրողներից, մասնագիտական մշակույթից, տուրիզմից, որովհետև մենք, առանց հանրությանը, առանց աշխարհին համապատասխան ազդակներ հղելու, առանց ցույց տալու, որ բաց ենք և սպասում ենք իրենց, մեր երկիրը չենք կարողանալու զարգացնել: Այս առումով, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Այս ընտրություններից մենք սպասում ենք սկզբունքորեն նոր որակ: Մենք պատրաստակամ ենք անել ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեն թափանցիկ»:

Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ նոր ձևավորված կառավարությունն ամփոփել է գործունեության 100 օրը և շեշտել, որ այս ժամանակահատվածում կառավարության թիմը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ծառացած խնդիրների ախտորոշման նպատակով: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում հաշվետվությամբ կներկայացվեն այս ընթացքում ըստ ոլորտների կատարված աշխատանքները: «Կարծում եմ, որ կառավարության թիմի անդամներն արդեն զգում են իրենց ոլորտների զարկերակները և այն, թե ինչ է պետք անել: Խնդիրները բազմաթիվ են, տնտեսական բլոկի հիմնական խնդիրն է՝ բիզնեսի համար մաքսիմալ հավասար, բաց և արդար պայմանների ստեղծումը: Եվ այդ առումով, մենք հայտարարել ենք, որ շատ փոփոխություններ պետք է անենք ու առաջին հերթին մենք պետք է փոխվենք»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Տպել
2025 դիտում

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա